Սեպտեմբերից աշխատավարձերը կբարձրանան. Արայիկ Հարությունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+4.09 oC

Սեպտեմբերից աշխատավարձերը կբարձրանան. Արայիկ Հարությունյան

18:00 19.06.2019

ՀՀ ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ արտահերթ ելույթ ունեցավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Հարությունյանը նշեց, որ կառավարության պատասխանատվությունը ստանձնել են նախորդ տարվա կեսից և գործել արդեն ընդունված բյուջեի սահմաններում:

«Բայց այդ պայմաններում էլ մի քանի կարևոր քայլ ենք արել: Նախ` սկսել ենք բյուջեն մաքրելուց, որովհետև կային շատ ոչ արդարացի և, երբեմն, կրթության և գիտության նախարարության կողմից հավանության չառաջացած ծրագրեր ու նախագծեր, որոնք խցկվել էին կրթության բյուջեի մեջ տարբեր գերատեսչությունների ու ազդեցիկ մարդկանց զանգերով: Փոխարենը մենք սկսեցինք իրականացնել մեր կառավարության ծրագրին համապատասխան ծրագրեր»,- ասաց նա:

Արայիկ Հարությունյանը նաև քննադատական խոսք ուղղեց իրենց` նշելով, որ նախորդ կառավարությունից եկած արատավոր երևույթներ կան, որոնցից իրենք էլ չեն վերացրել՝ մասնավորապես քանակական ու որակական ցուցանիշների անհամապատասխանությունը:

«Դրա պատճառներից մեկը ոլորտում որակյալ մասնագետների պակասն է: Բայց խնդիրը տարեցտարի փորձում ենք լուծել ու այս տարի արդեն կան բարեփոխումներ: Նաև սկսել ենք շատ ծրագրեր անցկացնել մրցութային սկզբունքով, ինչը թույլ է տալիս, որ ոլորտը շնչի, նոր խաղացողներ հայտնվեն, մրցակցություն առաջանա: Իսկ մրցակցության արդյունքում նաև որակն է ապահովվում»:

Հարությունյանի խոսքերով` այդ մրցույթներին, սակայն, դեռ քիչ մարդիկ են մասնակցում՝ չհավատալով, որ հավանական է նաև իրենց հաղթանակը: Արայիկ Հարությունյանը խոսեց նաև նախարարության բյուջեից` նշելով, որ 2019-ին կունենան աճ:

«Մոտ 10 տոկոսով ավելացրել ենք կրթության բյուջեն: Անցած տարվա 2.12 տոկոսը այս տարի կավելանա հիմնականում կապիտալ ծախսերի շնորհիվ, բայց նաև աշխատավարձերի բարձրացում կլինի սեպտեմբերից: Բուհերի արդյունավետ կառավարման արդյունքում անցած տարվանից բարձրացվել է նաև դասախոսների աշխատավարձը՝  ոչ բոլորինը»:

Արայիկ Հարությունյանը շեշտեց, որ ներառական կրթությունը նախարարության ամենագլխավոր առաջնահերթություններից  մեկն է: Նա նաև ընդգծեց, որ ներառական կրթությունը առաջին հերթին պետք է ոչ նրանց համար, ովքեր կարիք ունեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, այլ բոլորի համար: Նախարարը վստահ է, որ արդյունքում կլինի այլ որակի հասարակություն: Նախարարը ներկայացրեց նաև քանակական տվյալներ:

«Շահագործման ենք հանձնել 5 ավագ դպրոց միանգամայն նոր, վերակառուցված, ժամանակակից պայմաններին համապատասխան: Այս տարի արդեն սկսել ենք 7 ավագ դպրոցների հիմնանորոգում: Մի քանի տասնյակ դպրոցներ էլ են ներգրավվելու դպրոցաշինական ծրագրին: Սա քիչ է: Բյուջեում լրացուցիչ միջոցներ հայտնվելուն զուգընթաց մենք այս ծրագրերը ավելացնում ենք»:

Նախարարն առանձնացրեց նաև դպրոցներում կատարված ծրագրային ու բովանդակային փոփոխությունները: Շուտով լինելու է նաև առաջին ինտերակտիվ դասագիրքը: Արայիկ Հարությունյանը խոսեց նաև դպրոցների ապաքաղաքականացված կառույցներ դառնալու մասին` դա համարելով կարևորագույն ձեռքբերում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայում 7 մարդ է զոհվել Իսրայելի օդային հարձակման հետևանքով․ Al Jazeera

09:44 22.11.2024

Գազայում 7 մարդ է զոհվել Իսրայելի օդային հարձակման հետևանքով․ Al Jazeera

Գազայի հատվածում Իսրայելի ավիահարվածի ժամանակ առնվազն յոթ մարդ է զոհվել, մի քանիսը վիրավորվել են։ Կատարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ավիահարվածը հասցվել է Գազա քաղաքի արևելյան թաղամասի Ալ-Շուջայայի բնակելի շենքերին։ Նշվում է նաև, որ ռմբակոծության ժամանակ զոհվածների և վիրավորների մեծ մասը կանայք և երեխաներ են։ Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացավ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից […] ...

Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի Եվրասիայի գծով ավագ տնօրեն Սթիվեն Նիքսի հետ

09:35 22.11.2024

Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի Եվրասիայի գծով ավագ տնօրեն Սթիվեն Նիքսի հետ

Նոյեմբերի 21-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի Եվրասիայի գծով ավագ տնօրեն Սթիվեն Նիքսի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ «Քննարկման ընթացքում ընդգծվել է Հայաստանի և Ինստիտուտի միջև սերտ համագործակցությունը խթանելու փոխադարձ հանձնառությունը: Դեսպան Մակունցը երախտագիտություն է հայտնել Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ Հայաստանում ժողովրդավարական դիմադրողականության ամրապնդման գործում շարունակական աջակցության և դերակատարման […] ...

Իսրայելը արձանագրել է հինգ հրթիռի արձակումը Լիբանանից դեպի երկրի հյուսիս

09:25 22.11.2024

Իսրայելը արձանագրել է հինգ հրթիռի արձակումը Լիբանանից դեպի երկրի հյուսիս

Իսրայելի պաշտպանության բանակը արձանագրել է առնվազն հինգ հրթիռի արձակում Լիբանանից։ Այս մասին ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ ըստ հաղորդման՝ իսրայելական բանակի հակաօդային պաշտպանության համակարգերը «հայտնաբերել են առնվազն հինգ արկ, որոնք թռչում էին Լիբանանից դեպի Իսրայելի տարածք»։ Զինամթերքի ընկնելու հետևանքով զոհերի մասին տեղեկություններ չկան։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ Հայֆայի տարածքում […] ...

Կիմ Չեն Ընն ասել է, որ առանց զինված ուժերի երկիրը չի կարող ինքնիշխան լինել

09:03 22.11.2024

Կիմ Չեն Ընն ասել է, որ առանց զինված ուժերի երկիրը չի կարող ինքնիշխան լինել

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ այն պետությունը, որը հրաժարվել է ինքնապաշտպանությունից, չի կարող ինքնիշխան համարվել։ Նրա խոսքերը մեջբերում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ «Իրապես ինքնիշխան երկիրը, որը հրաժարվել է ռազմական բախումներից, բախվելու է ագրեսիայի և, անշուշտ, հայտնվելու է ուրիշի «կրնկի տակ»»,- ասել է Կիմ Չեն Ընը Փհենյանում զենքի ցուցահանդեսի բացման ժամանակ: […] ...

Թայվանը գրանցել է 20 ինքնաթիռի և 6 չինական նավերի մոտենալը կղզուն

08:53 22.11.2024

Թայվանը գրանցել է 20 ինքնաթիռի և 6 չինական նավերի մոտենալը կղզուն

Թայվանի զինված ուժերը արձանագրել են, որ մեկ օրում կղզուն են մոտենում 20 ինքնաթիռներ և Ժողովրդա-ազատագրական բանակի 6 նավ։ Այս մասին հայտնում է Թայվանի պաշտպանության նախարարությունը։ Ինչպես նշված է փաստաթղթում, 18 ինքնաթիռ հատել է Թայվանի նեղուցի միջին գիծը և մտել ՀՕՊ նույնականացման գոտի կղզու հարավ-արևմտյան և հարավ-արևելյան հատվածներում։ Թայվանի բանակը պատասխանել է՝ օգտագործելով ինքնաթիռներ, նավեր և […] ...

Պենտագոնը թույլատրել է հակահետևակային ականների նոր մատակարարումներ Ուկրաինային

08:45 22.11.2024

Պենտագոնը թույլատրել է հակահետևակային ականների նոր մատակարարումներ Ուկրաինային

ԱՄՆ-ը չի բացառում Ուկրաինային ապագա զենքի մատակարարումների մեջ հակահետևակային ականներ ներառելու հնարավորությունը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։ «Հակահետևակային ականները ներառված էին վերջին փաթեթում, իսկ հետագա փաթեթների մասով դեռ ոչինչ չունեմ հայտարարելու»,-ասել է նա։ Լրագրողի այն հարցին, թե արդյոք հակահետևակային ականները կարող են ներառվել ապագայում Ուկրաինային տրամադրվող ռազմական […] ...

BACK_TO_TOP