09:00 22.06.2019
Շիրակի պետական համալսրանի հանրույթը պատրաստվում է հրավեր ուղարկել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին: Նրանք խնդրում են ու պահանջում, որ նախարարը ևս մեկ անգամ այցելի բուհ և տեղում ծանոթանա, թե իրականում ինչ վիճակում է այն:
Շիրակի պետական համալսարանում նաև ռեկտորի ընտրության և հավակնորդներին ներկայացվող պահանջների փոփոխություններ կլինեն։ Այս հարցերը, ինչպես նաև բուհի բարոյահոգեբանական մթնոլորտն ու կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարի հայտարարությունը՝ համալսարանի հնարավոր միավորման կամ լուծարման մասին, քննարկել են բուհի Հոգաբարձուների խորհրդի անդամներն ու համալսարանի դոկտորի կոչում ունեցող դասախոսները։
Հոգաբարձուների խորհուրդը նրանց խնդրել է առաջարկներ ներկայացնել, թե ինչպես բուհը դուրս բերել ճգնաժամային իրավիճակից։ Նոր ռեկտորի ընտրությունը, ըստ քննարկման մասնակիցների, կարող է լինել բուհի փրկության ճանապարհը։ Հիշեցնենք, որ 2 անգամ Շիրակի պետական համալսարանում ռեկտոր չընտրվեց և հիմա Հոգաբարձուների խորհուրդը դիտարկում է հավակնորդներին ներկայացվող պահանջների և մրցույթի անցկացման կանոնակարգի փոփոխություն։
«Ես ինքս համարում եմ, որ Շիրակի պետական համալսարանը ինքնաբարելավվելու, խնդիրները լուծելու պոտենցիալ ունի կամ եթե կուզեք, դեռ ունի: Այլապես ես արդեն ինչ եմ անում, կգրեի նախարարին, որ գնում եմ տուն, ցտեսություն ձեզ:
Դոկտորների հետ հանդիպմանը խոսք գնաց ռեկտորի 2 չհաջողված ընտրությունների մասին: Որոշ քննադատություն հնչեց, թե կարող էր լինել դիտավորություն, մեխանիզմը լավը չէր: Օրինակ՝ կարելի է իջեցնել 13 քվեն մի քիչ, որ առավելագույն քվեներ հավաքած թեկնածուն դառնա ռեկտոր: Իհարկե, այս ամենը պիտի նայվի , մարդիկ ներկայացրեցին իրենց մտահոգությունները: Իսկ մտահոգությունները գալիս էին այնտեղից, որ այսպես կարող է երկար շարունակվել, շատ երկար շարունակվել, բերեք լուծում գտնենք»,- SHANTNEWS-ին ասել է ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:
Ինչպիսի առաջարկներ ունեն համալսարանի երկրակյաց դասախոսները, դոկտորները չեն ներկայացրել՝ նշելով, թե այդ մասին առաջիկայում հայտարարությամբ հանդես կգան։ Իսկ Հոգաբարձուների խորհրդի նախագահը նշել է, որ նաև Հոգաբարձուների խորհրդի կազմի փոփոխություն է սպասվում։ Խորհրդում ընդգրկված ուսանողներից 5-ն արդեն բուհն ավարտել են, իսկ կառավարության ներկայացուցիչները Հոգաբարձուների խորհրդի նիստերին գրեթե չեն ներկայանում։
Բոլոր այս հարցերը համալսարանականները պատրաստվում են նաև Արայիկ Հարությունյանին ներկայացնել։ Նախարարի հրավիրելու են Շիրակի պետական համալսարան։
08:20 11.04.2025
Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնումՀռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...
08:15 11.04.2025
CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցումԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...
08:05 11.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
08:00 11.04.2025
Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ«Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղից առաջ կրկին ծաղրել էր Ֆրանսիայի հավաքականին: Արգենտինացին Փարիզում զբոսնել էր մի գլխարկով, որի վրա Ֆրանսիայի հավաքականի խորհրդանիշն է, որը, սակայն, ծածկված է Արգենտինայի հավաքականի նվաճած տիտղոսներով՝ աշխարհի գավաթով, Ամերիկայի գավաթով ու Ֆինալիսիմայով: Մարտինեսը, մեղմ ասած, սիրված չէ Ֆրանսիայում, քանի որ աշխարհի առաջնության […] ...
23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...
23:54 10.04.2025
Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացինՎրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...