13:45 21.06.2019
Վաշինգտոնում անդրադարձել են Վրաստանում տեղի ունեցած բողոքի ակցիաներին, հայտնում է Aliq-ը:
«Ելնելով այն բանից, որ Վրաստանի 20 տոկոսը օկուպացված է Պուտինի ուժերի կողմից՝ նմանատիպ հանդիպում անցկացնել, որը այս իրավիճակին հասցրեց, շատ հիմար քայլ էր»,- «Ամերիկայի Ձայնի» հետ զրույցում այս մասին հայտարարել է ԱՄՆ կառավարության նախկին անդամ Դևիդ Կրեմերը:
Կատարվածի մասին Վաշինգտոնից խոսել է նաև Կարնեգի հիմնադրամի ավագ վերլուծաբան Պոլ Ստրոնսկին: «Ամերիկայի Ձայնի» հետ զրույցում նա հայտարարել է, որ հասկանում է ցուցարարները զայրույթը:
«Ուղղափառ թեմը Ռուսաստանը հաճախ է կիրառում որպես քաղաքական զենք, այդ թվում՝ բալկանյան երկրներում, Հունաստանում և այլ երկրներում: Ես հասկանում եմ զայրույթի պատճառը, սակայն լավ տեսարան չէր: Ինձ վախեցնում է այն փաստը, որ տեղի ունեցածը ռուսական քարոզչությունը կարող է օգտագործել»,- հայտարարել է Ստրոնսկին:
Նա նաև նշել է, որ բողոքի ակցիաները ցույց տվեցին Վրաստանի քաղաքացիական հասարակության հզորությունը։ Ստորնսկին, սակայն, նշել է, որ իր համար անհասկանալի էր, թե ինչը առիթ հանդիսացավ ուժ կիրառելու, եթե պատվիրակությունը լքեց Վրաստանը, և ժողովուրդը իր բողոքն էր արտահայտում: Ստրոնսկին կարծում է, որ «Վրացական երազանքը» սխալ քայլ կատարեց:
Դեպքին արձագանքել է նաև Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը: Դեսպանատունը ԵՄ պատվիրակության հետ համատեղ հայտարարություն է տարածել և կողմերին հանդարտության կոչ արել:
Վրաստանի կառավարությունը տեղի ունեցած ակցիան որակել է որպես «անպատասխանատու ուժերի կողմից սադրանքի փորձ»:
Հիշեցնենք, որ երեկ Վրաստանի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ ընդհատել էին Թբիլիսում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական համաժողովը և պահանջում էին, որ ռուս պատգամավորները լքեն երկիրը: Դրանից հետո ցույցեր են սկսվել նաև փողոցներում, մասնավորապես՝ Թբիլիսիում ՌԴ դեսպանության շենքի դիմաց
10:53 10.04.2025
Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունները ժամանել են Ստամբուլ՝ բանակցությունների վայրՌուսաստանից և ԱՄՆ-ից պատվիրակություններ են ժամանել Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության շենք։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ռուս բանակցողները ժամանել են տեղական ժամանակով 09:25-ի սահմաններում: Ամերիկյան կողմը ժամանել է 5 րոպե անց։ Սպասվում է, որ բանակցությունները կսկսվեն ժամը 10:00-ին։ ...
10:41 10.04.2025
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսված է իր այցը տարածաշրջան, որը կծառայի խաղաղության և անվտանգության օրակարգինԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում Տաշքենդում հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում խաղաղությանը եւ անվտանգությանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ չնայած խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտին՝ Ադրբեջանը լրացուցիչ նախապայմաններ է առաջադրում, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման եւ գործունեության դադարեցման վերաբերյալ: Արհեստական […] ...
10:24 10.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 10-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 426 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 434․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․52 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․63 դրամ։ ...
10:17 10.04.2025
«Բարսելոնան» ջախջախել է «Բորուսիային»․ ՉԼ 1/4 եզրափակիչՉեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» սեփական դաշտում 4-0 հաշվով հաղթել է Դորտմունդի «Բորուսիային»։ Դուբլ է գրանցել Ռոբերտ Լևանդովսկին, մեկական անգամ էլ աչքի են ընկել Ռաֆինյան ու Լամին Յամալը։ Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին։ ...
10:08 10.04.2025
Արագյուղի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակԱպրիլի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի «Արագյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
10:00 10.04.2025
Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը Ռուբիոյի հետ քննարկել է Գազայի և Ուկրաինայի իրավիճակըՍաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել է երկու երկրների համատեղ ջանքերը՝ Ուկրաինայում, Գազայի հատվածում, Եմենում և Սուդանում հակամարտությունները լուծելու համար։ Այս մասին հայտնել է թագավորության արտաքին գործերի նախարարությունը։ «Կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ համակարգման ամրապնդման և համատեղ գործողությունների ակտիվացման ուղիները, […] ...