Գյումրիում 80 նոր բնակարան կտրամադրվի, բայց բոլորովին այլ սկզբունքով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Գյումրիում 80 նոր բնակարան կտրամադրվի, բայց բոլորովին այլ սկզբունքով

13:39 18.06.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովը: Հիմնադրամի նոր ռազմավարությունը ներկայացրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:

«Հիմնադրամը բնակարաններ էր փնտրում, գնում, վերանորոգում, տեխնիկայով կահավորում ու հանձնում որևէ անօթևան ընտանիքի: Սակայն այս ծրագիրը բավական լուրջ վերլուծության ենթարկեցինք և հասկացանք, որ էսպես շատ արդյունավետ չի ինքը և պետք է դարձնել էլ ավելի արդյունավետ այն առումով, որ մենք դոմիկից հանում ենք մի մարդու, ով աղքատ է, բնակարանը գնում ենք մի մարդուց, ով էդ գումարի կարիքն ունի, այսինքն՝ ինքը նույնպես սոցիալապես լավ վիճակում չէ, որ վաճառում է իր բնակարանը և թողնում-գնում է: Մենք դեմոգրաֆիայի խնդիր չենք լուծում այդ ծրագրով: Երկրորդ` մենք աղքատ ընտանիքին հանում, բերում, շատ լավ պայմանների մեջ ենք դնում, բայց  էդ ընտանիքը, երբ գալիս է ձմեռը, և իր հաշվիչը 50, 60 հազար դրամ է ցույց տալիս, որ ինքը պետք է մուծի, ինքը չունի այդ գումարը, որ մուծի: Մարդուն ևս մեկ անգամ սթրեսի ենք ենթարկում: Էդ ընտանիքը նորից սկսում է զանգել հիմնադրամ, ասել՝ տուն եք գնել, հիմա էլ խնդրում եմ իմ վարձը մուծեք, որովհետև ես էնտեղ 5 կամ 10 հազար դրամով փայտ էի վառում կամ չգիտեմ ինչ էի վառում, տաքանում էի մեկ սենյակում, էստեղ ես չեմ կարողանում ապրել»,- ասել է Արշամյանը:

Ըստ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի՝ լուծման տարբերակը Գյումրիում շենք վերցնելն է: Շենքը առկա է, մտածում են այն վերանորոգելու և ավելի շատ մարդու բնակարան հանձնելու ուղղությամբ։

«Մինչև այսօր մենք 42 բնակարան ենք տվել, առաջին շենքը գտնվում է Գործարանային հասցեում, մյուսն էլ, որ ստացվում է պարոն նախագահի ջանքերով, դեմ-դիմաց են, հանրակացարանային շենքեր են: 80 բնակարանում մենք մեկ տարում կապահովենք այդ մարդկանց: Շենքի վրա տեղադրելու ենք արևային պանելներ, որպեսզի հոսանքի ծախսը բավական իջեցնենք: Շենքի շուրջ փորձելու ենք բիզնեսներ հիմնադրել և ապագա շահառուներին ներառել»,- հավելել է նա ու նաև նշել, որ շենքի վերանորոգման համար հայտարարվող մրցույթին մասնակցելու հնարավորություն կտան նաև Սփյուռքի ներկայացուցիչներին:

Իսկ վերևի հարկերում մշակութային ստուդիաներ տեղակայված կլինեն, որտեղ մուտք ու ելքի հնարավորություն կունենան շենքում բնակվող երեխաները: Ստուդիաներում կստեղծագործեն մշակութային գործիչները:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովի ժամանակ ցույց է տվել նաև շենքի նախագիծը՝ ասելով, որ ներքևի հարկում կարող են նաև արտադրամասեր գործել: Ծրագիրն իրականություն դարձնելու համար «Լոս Անջելես» հեռուստամարաթոն կկազմակերպվի: Ծրագրի առավելագույն արժեքը 1.5 մլն դոլար է: 1 մլն դոլարից ավելի նվիրատվություն արդեն արվել է:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քաղաքացիական բուժհաստատության աշխատակիցն ազատազրկված անձին փոխանցել է բջջային հեռախոս

17:20 18.04.2025

Քաղաքացիական բուժհաստատության աշխատակիցն ազատազրկված անձին փոխանցել է բջջային հեռախոս

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Դ․Ն․-ին քաղաքացիական բուժհաստատությունում գտնվելու ժամանակ բուժհաստատության աշխատակիցը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պետք է փոխանցի արգելված իր։ Ապրիլի 17-ին դատապարտյալ Դ․Ն․-ն հերթական բուժումը ստանալու նպատակով տեղափոխվել է քաղաքացիական բուժհաստատություն։ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի […] ...

ՀՌՀ նախագահն ընդգծել է հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակումը սահմանափակելու անհրաժեշտությունը

17:11 18.04.2025

ՀՌՀ նախագահն ընդգծել է հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակումը սահմանափակելու անհրաժեշտությունը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ընդգծեց օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակման սահմանափակման անհրաժեշտությունը՝ նշելով, որ առանց օրենսդրական փոփոխությունների հնարավոր չէ կանխել այլ երկրների քաղաքական օրակարգերի ներթափանցումը հայկական տեղեկատվական դաշտ։ «Շատ կարևոր ենք համարում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակման խիստ կանոնակարգումը։ Անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, որոնք կբացառեն այլ երկրների քաղաքական օրակարգերի սպասարկումը հանրային մուլտիպլեքսում՝ բացառությամբ այն ծրագրերի, որոնք […] ...

Փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ․ ՆԳՆ

17:08 18.04.2025

Փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ․ ՆԳՆ

ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ «Երեկ՝ ապրիլի 17-ին, սոցցանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են աշակերտները ուսուցչուհու ուղեկցությամբ հատում փողոցը չթույլատրված հատվածով։ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության և Պարեկային ծառայության աշխատակիցների միջոցառումների շնորհիվ ճշտվել է […] ...

Ավարտվել են «ՔԿԱԳ գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի կամավորների դասընթացները․ Աշխատանքները կմեկնարկեն ապրիլի 21-ից

17:05 18.04.2025

Ավարտվել են «ՔԿԱԳ գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի կամավորների դասընթացները․ Աշխատանքները կմեկնարկեն ապրիլի 21-ից

Արդարադատության նախարարությունն ավարտել է Հայ կրթական հիմնարկության հետ իրականացվող «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի կամավորների դասընթացները։ Շուրջ 200 մասնակցի ներկայացվել են Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության գործունեությունը, թվայնացման մանրամասներն ու անձնական տվյալների հետ աշխատանքի կանոնները։ «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի շրջանակում Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Էդգար Հովսեփյանը և Հայ […] ...

Վենսը դրական է գնահատել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հնարավորությունը

17:00 18.04.2025

Վենսը դրական է գնահատել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հնարավորությունը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը լավատեսություն է հայտնել Ուկրաինայում հակամարտության դադարեցման հնարավորության վերաբերյալ։ «Մենք իսկապես լավատես ենք, որ կարող ենք վերջ տալ այս պատերազմին», – ասել է Վենսը: ԱՄՆ փոխնախագահը նաև նշել է, որ Իտալիա կատարած այցի ընթացքում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիին կտրամադրի Ուկրաինայի բանակցությունների վերաբերյալ թարմ լուրեր։ ...

«Ռեալը» նոր դարպասապահ է փնտրում

16:51 18.04.2025

«Ռեալը» նոր դարպասապահ է փնտրում

Ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից»։ Այս հանգամանքը ստիպել է ակումբին սկսել նոր դարպասապահի որոնումները։ Նշվում է, որ կարճ ցուցակում ընդգրկված են մի քանի թեկնածուներ։ Մադրիդյան ակումբը դիտարկում է հետևյալ դարպասապահների թեկնածությունը․ Մայք Մենյան («Միլան»), Ժոան Գարսիա («Ժիրոնա») և Լուկաս Շևալյե («Լիլ»)։ Նշենք, որ Լունինի պայմանագրի ժամկետը «Ռեալի» […] ...

BACK_TO_TOP