Սոչիի հրդեհից 28 մարդ է տուժել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 10 2024
  • $
    387.42
  • RUBLE
    4.02
  • 425.54
WEATHER
+23.09 oC

Սոչիի հրդեհից 28 մարդ է տուժել

18:43 14.11.2017

Սոչիի այսօր բռնկված հրդեհի հետևանքով 26 մարդ է հոսպիտալացվել, նրանցից 6-ի վիճակը ծանր է գնահատվում: Այս մասին հայտնում է ռուսական TASS գործակալությունը՝ հղում կատարելով քաղաքի ղեկավարության տարածած հայտարարությանը: Կրակը բռնկվել է հանրակացարանային շենքի կցակառույցում: Հրդեհի մակերեսը կազմել է 300 քմ:

«Չեբրիկովի փողոցում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացել է 1938 թվականին ծնված մի կին: Տուժածների ընդհանուր թիվը 28 է: Բոլորը թունավորվել են այրված նյութերի այրումից»,-ասված է հայտարարության մեջ:

Տուժածների մեջ երկու երեխա կա, նրանց կյանքի վտանգ չի սպառնում:

Հրդեհն ամբողջությամբ մարված է: Քաղաքի ղեկավարությունը հայտնել է, որ այրված բնակարանների վերականգնման համար մի քանի շաբաթ պետք կգա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոկտեմբերի 1-2-ը տեղի է ունեցել Հայաստանը ներկայացնող առաջին փոխճանաչողական այցը

18:07 08.10.2024

Հոկտեմբերի 1-2-ը տեղի է ունեցել Հայաստանը ներկայացնող առաջին փոխճանաչողական այցը

Հ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ և հայաստանյան զբոսաշրջային ընկերությունների մասնակցությամբ սույն թվականի հոկտեմբերի 1-ին և 2-ին տեղի է ունեցել Հայաստանը ներկայացնող առաջին փոխճանաչողական այցը (Roadshow) Իսպանիայի Բարսելոնա և Մադրիդ քաղաքներում։ Այցի ընթացքում իսպանացի զբոսաշրջային գործակալներն ու օպերատորները բացահայտել են Հայաստանը, որպես գրավիչ զբոսաշրջային ուղղություն՝ իր նոր ու հետաքրքիր առաջարկներով։ Երեկոն շարունակվել է B2B հանդիպումներով, որի […] ...

SHANTNEWS

18:00 08.10.2024

SHANTNEWS

Դեշամը` Մբապեին Ֆրանսիայի հավաքական չհրավիրելու մասին

17:55 08.10.2024

Դեշամը` Մբապեին Ֆրանսիայի հավաքական չհրավիրելու մասին

Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը նշել է, թե ինչու է առաջիկա հանդիպումների հայտացուցակից դուրս մնացել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն։ «Վստահեցնում եմ, որ ֆուտբոլիստների հետ հաճախ եմ զրուցում։ Իհարկե, ինձ համար ամենակարևորը նրանց շահն է։ Շատ լավ գիտեմ, որ Մբապեն դեմ չէր գնա իր ակումբին։ Նա մտադիր էլ չէր դեմ գնալ ազգային հավաքականին։ […] ...

Առողջապահության նախարարի տեղակալը Թեհրանում մասնակցել է դեղագործական միջազգային ցուցահանդեսի

17:50 08.10.2024

Առողջապահության նախարարի տեղակալը Թեհրանում մասնակցել է դեղագործական միջազգային ցուցահանդեսի

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Թեհրանում մասնակցել է դեղագործական և հարակից ոլորտների «Իրան ֆարմա» միջազգային ցուցահանդեսին: Այցի շրջանակում փոխնախարարը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարի տեղակալ Սեյեդ Հեյդար Մոհամմադիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը, ի թիվս առողջապահության բնագավառի տարաբնույթ հարցերի, քննարկել են համագործակցության հնարավորությունները դեղորայքային քաղաքականության ոլորտում: Առաջիկայում ՀՀ առողջապահության […] ...

Իսրայելը հայտարարել Նասրալլայի իրավահաջորդի հավանական ոչնչացման մասին

17:43 08.10.2024

Իսրայելը հայտարարել Նասրալլայի իրավահաջորդի հավանական ոչնչացման մասին

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումն անվանել է առանց առաջնորդի խումբ՝ նշելով, որ ամենայն հավանականությամբ ոչնչացվել է նաև նախկինում սպանված Հասան Նասրալլայի իրավահաջորդը։ «Երբ ես նայում եմ իրավիճակին, տեսնում եմ, որ «Հեզբոլլահը» առանց առաջնորդի կազմակերպություն է: Նասրալլան չեզոքացվել է, նրա իրավահաջորդը, ըստ երևույթին, նույնպես ոչնչացվել է», – ասել է Գալանտը: Նրա խոսքով՝ «Հեզբոլլահում» […] ...

Արմավիրի Մրգաստան գյուղում հայտնաբերվել է մեծ քանակի թմրանյութ

17:34 08.10.2024

Արմավիրի Մրգաստան գյուղում հայտնաբերվել է մեծ քանակի թմրանյութ

Հոկտեմբերի 7-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ստացել էին հավաստի տեղեկություն, որ Արմավիրի մարզի Մրգաստան գյուղի բնակիչ 58-ամյա տղամարդն իր բակում աճեցնում է կանեփ, տանն էլ պահում և օգտագործում է թմրանյութ: Նույն օրը ստուգման նպատակով քրեական հետախույզներն այցելել են Մրգաստան: Ոստիկանների բանավոր պահանջի և բացատրական աշխատանքի արդյունքում տանտերը հայտնել է, որ ունի մարիխուանա տեսակի թմրամիջոցի […] ...

BACK_TO_TOP