Մենք ոչ մեկի հետ չենք վիճել և չունենք նաև այդպիսի ցանկություն. Պուտինը՝ Արևմուտքի հետ հաշտվելու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
16:34:50
Ամսաթիվ
15 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    390.68
  • RUBLE
    4.76
  • 443.11
WEATHER
+10.09 oC

Մենք ոչ մեկի հետ չենք վիճել և չունենք նաև այդպիսի ցանկություն. Պուտինը՝ Արևմուտքի հետ հաշտվելու մասին

15:50 20.06.2019

ՌԴ նախագահը Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ին ուղիղ կապի միջոցով արդեն 17-րդ անգամ շփվում է իր երկրի քաղաքացիների հետ: Ասուլիսի ընթացքում հնչում են և´ ներքաղաքական, և´ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: Այդ ասուլիսի ընթացքում ՌԴ նախագահը խոսել է նաև Արևմուտքի հետ ունեցած հարաբերությունների մասին, թե արդյոք պատրաստ է հաշտվել:

«Նախ` ինչ է նշանակում հաշտվել, մենք ոչ մեկի հետ չենք վիճել և չունենք նաև այդպիսի ցանկություն: Եվ երկրորդ` ինչ դա մեզ կտա, ինչ չի տա, ինչ կկորցնենք: Ըստ փորձագիտական տվյալների` բոլոր այդ սահմանափակումների արդյունքում Ռուսաստանն այս տարիների ընթացքում՝ սկսած 2014-ից շուրջ 50 մլրդ դոլարի կորուստ է կրել, Եվրամիությունը՝ 240 մլրդ դոլարի, ԱՄՆ-ն 17 մլրդ դոլարի, քանի որ նրանց հետ մեծ ապրանքաշրջանառություն չունենք: Ճապոնիան կորցրել է 27 մլրդ դոլար:

Զուգահեռ դա անդրադառնում է այդ երկրների աշխատատեղերի վրա: Միևնույն ժամանակ, Եվրամիությունը կորցնում է մեր շուկան: Մեր կորուստների չափերը մոտավոր են, բայց մենք նաև ձեռքբերում ենք ունեցել: Նախ` սկսեցինք աշխատեցնել մեր ուղեղը, թե ինչ և ինչպես է պետք անել տնտեսության բարձրտեխնոլոգիական դաշտում:

Իր հերթին, պատժամիջոցների հետ կապված, Ռուսաստանում ներմուծման փոխարինման ծրագրի ծավալը կազմել է 667 միլիարդ ռուբլի: Եվ այսպես, տարբեր ուղղություններով մենք մոբիլիզացրեցինք մեր ուժերը: Եվ, այնուամենայնիվ, խոսքը հաշտեցման մասին չէ, այլ այն մասին, եթե մենք ամբողջությամբ հանձնվենք, կլինե՞ն արդյոք փոփոխություններ: Գուցե աննշան լինեն, բայց մեծ հաշվով շրջադարձային փոփոխություններ չեն լինելու»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վիվիան Լունելայի հետ

20:19 15.04.2025

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վիվիան Լունելայի հետ

Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի գրասենյակի ղեկավար Վիվիան Լունելայի հետ:  Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից: «Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկա ընթացքը և զարգացման հեռանկարները: Կողմերը նաև մտքեր են փոխանակել միջազգային և […] ...

Արման Ծառուկյանը` հաջորդ հավանական մենամարտի մասին

20:10 15.04.2025

Արման Ծառուկյանը` հաջորդ հավանական մենամարտի մասին

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը սոցցանցերում հրապարակում է արել և խոսել հաջորդ հավանական մենամարտի մասին. «Շատերն են հարցնում, թե երբ է լինելու մենամարտը։ Ես հանգիստ եմ. մարզվում եմ, կենտրոնանում և սպասում իմ պահին։ Միշտ չէ, որ սպորտն արդար է, բայց ես հավատում եմ, որ երբ աշխատում ես, չես հանձնվում, ինքդ քեզ […] ...

Արմեն Փամբուխչյանը հանդիպել է ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկիի հետ

20:05 15.04.2025

Արմեն Փամբուխչյանը հանդիպել է ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկիի հետ

Երևանի քաղաքապետարանը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ մի շարք նախագծեր է իրականացնում, որոնք ընդգրկում են քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններ: Նախանշվող ծրագրերին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի և ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկիի հանդիպման ժամանակ, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Երկու կառույցներն իրականացվող նախագծերի շրջանակում քայլեր են ձեռնարկում Էներգետիկ կառավարման համակարգի […] ...

SHANTNEWS

20:00 15.04.2025

SHANTNEWS

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Համաշխարհային բանկի առաքելությանը

19:52 15.04.2025

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Համաշխարհային բանկի առաքելությանը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Համաշխարհային բանկի առաքելությանը: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Էդուարդ Հակոբյանը կարևորել է Համաշխարհային բանկի հետ երկարամյա համագործակցությունը՝ ընդգծելով ՀԲ-ի առանցքային դերը ՀՀ հարկային և մաքսային բարեփոխումների իրականացման գործընթացում, հայտնում են ՊԵԿ-ից։ «Հանդիպմանը քննարկվել են 4-րդ Հանրային Ծառայությունների Արդիականացման Ծրագրի (PSMP-4) շրջանակում իրականացվող նախագծերը, Մաքսային վարչարարության զարգացման ծրագրի երկրորդ […] ...

Բալեկյանը տևական դադարից հետո վերադարձել է խաղադաշտ

19:42 15.04.2025

Բալեկյանը տևական դադարից հետո վերադարձել է խաղադաշտ

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը տևական դադարից հետո խաղադաշտ է վերադարձել և Արգենտինայի առաջնության 13-րդ տուրում «Խիմնասիա և Էսգրիմայի» կազմում մասնակցել «Էստուդիանտեսի» դեմ հանդիպմանը։ Խաղն ավարտվել է 1։1 հաշվով։ 29-ամյա ֆուտբոլիստը նախորդ խաղն անցկացրել էր փետրվարի 24-ին և վնասվածք էր ստացել ու բացակայում էր մոտ 2 ամիս։ Բալեկյանը նախորդ տարվա օգոստոսին է վարձավճարով […] ...

BACK_TO_TOP