Արթուր Վանեցյանը ԱԺ-ին ներկայացրեց ՀԱՊԿ՝ տեղեկատվական անվտանգության համաձայնագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

Արթուր Վանեցյանը ԱԺ-ին ներկայացրեց ՀԱՊԿ՝ տեղեկատվական անվտանգության համաձայնագիրը

13:59 20.06.2019

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն այսօր Ազգային ժողովում էր։ Նա ներկայացնում էր «Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին որոշումը։

ԱԱԾ պետն ասաց, որ համաձայնագիրը ստորագրվել է դեռևս 2017 թվականին, և հիմա այն արդեն վավերացրել են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը։ Որպես վավերացման անհրաժեշտության հիմնավորում Վանեցյանը ներկայացրեց այն, որ համաձայնագիրը անհրաժեշտ է ՀԱՊԿ 5 պետությունների՝ տեղեկատվական անվտանգության ոլորտի համագործակցության, այդ ոլորտում անօրինական գործունեության բացահայտման ու չեզոքացման համար։

Քանի որ Ազգային ժողովում ներկա էր ԱԱԾ պետը, 11 պատգամավոր հերթագրվեց նրան հարց տալու։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաստանի 11-րդ գումարման խորհրդարանը սկսել է կատարել իր պարտականությունները

13:54 25.11.2024

Վրաստանի 11-րդ գումարման խորհրդարանը սկսել է կատարել իր պարտականությունները

Հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո կազմավորված Վրաստանի 11-րդ գումարման խորհրդարանը, չնայած օրենսդիր մարմնի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցին, սկսել է կատարել իր պարտականությունները։ Խորհրդարանի առաջին նիստը հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։ Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ այն բանից հետո, երբ խորհրդարանը սկսեց կատարել իր պարտականությունները, կառավարությունը հրաժարական է տվել։ Այսուհետ բոլոր նախարարները, ինչպես նաև վարչապետը կաշխատեն […] ...

Զենքի կիրառմամբ խուլիգանություն և առևանգման փորձ՝ Եղեգնաձոր քաղաքում․ 4 անձի մեղադրանք է ներկայացվել. երկուսը կալանավորվել են

13:46 25.11.2024

Զենքի կիրառմամբ խուլիգանություն և առևանգման փորձ՝ Եղեգնաձոր քաղաքում․ 4 անձի մեղադրանք է ներկայացվել. երկուսը կալանավորվել են

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել են խմբի կազմում խուլիգանություն կատարելու դեպքի՝ քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Ձեռնարկված վարութային գործողություններով, ինչպես նաև ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է միջադեպին մասնակից անձանց ինքնությունը, անհատականացվել են […] ...

Նեթանյահուն պետք է մահապատժի դատապարտվի. Իրանի հոգևոր առաջնորդ

13:38 25.11.2024

Նեթանյահուն պետք է մահապատժի դատապարտվի. Իրանի հոգևոր առաջնորդ

«Սիոնիստական ​​ռեժիմը ռազմական հանցագործություն է կատարել Գազայում», ձերբակալության օրդեր տալը բավարար չէ։ Այս մասին  այսօր հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։ «Նեթանյահուն և այս ռեժիմի հանցագործ առաջնորդները պետք է մահապատժի դատապարտվեն»,-ասել է նա։ ...

Բայդենի թիմը շարունակում է սրել իրավիճակը Ուկրաինայում․ Պեսկով

13:30 25.11.2024

Բայդենի թիմը շարունակում է սրել իրավիճակը Ուկրաինայում․ Պեսկով

Կրեմլը տեսնում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմը խոսում է Ուկրաինայում իրավիճակի կարգավորման անհրաժեշտության մասին, մինչդեռ ներկայիս ամերիկյան վարչակազմը՝ Ջո Բայդենի գլխավորությամբ, միայն թեժացնում է հակամարտությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա այսպես է մեկնաբանել տեղեկությունը, թե Թրամփի թիմն այս տարի աշխատելու է ամերիկյան ներկայիս […] ...

Կապանի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

13:22 25.11.2024

Կապանի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները նոյեմբերի 24-ին շրջիկ ծառայություն իրականացնելիս Չափնի բնակավայրի տարածքում, ապօրինի ծառահատման և փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել են փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մակնիշի մեքենան: Չափնի գյուղի բնակիչ 48-ամյա վարորդը փայտանյութի օրինականությունը հաստատող փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ Կաղնուտ բնակավայրի վարչական տարածքում բենզասղոցով ապօրինի հատել է կաղնի: Փայտանյութով բարձված «ՈւԱԶ»-ը տեղափոխվել է Կապանի […] ...

Մշտադիտարկման նպատակով մասնագետներն այցելել են Կոտայքի և Արարատի մարզի հուշարձաններ

13:15 25.11.2024

Մշտադիտարկման նպատակով մասնագետներն այցելել են Կոտայքի և Արարատի մարզի հուշարձաններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետները մշտադիտարկման և ուսումնասիրության նպատակով այցելել են Կոտայքի և Արարատի մարզի մի շարք հուշարձաններ՝ Քանաքեռի Սբ. Աստվածածին եկեղեցի, Պտղնիի տաճար, Գառնիի Սբ. Աստվածածին եկեղեցի, Մաշտոց Հայրապետ եկեղեցի, Խումարաժամ խոնարհված բազիլիկ, Հավուց Թառ վանական համալիր, Սբ. Կարապետ Մատուռ, Բայբուրդի 5-7 […] ...

BACK_TO_TOP