23:59 20.06.2019
Այսօր Գյումրու ավագանին արտահերթ նիստ է հրավիրել՝ օրակարգում նախապես ունենալով 2 հարց՝ կադրային փոփոխության անդրադարձով: Հետո օրակարգը դարձավ 5 հարցից բաղկացած: Հրատապ ու առավոտյան օրակարգ ընդգրկած հարցերն էլ առաջնահերթ քննարկվեցին, որոնց նախագծերը ավագանին, ինչպես միշտ, ընդունեց միաձայն:
Արտահերթ նիստ հրավիրելու բուն պատճառը քաղաքապետի տեղակալի թեկնածուի հարցի քննարկումն էր: Փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանի հրաժարականից հետո անմիջապես շրջանառվեց թեկնածուի անունը:
Քաղաքապետարանի կրթության բաժնի պետ Հայկ Սուլթանյանը միակն հավակնորդն էր։ Հենց նրա նշանակման հարցն էլ ավագանին քննարկեց: Իսկ քվեարկությունից առաջ նախ տեղի ունեցավ հարցուպատասխան։
«Ինչ պետք է ձեզ էս չարչարանքի մեջ մտնելը, բացատրեք էլի»,- թեկնածուին հարց է ուղղել ավագանու «Գալա» խմբակցության անդամ Լևոն Բարսեղյանը:«Էստեղ աշխատելն ավելի շատ պարտասխանատվություն է, քան թե այլ բան, եթե դուք նայեք աշխատավարձի տեսակետից էլ էական տարբերություն չկա, ավելի շատ մեծ բեռ է և, եթե քաղաքապետը ներկայացրել է, գտել է, քննարկել է, որ ես օգտակար կարող եմ լինել, ուրեմն ես չեմ կարող հրաժարվել»,- պատասխանել է փոխքաղաքապետի թեկնածու Հայկ Սուլթանյանը: Հարցուպատասխանն այսքանով ավարտվեց, նույնքան արագ էլ տեղի ունեցավ քվեարկությունը: Միաձայն ավագանին հաստատեց Հայկ Սուլթանյանին նոր պաշտոոնում, իսկ քաղաքապետարանի կրթության բաժնի պետի պաշտոնը մնաց թափուր:
Թե ով կնշանակվի ժամանակավոր պաշտոնակատար, Հայկ Սուլթանյանը չի հստակեցրել, փոխանցել է, որ կհայտարարվի մրցույթ: Հետո անցել են հապճեպ օրակարգ ընդգրկված հարցերի քննարկմանը: Ներկայացվել է նախագիծ, որով չեղարկվում էր «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության հետ կնքած պայմանագիրը:Ժամացույցի գործարան կառուցելու նպատակով շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշին էր հատկացվել նախկին ռադիոգործարանի հանրակացարանային մասնաշենքերից մեկը: Հիմա նույն հասցեի արդեն երկու մասնաշենքերն այլ նշանակության օգտագործելու համար նախատեսվում է տրամադրել «Հայաստան» Համահայկական հիմնադրամին, երկու մասնաշենքերում էլ կկառուցվեն բնակարաններ:
Համահայկական հիմնադրամի Գյումրիում առաջնահերթ ծրագերից է սոցիալական բնակարանների կառուցումը: Նախագիծն ընդունվեց: Հաջորդ երկար քննարկվող հարցը դարձավ հաստատված մի ծրագիր, որով մոտ 250 միլիոն դրամ դրամաշնորհային գումարով նախատեսված էր նոր 39 ավտոբուս ներկրել Գյումրի:
Այսօր ավագանին որոշեց հրաժարվել ավտոբուսներից, փոխարենը թարմացնել կոմունալ տնտեսության ավտոպարկը: Մինչդեռ քաղաքապետարանը նշում էր, որ հունիսից տրանսպորտային պարկը թարմացվելու է: Իսկ արդյո՞ք եղել է համապատասխան կարիքների հստակ ուսումնասիրություն:
«Էն, որ մեքենաների կարիք կա, հասկանալի է, քաղաքապետարանն ու կոմունալ բաժինը լավ գիտեն, բայց թե քանի մեքենա պիտի լինեն,քանի մեքենա լինի, որ լավ լինի, էս ամենը հարկավոր է նախապես պատշաճ ուսումնասիրել, դա ծախս է, ջանք և ժամանակ է պահանջում»,- հանդիմանեց Լևոն Բարսեղյանը:«Մենք մտածեցինք, որ եթե բերենք հիմա կիսատ կմնա այս ամենը, դժգոհություններն ավելի կշատանան և որոշեցինք նույն ձևի յոլա գնալ և առաջարկել ենք էն տրանսպորտային միջոցները և այն կարևոր կոմունալ ծառայության համար համապատասխան գործիքները, որոնք հնարավորություն կտան ուղղակի վերջնականորեն ունենալ այդ բազան»,- պատասխանել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Երկու ձեռնպահով ավագանին այս նախագիծն էլ հաստատեց: Օրակարգի հարցերը սպառելուց հետո ավագանու անդամներին տեղեկացրին կառավարության մերժած սուբվենցիոն ծրագրի մասին, ըստ որի, քաղաաքապետարանն առաջարկ էր ներկայացրել Գյումրու Մադոյան փողոցը կառուցապատել տուֆ քարով, ինչը կառավարության հավանությանը չէր արժանացել:
17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած13:22 22.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին11:53 22.11.2024
Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել08:00 22.11.2024
ՃՏՊ Սեբաստիա փողոցում. կա զոհ17:36 22.11.2024
Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարներըՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի հավատարմատար Չեն Մինին: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարին հանդիպումը նախաձեռնելու համար և կարևորել ոլորտային հարցերի և խնդիրների արդյունավետ լուծմանը նպաստող նման ձևաչափով աշխատանքային հանդիպումները: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել իրավական փոխօգնության ոլորտում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք […] ...
17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքիցԻտալիայի չորրոդ լիգա Դ սերիան ներկայացնող «Պյաչենցան» մեկ օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից։ Նոյեմբերի 19-ին ակումբի պաշտոնական կայքը հայտնել է, որ գլխավոր մարզչի պաշտոնում Կարմինե Պարլատոյին փոխարինել է Սիմոնե Բենտիվոլյոն։ Ժամեր անց Բենտիվոլյոն նույնպես պաշտոնանկ է արվել, իսկ գլխավոր մարզիչ է նշանակվել Ստեֆանո Ռոսինին։ «Մենք Սիմոնե Բենտիվոլյոյի հետ երկկողմ համաձայնությամբ խզել ենք պայմանագիրը։ […] ...
17:24 22.11.2024
Հայաստանում մեկնարկել է ԵՄ Թայեքս փորձագիտական առաքելությունը՝ «Թունաքիմիկատների և պարարտանյութերի կարգավորման համար»Նոյեմբերի 18-22-ը ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, համագործակցելով Եվրոպական միության հետ, Թայեքս գործիքի շրջանակներում նախարարությունում անցկացրել է հնգօրյա քննարկում՝ ուղղված պեստիցիդների և պարարտանյութերի շրջանառությունը կարգավորող իրավական ակտերի բարելավմանը։ Առաքելությանը ԵՄ կողմից ներգրավված են առաջատար մասնագետներ՝ Հունաստանի Բենակի ֆիտոպաթոլոգիական ինստիտուտի թունաքիմիկատների քիմիական վերահսկման լաբորատորիայի ղեկավար դոկտոր Էլենի Կարասալիին և Իտալիայի Գյուղատնտեսական հետազոտությունների և տնտեսության խորհրդի հետազոտությունների տնօրեն Ֆաբիո […] ...
17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներՆոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 1-ին կմ-ին «GAZ» […] ...
17:16 22.11.2024
Բայրամովը և Բերբոքը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակըԱդրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը COP29 կլիմայական համաժողովի շրջանակում հանդիպել է Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Նախարարները քննարկել են տարածաշրջանում հետպատերազմյան իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը, ինչպես նաև խաղաղության հաստատման գործընթացում առկա խնդիրները։ ...
17:12 22.11.2024
Քրեակատարողական ծառայությունում ընդունել են ԵՄ Անվտանգության ոլորտի կառավարման մեխանիզմի գնահատման առաքելության անդամներինՆոյեմբերի 22-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանն ընդունել է Եվրոպական միության Անվտանգության ոլորտի կառավարման մեխանիզմի գնահատման առաքելությանը՝ ԵՄ անվտանգության ոլորտի կառավարման հաստատության ավագ փորձագետներ Ալինա Բելսկայային և Հենրի Վաթենին, Ժնևի Անվտանգության ոլորտի կառավարման կենտրոնի ներկայացուցիչ Թիյս Կորստենին և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության ներկայացուցիչ Գաբրիելե Յակովինոյին։ Առաքելությունը Հայաստան է ժամանել […] ...