15:11 21.06.2019
Արտաշատում երկու կին վեճի են բռնվել և ծեծել միմյանց: Ավելի վաղ տեղեկություն է ստացվել, որ կանանցից մեկը ծանր վնասվածքով տեղափոխվել է սկզբում Արտաշատի հիվանդանոց, որից հետո վիճակը վատթարացել է և կնոջը տեղափոխել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Բժշկական կենտրոնից մեզ հաղորդեցին, որ հիվանդանոց տեղափոխված 64-ամյա կինը գանգուղեղային ծանր վնասվածք ունի և այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, արհեստական շնչառության ապարատին է միացված:
Հայտնի է, որ կինը բնակվում է Արտաշատում գտնվող չգործող բժշկական հաստատության շենքում և օծանելիքի պատճառով երեկ վիճել է նույն շենքի 53-ամյա բնակչուհու հետ, որը այդ պահին ալկոհոլի ազդեցության տակ է գտնվել:
Այժմ իրավապահները պարզում են դեպքի մանրամասները:
22:16 23.12.2024
Մակրոնը հաստատել է Ֆրանսիայի նոր կառավարության կազմը23:26 23.12.2024
Էրդողան. Թուրքիան Սիրիայում կշարունակի գործողությունները ահաբեկչական խմբավորումների դեմԹուրքիան կշարունակի թիրախային գործողություններ իրականացնել հարևան Սիրիայի հյուսիսում, որտեղ տեղակայված են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK, Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված) և նրա տեղական ճյուղի՝ Ժողովրդական պաշտպանության ուժերի (SDF) ուժերը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` Անկարայում իր նախագահությամբ տեղի ունեցած կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված ուղերձում։ «Մենք մտադիր ենք շարունակել թիրախավորված գործողությունները Սիրիայում […] ...
23:20 23.12.2024
ՄԱԿ-ը չի մեկնաբանել Պանամայի ջրանցքի մասին Թրամփի հայտարարությունըՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխներկայացուցիչ Ստեֆանի Թրեմբլեյը ձեռնպահ է մնացել մեկնաբանել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե Վաշինգտոնը կարող է պահանջել վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը։ «Մենք աշխատում ենք միայն մեկ ԱՄՆ վարչակազմի հետ և մեզանից ոչինչ չենք ավելացնի Թրամփի արած մեկնաբանություններին»,- ասել է նա լրագրողների համար ճեպազրույցում՝ ի պատասխան ընտրված ամերիկացի առաջնորդի հայտարարության վերաբերյալ մեկնաբանությունների […] ...
23:15 23.12.2024
Իսրայելը Սլովակիային կվաճառի Barak MX հակաօդային պաշտպանության համակարգԻսրայելի պաշտպանության նախարարությունը Սլովակիայի իշխանությունների հետ համաձայնագիր է ստորագրել Բրատիսլավային Barak MX հակաօդային պաշտպանության համակարգի վաճառքի մասին, հայտնում է The Times of Israel-ը։ Իսրայելի նախարարությունը գործարքն անվանել է ուղենիշ՝ նշելով, որ սա Սլովակիայի հետ մինչ օրս պաշտպանական արտահանման ոլորտում ամենամեծ համաձայնագիրն է։ Պայմանագրի գումարը կազմում է 560 մլն եվրո։ Barak MX հակաօդային պաշտպանության համակարգը, որը […] ...
23:10 23.12.2024
Հրատապ արձագանքման հարթակը հնարավորություն է տալիս ճգնաժամային իրավիճակներում հայտնված անձանց ներկայացնել իրենց հրատապ կարիքները և ստանալ հասցեական աջակցությունՍոցիալական աջակցության ոլորտում գործունեություն իրականացնող միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ծանոթացել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեղծված Հրատապ արձագանքման հարթակի հիմնական գործառույթներին ու գործիքակազմին։ Իր ելույթում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը կարևորել է գործընկեր կազմակերպությունների դերը հրատապ աջակցության կարիք ունեցող անձանց թիրախային օգնություն տրամադրելու գործընթացում և […] ...
23:04 23.12.2024
Թեհրանն ու ԵՄ-ն Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ կվարեն հունվարի կեսերինԻրանի և երեք եվրոպական երկրների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) ներկայացուցիչներ ծրագրում են հաջորդ տարվա սկզբին խորհրդակցություններ անցկացնել իրանական միջուկային ծրագրի և տարածաշրջանային խնդիրների շուրջ, երկուշաբթի հաղորդում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ-ին։ Իրանի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղայի խոսքով՝ բանակցությունները նախատեսված են հունվարի կեսերին։ «Մենք կհայտնենք մեր պահանջները և կմատնանշենք մեր մտահոգությունները տարածաշրջանի և այլ […] ...
23:00 23.12.2024
Հունաստանն ու Իսրայելը էներգետիկ կայունությունը խթանելու համար համաձայնագիր են ստորագրելՀունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարար Թեոդորոս Սկիլաակիսը միջկառավարական համաձայնագիր է ստորագրել Իսրայելի էներգետիկայի նախարարության ղեկավար Էլի Կոենի հետ՝ տարածաշրջանային էներգետիկ կայունությունը խթանելու համար։ Այս մասին հայտնում է Naftemporiki թերթը։ Նրա խոսքով՝ «երկու նախարարությունների ղեկավարները միջկառավարական համաձայնագիր են ստորագրել՝ խթանելու տարածաշրջանային էներգետիկ կայունությունը և Արևելյան Միջերկրական ծովի և ամբողջ Եվրամիությանը վերաբերող նորարարական էներգետիկ նախագծերը»։ Փաստաթուղթը […] ...