Գումարների մոտ կեսը չնախատեսված ծախսերին է ուղղված եղել. Անի Սամսոնյանը` սուբվենցիաների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 04 2025
  • $
    391.14
  • RUBLE
    4.55
  • 428.65
WEATHER
+19.09 oC

Գումարների մոտ կեսը չնախատեսված ծախսերին է ուղղված եղել. Անի Սամսոնյանը` սուբվենցիաների մասին

15:26 19.06.2019

ԱԺ լիագումար նիստում 2018թ. բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանին հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:

Բնապահպանական ծրագրերի իրականացման համար Հայաստանի համայնքներին 2017 և 2018թթ. տրամադրվել են համապատասխանաբար 137 մլն և 213 մլն դրամ սուբվենցիաներ: Գումարների մոտ կեսը չնախատեսված ծախսերին է ուղղված եղել: Արդյո՞ք մենք չենք կարող նախանշել ճիշտ նպատակներ ու նպատակաուղղված ծախսեր անել: Եվ, իր վերջո, որքա՞ն է այստեղ բարձր կոռուպցիոն ռիսկայնությունը:

Յոլյանը նշեց, որ այդ մասին ավելի մանրամասն կխոսեն ուրբաթ օրը՝ շեշտելով, որ սուբվենցիան կոնկրետ նպատակի համար տրված գումար է, բայց այդ համայնքներում շատ կան բնապահպանական խնդիրներ և մենք նշել ենք, որ տրված գումարները, ըստ սուբվենցիայի, նպատակի չեն ծախսվել:

«Օրինակ` տանիքների վերանորոգման համար են ծախսել, մինչդեռ այդ համայնքներում շատ լուրջ բնապահպանական խնդիրներ կան: Մենք դա արձանագրել ենք, որ հետագայում… Այստեղ դեր ունի և´ համայնքի ղեկավարը, և´ մարզպետարանը, և´ այդ սուբվենցիայի վերջնական փաստաթուղթը պատրաստող մարմինը»,- ասաց Յոլյանը:

Յոլյանը նշեց, որ բավականին լուրջ խնդիր է այն փաստը, որ իրենք հայտնաբերված խեղաթյուրումներին կամ անհամապատասխանություններին չեն տալիս որակումներ.

«Այդ գործիքակազմը տրված է ԱԺ-ին, մանրամասն կազմված է արձանագրություն, դուք կարող եք տալ եզրակացություն»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վինիսիուսը կրկնել է Ռոնալդոյի ցուցանիշը

18:12 07.04.2025

Վինիսիուսը կրկնել է Ռոնալդոյի ցուցանիշը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուսը «Վալենսիայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 30-րդ տուրի խաղում գրավել է մրցակցի դարպասն ու կրկնել ակումբի լեգենդար հարձակվող Ռոնալդոյի ցուցանիշը, հայտնում է Globo Esporte-ն։ Վինիսիուսը մադրիդյան թիմում խփել է 104-րդ գոլը։ Ակումբում այդքան գոլ է խփել նաև Ռոնալդոն։ Վինիսիուսն այդ ցուցանիշին հասել է 307 խաղում, Ռոնալդոն` 177։ «Ռեալում» բրազիլացի ֆուտբոլիստների շրջանում ռմբարկուների […] ...

Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

18:06 07.04.2025

Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: ԿԳՄՍ նախարարը ողջունել է Միխայիլ Շվիդկոյին` կարևորելով Հայաստանի և Ռուսաստանի միջև կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում առկա արդյունավետ համագործակցությունն ու հետագա զարգացումը: Նախարարն առանձնակի […] ...

SHANTNEWS

18:00 07.04.2025

SHANTNEWS

39-ամյա տղամարդու դանակահարության դեպքը բացահայտվել է թարմ հետքերով

17:54 07.04.2025

39-ամյա տղամարդու դանակահարության դեպքը բացահայտվել է թարմ հետքերով

Ապրիլի 5-ին՝ ժամը 12.33-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան թաղամասում դանակահարության հետևանքով շտապօգնության խումբը «մարմնի բազմակի վնասվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 39-ամյա մի տղամարդու։ Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տղամարդը վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 11-ին, Սիլիկյան թաղամասի փողոցներից մեկում տեղի ունեցած […] ...

Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3,6 հազարի

17:48 07.04.2025

Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3,6 հազարի

Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3600-ի, ավելի քան 5000-ը վիրավորվել է, երկուշաբթի հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով Մյանմայի իշխանություններին։ «Մարտի 28-ին Մյանմարում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով երկրում զոհվել է 3600 մարդ, վիրավորվել՝ 5017-ը, ևս 160-ը անհետ կորել է»,- հայտնում է հեռուստաալիքը: Մարտի 28-ին Մյանմայում 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, ցնցումները զգացվել […] ...

Սևան քաղաքում բախվել են «Mercedes»-ը և «Երազ»-ը. կան տուժածներ

17:42 07.04.2025

Սևան քաղաքում բախվել են «Mercedes»-ը և «Երազ»-ը. կան տուժածներ

Այսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 52 կմ հատվածում բախվել են «Mercedes» և «Երազ» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և […] ...

BACK_TO_TOP