18:00 20.06.2019
Կառավարության այսօրվա նիստից հետո Կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանից լրագրողները նաև հետաքրքրվել են, թե ինչքանով փոփոխության կենթարկվի գույքահարկը Երևանում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ գույքահարկը գանձվում է կադաստրային արժեքի հիման վրա:
Հիշեցնենք, որ այսօր կառավարությունում քննարկվել է բնակարանների, տների և այլ անշարժ գույքի կադաստրային արժեքի գնահատման կարգերի փոփոխությունների նախագիծ, որով սահմանվելու է հարկի միասնական տեսակ անշարժ գույքի բոլոր տեսակների համար, բացի գյուղատնտեսական հողերից։ Հարցը զեկուցել է Կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը:
Նրա խոսքերով՝ հարկման միասնական ձևի անցման դեպքում ուղղակի գործակիցներ կսահմանվեն անշարժ գույքի տարբեր տեսակների նկատմամբ։ Օրինակ, ըստ Պետրոսյանի, որպես շքեղություն կդիտարկվեն ու ավելի բարձր հարկման գործակից կունենան լողավազանները, թենիսի խաղադաշտերը, շվաքարանները և այլն, իսկ ավելի ցածր գործակից արտադրական ու բնակելի տարածքների բարձր առաստաղներ ունեցող շինությունները և այլն։
Առաջիկայում, ըստ Կադաստրի կոմիտեի ղեկավարի, քննարկվելու և ընդունվելու են կադաստրի գներն ու այդ տարածքների հարկման գործակիցները, իսկ բազային միջոցները վերագնահատվելու են 3 տարին մեկ անգամ։
Պետրոսյանը հատուկ նշեց, որ սխալ է այն պնդումը, որ բոլոր տների ու բնակարանների հարկերը բարձրանալու են։
17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած13:22 22.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին11:53 22.11.2024
Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել08:00 22.11.2024
ՃՏՊ Սեբաստիա փողոցում. կա զոհ17:24 22.11.2024
Հայաստանում մեկնարկել է ԵՄ Թայեքս փորձագիտական առաքելությունը՝ «Թունաքիմիկատների և պարարտանյութերի կարգավորման համար»Նոյեմբերի 18-22-ը ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, համագործակցելով Եվրոպական միության հետ, Թայեքս գործիքի շրջանակներում նախարարությունում անցկացրել է հնգօրյա քննարկում՝ ուղղված պեստիցիդների և պարարտանյութերի շրջանառությունը կարգավորող իրավական ակտերի բարելավմանը։ Առաքելությանը ԵՄ կողմից ներգրավված են առաջատար մասնագետներ՝ Հունաստանի Բենակի ֆիտոպաթոլոգիական ինստիտուտի թունաքիմիկատների քիմիական վերահսկման լաբորատորիայի ղեկավար դոկտոր Էլենի Կարասալիին և Իտալիայի Գյուղատնտեսական հետազոտությունների և տնտեսության խորհրդի հետազոտությունների տնօրեն Ֆաբիո […] ...
17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներՆոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 1-ին կմ-ին «GAZ» […] ...
17:16 22.11.2024
Բայրամովը և Բերբոքը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակըԱդրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը COP29 կլիմայական համաժողովի շրջանակում հանդիպել է Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Նախարարները քննարկել են տարածաշրջանում հետպատերազմյան իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը, ինչպես նաև խաղաղության հաստատման գործընթացում առկա խնդիրները։ ...
17:12 22.11.2024
Քրեակատարողական ծառայությունում ընդունել են ԵՄ Անվտանգության ոլորտի կառավարման մեխանիզմի գնահատման առաքելության անդամներինՆոյեմբերի 22-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանն ընդունել է Եվրոպական միության Անվտանգության ոլորտի կառավարման մեխանիզմի գնահատման առաքելությանը՝ ԵՄ անվտանգության ոլորտի կառավարման հաստատության ավագ փորձագետներ Ալինա Բելսկայային և Հենրի Վաթենին, Ժնևի Անվտանգության ոլորտի կառավարման կենտրոնի ներկայացուցիչ Թիյս Կորստենին և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության ներկայացուցիչ Գաբրիելե Յակովինոյին։ Առաքելությունը Հայաստան է ժամանել […] ...
17:09 22.11.2024
Ինչ պետք է իմանան ժամանակավորապես օտարերկրյա պետությունում բնակվող ՀՀ ֆիզիկական անձինք Հայաստան ժամանելիսՀայաստանում մշտական բնակության վայր ունեցող և ժամանակավորապես օտարերկրյա պետությունում բնակվող ՀՀ ֆիզիկական անձը կարող է առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռով Հայաստան ներմուծել 5000 եվրոն չգերազանցող արժեքով անձնական օգտագործման ապրանքներ՝ ՀՀ կառավարության սահմանած բնաիրային չափերը չգերազանցող քանակներով։ Հայաստան ժամանելիս անձը կարող է արտոնությամբ ներմուծել կենցաղային և անձնական օգտագործման սարքեր` յուրաքանչյուր տեսակից 2 […] ...
17:04 22.11.2024
Տեղի է ունեցել «Կանաչ Հայաստան» հարթակի քաղաքականությունների երկխոսության շարքի հերթական հանդիպումըԱյսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Կանաչ Հայաստան» հարթակի քաղաքականությունների երկխոսության շարքի 5-րդ նիստը՝ ուղղված կլիմայական փոփոխություններին ընդառաջ աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ առկա բացերի և քաղաքականությունների լավարկման հնարավորությունների վերհանմանը։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին […] ...