Հայաստանի և Իրանի փաստաբանների պալատների նախագահները մասնագիտական քննարկումներ կանցկացնեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+14.09 oC

Հայաստանի և Իրանի փաստաբանների պալատների նախագահները մասնագիտական քննարկումներ կանցկացնեն

21:47 19.06.2019

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և ԻԻՀ փաստաբանների պալատի նախագահ Իսա Ամինին Երևանում կայացած հանդիպմանը ձեռք են բերել հունիսի 20-ին մասնագիտական քննարկումներ ծավալելու պայմանավորվածություն։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից, Իրանի Իսլամական Հանրապետության փաստաբանների պալատի պատվիրակությունը հունիսի 19-23-ը հյուրընկալվում է ՀՀ փաստաբանների պալատում:

Պատվիրակության կազմում են ԻԻՀ փաստաբանների պալատի նախագահ Իսա Ամինին, Պալատի նախագահի տեղակալ Ջաֆար Քուշան և ԻԻՀ փաստաբանների պալատի իրավական աջակցության վարչության պետ Հոսեյն Մոհամադը: Պատվիրակության հետ Փաստաբանների պալատ է այցելել ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան նորին գերազանցություն Սեյեդ Քազեմ Սաջջադը:

Հունիսի 19-ին հայ գործընկերների հետ հանդիպման ընթացքում հայ և իրանցի գործընկերները միմյանց ներկայացրել են իրենց կառույցները:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ փաստաբաների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նշել է.

«Հուսով եմ մեր շփումները կնպաստեն փորձի փոխանակմանը: Փաստաբանի գործն, անկախ ազգությունից և պետության տարածքներից, միևնույնն է: Մենք կոչված ենք մարդկանց իրավունքները պաշտպանել, իսկ պետությունն էլ մեզ համար պայմաններ է ստեղծում, որպեսզի այդ գործունեությունն իրակացնենք: Չնայած որ շատ հաճախ հենց պետական մարմիններից ենք պաշտպանում քաղաքացիներին»:

Իրանի դեսպանը իր պատասխան խոսքում հայտնել է.

«Այս այցը շատ կարևոր էր մեզ համար և ես էլ, առիթը պատեհ համարելով, մեր պատվիրակության հետ ցանկացա այցելել ձեզ: Վստահ եմ՝ մեր համագործակցության սկիզբը մեր երկու երկրների ժողովուրդների համար շատ մեծ դեր է ունենալու»:

Իրանի փաստաբանների պալատի նախագահը ողջույնի իր խոսքում նշել է, որ ինքը իր տանն է գտնվում, որովհետև ցանկացած երկրում, որտեղ էլ որ լինի փաստաբանն, այդ երկրի փաստաբաննների պալատ այցելելով, գտնվում է իր տանը:

Իրանի փաստաբանների պալատի նախագահի խոսքով՝ փաստաբանությունը Իրանում ունի 111 տարվա պատմություն: 1953 թվականից Իրանի փաստաբանների պալատը աշխատում է ազատ և կախվածություն չունի ոչ մեկից:

Իսա Ամինիի խոսքով՝ Իրանի փաստաբանների պալատի նախագահի պաշտոնը հավասարեցված է գլխավոր դատախազի պաշտոնին:

Երկու կողմերն ընդհանուր դրույթներով ներկայացրել են իրենց կառույցները։ Ավարտին իրանցի գործընկերները շրջայց են կատարել ՀՀ փաստաբանների պալատի շենքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 22.11.2024

SHANTNEWS

Համերգ-հանդիսություն՝ նվիրված Կոմիտասի անվան քառյակի հիմնադրման 100-ամյակին

17:55 22.11.2024

Համերգ-հանդիսություն՝ նվիրված Կոմիտասի անվան քառյակի հիմնադրման 100-ամյակին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 24-ին՝ ժամը 19։00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Կոմիտասի անվան քառյակի հիմնադրման 100-ամյակին նվիրված համերգ-հանդիսությունը։ Համերգի ընթացքում կհնչեն քառյակի բարձրարվեստ կատարումները։ Հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Արեգ Առուստամյան ջազ-տրիոն, անվանի մեներգիչներ Բարսեղ Թումանյանը, Հրաչուհի Բասենցը, դաշնակահար-դիրիժոր Վահագն Պապյանը, դաշնակահար Կարին-Հելլման Գևորգյանը։ ...

Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում. ՔԿ

17:50 22.11.2024

Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում. ՔԿ

2024 թվականի հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել բնակարան և հափշտակել 2 հատ ծալովի դանակ, ինչպես նաև, նախնական տվյալներով, 10.000 ԱՄՆ դոլար և 6.000.000 ՀՀ դրամ գումար՝ բնակարանի սեփականատիրոջը պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության […] ...

«Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը

17:46 22.11.2024

«Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը

Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Արարատ-Արմենիան» տնային խաղում 3-0 հաշվով հաղթեց Կապանի «Գանձասարին»։ Հանդիպման գոլերը խփեցին կամերունցի Մարիուս Նուբիսին, արգենտինացի Ալեքսիս Ռոդրիգեսն ու կիսապաշտպան Կարեն Մուրադյանը: Վարդան Մինասյանի գլխավորած թիմը վաստակեց 34 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Գանձասարը» 2 միավորով վերջին` 11-րդ տեղում է։ ...

Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին

17:41 22.11.2024

Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմին է ներկայացրել ՀԾԿՀ նորընտիր նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին: Արայիկ Հարությունյանը նախ շնորհակալություն է հայտնել Գարեգին Բաղրամյանին համատեղ աշխատանքի համար, նշել, որ բավականին աշխատանք է կատարվել, որով ոլորտները կարգավորվել են և հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում: Գարեգին Բաղրամյանը նույնպես շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար, հաջողություն և […] ...

Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները

17:36 22.11.2024

Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի հավատարմատար Չեն Մինին: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարին հանդիպումը նախաձեռնելու համար և կարևորել ոլորտային հարցերի և խնդիրների արդյունավետ լուծմանը նպաստող նման ձևաչափով աշխատանքային հանդիպումները: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել իրավական փոխօգնության ոլորտում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք […] ...

BACK_TO_TOP