Մանվել Գրիգորյանը պատրաստ է փոխհատուցել պետությանը հասցրած նյութական վնասը. պաշտպան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Մանվել Գրիգորյանը պատրաստ է փոխհատուցել պետությանը հասցրած նյութական վնասը. պաշտպան

16:03 18.06.2019

Մանվել Գիգորյանի և Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննության ժամանակ այսօր ամբաստանյալ Գրիգորյանը կրկին ներկա չէր: Դատարանը բանավոր տեղեկացել էր, որ նրան հնարավոր չէ տեղափոխել «Նաիրի» բժշկական կենտրոնից առողջական խնդիրների պատճառով:

Դատարանը հրապարակեց մի գրություն Պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված, որի համաձայն` Մանվել Գրիգորյանը «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ԲԲԸ-ն նվիրաբերում է պետությանը` որպես պետությանը հասցված նյութական վնասի փոխհատուցում:

Նույն գրությամբ  Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը հետաքրքրվել է, թե որքա՞ն է կազմում Մանվել Գրիգորյանի կողմից պետությանը պատճառված վնասի չափը և արդյոք արգելանք դրված է Գրիգորյանին պատկանող տնտեսության, անշարժ և շարժական գույքի վրա:

Հիշեցնենք՝ Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը դեռևս 2018թ. հոկտեմբերին էր հայտնել կառավարությանը, որ Գրիգորյանը ցանկություն է հայտնել «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության 329 հեկտար տարածքը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը։ Պաշտպանը տեղեկացրել էր, որ Գրիգորյանը պատրաստ է ընկերության 100 տոկոս բաժնեմասը տրամադրել պետությանը՝ արձանագրելով, որ այդ տարածքի շուկայական արժեքը մի քանի անգամ գերազանցում է պետությանը պատճառված ենթադրյալ վնասի չափը:

Կառավարությունը, իր հերթին, նվիրատվության գործընթացի կազմակերպումը հանձնարարել է Պետական գույքի կառավարման կոմիտեին։

Նարեկ Բաբայանը դատարանին նաև հայտնել էր, թե Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրել է, որ իրենց  վարույթում գտնվող գործով հստակեցված չէ հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի չափը և առաջարկել է կոմիտեին հարցի քննարկումը հետաձգել մինչև վնասի չափը պարզելու համար քննչական և դատավարական գործողությունների ավարտը։ Լևոն Բաղդասարյանն ասաց, որ Գրիգորյանը մեղադրվում է նաև հարկերից խուսափելու համար, իր պաշտպանյալը պատրաստ է  փոխհատուցել այդ վնասը, սակայն տեխնիկական պատճառով գործընթացը չի կատարվում.

«Իմ պաշտպանը զրկված է օրենքով նախատեսված՝ վնասի չափը փոխհատուցելու իրավունքից»:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը նկատեց, որ գործի նյութերը դեռևս չեն հետազոտվել: Այս պահի դրությամբ արգելանք է դրված Գրիգորյանի, նրա մերձավորների ամբողջ գույքի, այդ թվում բաժնետոմսերի, տրանսպորտային միջոցների վրա։ Դատարանը նկատեց, որ նախ` պետք է քննարկվի գույքն արգելանքից հանելու միջնորդությունը, ապա նոր վնասի փոխհատուցման հարցը։ Սակայն այդ քննարկմանը պետք է ներկա լինի ամբաստանյալը:

Դատական կիստը հետաձգվեց մինչև հունիսի 25-ը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP