16:21 18.06.2019
Ազգային ժողովում այսօր Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու առաջադրված Վահե Գրիգորյանն անդրադարձավ Հայաստանի չորրորդ նախագահի լեգիտիմության վերաբերյալ իր հայտարարություններին, որոնց վրա էլ ուշադրություն էր հրավիրել ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Գրիգորյանը որոշեց վերջակետ դնել թեմային։
Նա բացատրեց, որ մինչև Արմեն Սարգսյանի ընտրությունն ինքը պնդել է, որ ՀՀ նախագահը պետք է ընտրվի ժողովրդի կողմից, բայց որևէ լուրջ հակափաստարկ չի ստացել։ Իսկ երբ Սարգսյանին ընտրել են նոր Սահմանադրության համաձայն ու նրա երդմնակալությունից հետո իշխանական համակարգը փոխվել է խորհրդարանականի, լեգիտիմության հարց այլևս չկա։
Գրիգորյանի խոսքով՝ եթե ինքը ընտրվի ՍԴ անդամ, այդ դեպքում նրան այլևս չեն կարող հարցնել՝ լեգիտի՞մ է նախագահը, թե՞ ոչ, քանի որ դա քաղաքական հարց կլինի։ Բայց իրեն, ըստ Գրիգորյանի, որպես թեկնածուի կարող են հարցնել՝ Հայաստանը չորրորդ նախագահ ունի՞, թե՞ ոչ։
«Ինձ կարելի է որպես թեկնածուի այստեղ հարցնել՝ արդյո՞ք չորրորդ նախագահ ընտրված է Հայաստանում, արդյո՞ք Հայաստանն ունի չորրորդ նախագահ։ Եվ դրա պատասխանը, միանշանակ, այո է», – ասաց Գրիգորյանը։
Նա բացատրեց նաև, թե ինչպես է ստացվում, որ ինքը պնդել է քաղաքացիների կողմից նախագահին ընտրելու հարցը, իսկ հիմա նշում է, որ նախագահը ընտրված է։ Գրիգորյանի խոսքով՝ կարող են լինել բազմաթիվ բաներ, որոնց հետ ինքը համաձայն չէ։ Նույն օրինակով նա ասաց, որ Սահմանադրական դատարանում ինքը հաճախ լինելու է փոքրամասնություն, բայց դա չի նշանակում, որ չի ընդունելու ՍԴ ընդունած որոշումները։
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...