Ինչպես է արձագանքում «Իմ քայլի» պատգամավորը Վահե Գրիգորյանի հայտարարությանը վերաբերող հարցերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+10.09 oC

Ինչպես է արձագանքում «Իմ քայլի» պատգամավորը Վահե Գրիգորյանի հայտարարությանը վերաբերող հարցերին

19:56 21.06.2019

Խորհրդարանում լրագրողները ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանից փորձեցին հետաքրքրվել, թե ի՞նչ տեսակետ ունի ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ երեկ խորհրդարանում արած հայտարարությունների մասին:

Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանը hայտարարել էր, որ մտնում է Սահմանադրական դատարան՝ ստանձնելով ՍԴ նախագահի լիազորությունների կատարումը:

«Վահե Գրիգորյանն արդեն պարզաբանել է, ես չեմ ուզում հիմա մեկնաբանել Գրիգորյանի հնչեցրած մտքերը»,- Կարապետյանը նախ այսպես արձագանքեց հարցերին:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ձեզ համար անակնկա՞լ էր Վահե Գրիգորյանի այդ հայտարարությունը: Աննա Կարապետյանի խոսքով՝ ինքն այդ պահին դահլիճում չի եղել.

«Հետո, երբ լսեցի, անակնկալ էր»,- ասաց նա:

Ըստ հանձնաժողովի փոխնախագահի՝  ՍԴ անդամները հատուկ ընթացակարգով չեն դառնում դատավորներ, ընդամենը պետք է ամրագրվեր, որ սրանից հետո նրանք պետք է պաշտոնավարեն՝ իբրև ՍԴ դատավորներ.

«Բացակայում են այդ լուծումները, իմ լուծումների մասին ես հետո կասեմ»,- արձագանքեց Կարապետյանը:

Այլ հարց տվեցին՝ ձեզ համար հարց չի՞ առաջացել, թե ո՞վ է հիմա ի վերջո նստելու ՍԴ նախագահի աթոռին, այս հարցի արձագանքն էլ այսպիսին էր.

«Այս պահին ո՞վ է նստած, գիտե՞ք: Ես տեղեկություն չունեմ: Վահե Գրիգորյանը նման հայտարարություն է արել ու գնացել է այնտեղ, լուծումները կտեսնենք, շատ եք շտապում»:

Ի տարբերություն Արփինե Հովհաննիսյանի՝ Կարապետյանն ասաց, որ ինքը հանցակազմ չի տեսնում Վահե Գրիգորյանի հայտարարությունում:

«Վստահաբար, երկու նախագահ չի կարող ունենալ: ՍԴ նախագահը պետք է լինի դատավոր»:

SHANTNEWS.am-ը հետաքրքրվեց՝ այսինքն դուք կարծում եք, որ ՍԴ-ն այսքան ժամանակ ապօրինի՞ է գործել։

«Ոչ լեգիտիմ»,- պատասխանեց Կարապետյանը:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, «որ այն որոշումները, որ ընդունել են, որոշում չե՞ն (խմբ.-խոսքը ՍԴ-ի անդամների մասին է): Եթե չեն, բա ինչի՞ ենք օրենքը փոխել դրա հիման վրա: Բա ինչի՞ է Հրայր Թովմասյանը գնում պրոտոկոլով վարչապետի կողքը կանգնում: Հասկանանք՝ միայն Վահե Գրիգորյանի՞ մոտեցումն է, թե՞ իշխանությունն է այդ մոտեցումը կիսում»:
Էդմոն Մարուքյանի հարցն ուղղեցինք նաև Աննա Կարապետյանին: Վերջինս, սակայն, մի քիչ մտածելուց հետո այսպես արձագանքեց.

«Էդմոն Մարուքյանի հայտարարությունները չեմ մեկնաբանի»:

Դիտարկմանը՝ եթե համարենք, որ դա Մարուքյանի հայտարարությունը չէ, ձեր կարծիքն ինչպիսի՞ն է, այսպիսի պատասխան հնչեց.

«Շնորհակալություն, ավարտեցի»,- ասաց պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը:

Լրագրողների մոտ հարց մնաց՝ չկարողացա՞վ Աննա Կարապետյանը մեկնաբանել Մարուքյանի հայտարարությունը և խոսել այդ թեմայի մասին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լոնդոնում տղամարդը բերման է ենթարկվել ԱՄՆ դեսպանատանը ռումբի տեղադրման մասին կեղծ հաղորդում տալու համար

22:16 25.11.2024

Լոնդոնում տղամարդը բերման է ենթարկվել ԱՄՆ դեսպանատանը ռումբի տեղադրման մասին կեղծ հաղորդում տալու համար

Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով դիտավորյալ կեղծ հաղորդում է ուղարկել Սքոթլանդ Յարդ՝ ԱՄՆ դեսպանատանը ռումբ տեղադրելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է տեղի ոստիկանության վարչության մամուլի ծառայությունը։ «Ներկայումս որևէ կապ չկա ընթացիկ հետաքննության և վերջին օրերին տեղի ունեցած կասկածելի առարկաների հայտնաբերման հետ կապված նմանատիպ միջադեպերի միջև»,-հայտնել է Սքոթլանդ Յարդը, որը նաև տեղեկացրել է, որ […] ...

ԱՄԷ-ում ռաբբիի սպանության կասկածանքով Ուզբեկստանի երեք քաղաքացի է ձերբակալվել

22:08 25.11.2024

ԱՄԷ-ում ռաբբիի սպանության կասկածանքով Ուզբեկստանի երեք քաղաքացի է ձերբակալվել

Ռաբբիի սպանության կասկածանքով ԱՄԷ-ում ձերբակալված երեքն էլ Ուզբեկստանի քաղաքացիներ են, երկուշաբթի հաղորդում է WAM-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։ Ձերբակալվածների նկատմամբ նախաքննություն է սկսվել։ ԱՄԷ-ի ՆԳՆ-ն նշել է իր պատրաստակամությունը ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հնարավորինս արագ պարզելու սպանության դրդապատճառները, հանգամանքներն ու մանրամասները։ Իր հերթին Associated Press-ը, վկայակոչելով իսրայելցի անանուն պաշտոնյային, նշում է, որ տղամարդը սպանվել է, քանի […] ...

SHANTNEWS

22:00 25.11.2024

SHANTNEWS

ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհ կա

21:50 25.11.2024

ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհ կա

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Ծիլքար գյուղում տեղում է ձյուն։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: ...

Հոլանդի նոր պայմանագրում հատուկ կետ կներառվի

21:40 25.11.2024

Հոլանդի նոր պայմանագրում հատուկ կետ կներառվի

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է մինչև տարեվերջ նոր պայմանագիր ստորագրել թիմի ռմբարկու, նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ, հայտնում է Marca-ն: Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2029 թվականի հուլիսի 1-ը: Ակումբը պատրաստ է որոշ զիջումների գնալ, 24-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում կներառվի որոշ ակումբների կողմից նրա նկատմամբ հետաքրքրության ցուցաբերելու դեպքում տվյալ փաստաթղթի վաղաժամկետ խզման կետ։ Հոլանդը 2022 […] ...

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել չհամաձայնել «Հըզբոլլահի» հետ զինադադարին

21:32 25.11.2024

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել չհամաձայնել «Հըզբոլլահի» հետ զինադադարին

Ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը երկուշաբթի կոչ է արել չհամաձայնել լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման հետ հնարավոր զինադադարի համաձայնագրին, գրում է The Times of Israel-ը։ «Դեռ ուշ չէ դադարեցնել այս համաձայնագիրը, մենք պետք է շարունակենք գործել մինչև բացարձակ հաղթանակ։ Մենք պետք է լսենք դեպքի վայրում գտնվող հրամանատարներին, հատկապես հիմա, երբ «Հըզբոլլահը» պարտվել է և խնդրում է զինադադար, […] ...

BACK_TO_TOP