Ախորժելի առավոտ. ինչպե՞ս են նախաճաշում տարբեր երկրներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
--3.91 oC

Ախորժելի առավոտ. ինչպե՞ս են նախաճաշում տարբեր երկրներում

08:30 21.09.2017

Բարի լույս: Իհարկե, շատերը նախընտրում են առավոտյան քնել մինչև վերջին վայրկյանը, բայց կգտնվեն նաև այնպիսի մարդիկ, որոնց համար, անկախ զբաղվածության աստիճանից, նախաճաշելը ամենակարևոր ու նաև հաճելի գործերից է: Յուրաքանյուր մարդ իր նախաճաշի անհատական ճաշացանկն ունի: Իսկ ShantNews-ը ներկայացնում, թե ինչպես են նախաճաշում աշխարհի տարբեր երկրներում:

1, Մեծ Բրիտանիա

Միացյալ թագավորությունում արդեն դարեր շարունակ նախաճաշի ճաշացանկը չի փոխվում: Բրիտանացիները նախընտրում են առավոտյան ուտել հիմնականում սունկ, տոմատ, շոգեխաշած վարսակ, տապակած լոբի, ձվածեղ, կարտոֆիլով խրթխրթան կոտլետ և տապակած երշիկ: Այո, այսքանը միասին՝ փոքր չափաբաժիններով, մեկ ափսեի մեջ: Բրիտանացիների համար ոսկե կանոն է նախաճաշից հետո սուրճ, թեյ կամ նարնջի հյութ խմելը, որը անպայման պետք է մատուցվի ջեմով, մեղրով կամ մարմելադով:  Շոտլանդացիների նախաճաշը նման է անգլիականին, բայց նրանց մոտ ընդունված է նաև նախաճաշին մատուցել ոչխարի լյարդ:

2, Սկանդինավիա

Դանիացիների թեթև նախաճաշը հիմնականում բաղկացած է ելակի ջեմով տոստերից, մուգ կամ սպիտակ հացով և պանրի զանազան տեսակներով պատրաստված բուտերբրոդներից: Այս նախաճաշի ավելի հարուստ տարբերակն էլ կա, որի մեջ ներառված են թերխաշած ձու, երշիկի տեսականի, խոզապուխտ, մյուսլի շիլա և եգիպտացորենի փաթիլները՝ կաթով խառնած: Դանիացիները սովորաբար առավոտյան խմում են սուրճ կամ թեյ: Իսկ շվեդական նախաճաշի սեղանին պետք է լինեն հատապտղային ջեմով բլիթներ, ապխտած ձկով կամ ձկան սառը մսով պատրաստված փոքրիկ բուտերբրոդներ: Շվեդները նախաճաշն ավարտում են տաք սուրճով կամ տեղական բարձր խտություն ունեցող կաթով, որին տեղացիները անվանում են կաթնային յոգուրտ և նրա մեջ սովորաբար ավելացնում են զանազան հատապտուղներ, ջեմ կամ դարչին: Իսկ իսլանդացիները նախընտրում են ձկնատեսակներով կերակուրներ, ընկույզով ու շագանակագույն շաքարով համեմված վարսակի փաթիլներով շիլա:

3, Գերմանիա

Գերմանացիները սովորաբար նախաճաշում են առավոտյան 7-8-ն ընկած ժամանակահատվածում և նախընտրում են օրվա սննդի մեծ մասը հենց առավոտյան ընդունել: Գերմանական նախաճաշի սեղանին պետք լինեն եփած ձու, ջեմով բուլկիներ, ձեթի մեջ տապակած խոզապուխտով հաց, յոգուրտ, պանրի տեսականի և մրգեղեն: Խմում են քաղցր սուրճ, կաթնային թեյ, տաք շոկոլադ կամ մրգային հյութեր: Վերջին շրջանում Գերմանիայում ավելի շատ տարածվեցին, այսպես ասած, չոր նախաճաշերը, որոնք ներառում են եգիպտացորենի փաթիլներ՝ մյուսլի շիլայով խառնած, որին ավելացնում են պանիր, մրգեր, պաշտետ կամ երշիկեղեն:

4, Ֆրանսիա

Ֆրանսիայում նախաճաշին երբեք չեն ուտում միս, ձկնամթեք, աղցաններ, պանիր: Իսկական ֆրանսիական նախաճաշը ունի նաև անվանում՝ «le petit déjeuner», որը թարգմանաբար նշանակում է «փոքրիկ նախաճաշ»: Այն ներառում է տաք շոկոլադ, կակաո կամ սուրճ, բայց ոչ թունդ սև, այլ՝ կաթնային էսպրեսսո կամ լատտե: Այս ըմպելիքները մատուցվում են ֆրանսիական թարմ հացի վրա քսված հատապտղային ջեմով: Ֆրանսիական նախաճաշի կարևորագույն ատրիբուտը կրուասանն է: Ասում են՝ եթե ֆրանսիացին առավոտյան կրուասան չի կերել, ապա օրվա ընթացքում մտածել և գործել չի կարողանա:

5, Իտալիա

Իտալացիները նույնպես առավոտյան նախընտրում են ուտել կրուասան՝ տարբեր միջուկներով և խմում են թունդ սև կամ կաթնային սուրճ: Հնարավոր է խմել նաև ուղղակի կապուչինո: Իտալացի երեխաները ամեն առավոտ խմում են կաթ կամ թաք շոկոլադ: Կրուասաններից բացի, նաև ուտում են տարբեր միջուկներով բլիթներ, երշիկով հաց կամ կարագով ու պանրով պատրաստված բուտերբրոդներ:

 Բարի ախորժակ և ուրախ օր…


                                                                                                                                                                     Պատրաստեց Լիլիթ Խաչատրյանը

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չինացի միլիոնատերը պատմել է, թե ինչով է 6,2 միլիոն դոլարով գնված բանանը տարբերվում մյուսներից

00:00 30.11.2024

Չինացի միլիոնատերը պատմել է, թե ինչով է 6,2 միլիոն դոլարով գնված բանանը տարբերվում մյուսներից

TRON բլոկչեյն պլատֆորմի ստեղծող Ջասթին Սունը կերել է 6,2 մլն դոլարով գնած բանանը, որը ամրացված է եղել պատին: Հատուկ կազմակերպված ասուլիսի ժամանակ երևում է, թե ինչպես է 34-ամյա Ջասթին Սունը պատից պոկում ժապավենով ամրացված բանանը, մաքրում այն ​​և ուտում։ Լրագրողների այն հարցին, թե ի՞նչ համ ունի միրգը, ձեռնարկատերը պատասխանել է, որ այն շատ ավելի համեղ […] ...

Ո՞վ է ՉԼ 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստը

23:55 29.11.2024

Ո՞վ է ՉԼ 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստը

Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ 21-ամյա ֆուտբոլիստն ավստրիական «ՌԲ Զալցբուրգի» դեմ խաղում (5-0) դարձել է երկու գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։ ...

Չադը խզել է Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցության համաձայնագիրը

23:50 29.11.2024

Չադը խզել է Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցության համաձայնագիրը

Չադի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցության պայմանագրի դադարեցման մասին, հայտնում է Associated Press-ը։ Չադի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբդերաման Կուլամալլայի խոսքով՝ համաձայնագրի խզման որոշումը երկրին թույլ կտա վերանայել ռազմավարական համագործակցությունը՝ հիմնված ազգային շահերի վրա։ Հայտարարության մեջ չի նշվում, թե երբ պետք է լքեն երկիրը Չադում տեղակայված մոտ 1000 ֆրանսիացի զինվորականները: Փարիզը դեռ […] ...

ԱՄՆ-ն ավիակիր է ուղարկել Հարավչինական ծով՝ տարածաշրջանում Չինաստանի հետ լարվածության ֆոնին

23:45 29.11.2024

ԱՄՆ-ն ավիակիր է ուղարկել Հարավչինական ծով՝ տարածաշրջանում Չինաստանի հետ լարվածության ֆոնին

ԱՄՆ ռազմածովային ուժերի հարվածային խումբը՝ միջուկային էներգիայով աշխատող USS Abraham Lincoln ավիակիրի գլխավորությամբ, մտել է Հարավչինական ծով։ Այս մասին հայտնում է ԱՄՆ ռազմածովային ինստիտուտի տեղեկատվական ծառայությունը։ Վաշինգտոնի խոսքով՝ ամերիկյան ռազմանավերի այցելությունները Հարավչինական ծով ուղղված են միջազգային իրավունքի և տարածաշրջանում նավագնացության ազատության ապահովմանը։ «Մենք շատ անհանգստացած ենք Հարավ-չինական ծովում չինական վտանգավոր և անօրինական գործունեության աճով, որը […] ...

Աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկի դոպինգ թեստ արդյունքը դրական է եղել

23:40 29.11.2024

Աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկի դոպինգ թեստ արդյունքը դրական է եղել

Աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկի դոպինգ թեստ արդյունքը դրական է եղել, հայտնում է Թենիսի էթիկայի միջազգային գործակալության (ITIA) պաշտոնական կայքը։ Ըստ աղբյուրի` լեհ թենիսիստուհին թեստը հանձնել է 2024 թ. օգոստոսի 12-ին։ Նրա օրգանիզմում հայտնաբերվել է տրիմետազիդին։ Անկախ հետաքննությունը պարզել է, որ Շվյոնտեկի օրգանիզմում տրիմետազիդինի առկայությունը պայմանավորված է մելատոնինով, որը նա ընդունել է քնի հետ կապված […] ...

Իսրայելը 14 ամսում ոչնչացրել է «Հըզբոլլահի» մոտ 3 հազար մարտիկ

23:35 29.11.2024

Իսրայելը 14 ամսում ոչնչացրել է «Հըզբոլլահի» մոտ 3 հազար մարտիկ

«Հըզբոլլահի» հետ 14 ամիս շարունակվող ռազմական գործողությունների ընթացքում իսրայելական զինվորականները հարձակվել են այս շարժման ավելի քան 12,5 հազար օբյեկտների վրա, ուրբաթ հաղորդում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի վիճակագրությունը։ Մասնավորապես, հարձակման են ենթարկվել 1,6 հազար հրամանատարական կետ և հազար զենքի պահեստ։ Զինվորականները նաև 100-ից ավելի հատուկ գործողություններ են իրականացրել։ Պաշտպանության բանակում «Հեզբոլլահի» […] ...

BACK_TO_TOP