21:54 17.06.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն այսօր հրավիրված արտահերթ նիստի ժամանակ անդրադարձել է այն լուրերին, ըստ որոնց՝ ինքն այս կամ այն կերպ առնչություն ունի «Սանիթեք» ընկերության ու տնօրենի հետ.
«Եթե դուք ինձ չապացուցեցիք, թե ես որ կետում եմ, ձեր ասած գռեհիկ արտահայտությամբ՝ «դոշ տվել» որևէ կազմակերպության համար, ուրեմն դուք հրապարակային ներողություն կխնդրեք: Եթե ես խոսում եմ աղբավայրի հետ կապված խնդրից, դա նշանակում է «դոշ տա՞լ»: Դուք իմ բերանից «Սանիթեք» բառը լսե՞լ եք, դուք իմ խոսքի մեջ ուղղակիորեն որևէ կազմակերպության պաշտպանելու ենթատեքստ տեսե՞լ եք», – ասել է Վարդանյանը՝ հավելելով, որ ինքը պարզապես խնդիրներ է բարձրաձայնում:
Վարդանյանն անդրադարձել է նաև լուսանկարների մասին տարածված տեեկություններին: Ասել է, որ ինքը «Սանիթեք» ինքը գնացել է միայն «Ելք» խմբակցության ժամանակ, պայքարի համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
16:16 08.04.2025
Հոբելյանական հանձնաժողովը հաստատել է Իսահակյանի 150-ամյակի միջոցառումների ծրագիրը, տարբերանշանն ու պաստառըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել և հաստատվել են հոբելյանական միջոցառումների ցանկն ու տարբերանշանը: Նիստին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, ինչպես նաև Ավետիք Իսահակյանի թոռը՝ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ավետիք Իսահակյանը, որը […] ...
16:11 08.04.2025
Արսեն Հարությունյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում էՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգում Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը երկու վստահ հաղթանակից հետո դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ: Այն կկայանա ապրիլի 8-ին: Նախօրեին Հայաստանի հավաքականի անդամ 70 կգ քաշային Արման Անդրեասյանը դուրս էր եկել ԵԱ-ի եզրափակիչ: 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը կպայքարի ԵԱ-ի բրոնզե մեդալի համար, 65 կգ […] ...
16:06 08.04.2025
Անհրաժեշտ է վերանայել անվտանգության մեր ընկալումը. Սոնա ՂազարյանՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին: Նստաշրջանի ընթացքում ելույթ է ունեցել պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը: «Տիկի՛ն նախագահ, հարգարժա՛ն գործընկերներ, Արտաքին միջամտությունն այլեւս բացառիկ երեւույթ չէ: Այն վերածվում է մշտական ճնշման՝ անաղմուկ, ռազմավարական եւ հաճախ անտեսանելի: Այն չի դրսեւորվում բացահայտ ագրեսիայի ձեւով: Արտաքին միջամտությունը մեկ […] ...
16:00 08.04.2025
«Բենթլիի» վարորդը ձերբակալվել է․ նրա խուզարկությամբ սառը զենք է հայտնաբերվելԱպրիլի 6-ին Կոտայքի մարզի պարեկները Ջրվեժի Թևոսյան փողոցում սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալել և «Բենթլի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ համայնքային ոստիկանության Գառնիի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 32-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկշեղբ դանակ: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին: ...
15:55 08.04.2025
Իրանի արտգործնախարարը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հիմնական նպատակըԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացում Իրանի գլխավոր նպատակը Թեհրանի դեմ տնտեսական պատժամիջոցների վերացումն է։ Իրանի միջուկային ծրագիրը կրում է բացառապես խաղաղ բնույթ, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Ինչ վերաբերում է բանակցությունների թեմաներին, բնական է, որ բոլորը կարող են արտահայտել իրենց ենթադրությունները կամ ցանկությունները։ Մենք ձգտում ենք ապահովել Իրանի ժողովրդի շահերը, իսկ մեր միջուկային ծրագիրը բացառապես […] ...
15:47 08.04.2025
ՊԵԿ-ում TADAT-ի կիրառմամբ մեկնարկել է հարկային վարչարարության նոր գնահատման գործընթացըՊետական եկամուտների կոմիտեում մեկնարկած բարեփոխումների շրջանակում՝ կոմիտեի նախաձեռնությամբ Արժույթի միջազգային հիմնադրամն իրականացնում է հարկային վարչարարության նոր գնահատում` հարկային վարչարարության ախտորոշիչ գործիքի (Tax Administration Diagnostic Tool – TADAT) կիրառմամբ: Նպատակն է՝ վերհանել համակարգի ձեռքբերումներն ու բացթողումները՝ սահմանելով հետագա բարեփոխումների առաջնահերթությունները: Մայիսին իրականացվող Հարկային վարչարարության արդյունավետության գնահատմանն ընդառաջ՝ Պետական եկամուտների կոմիտեում ապրիլի 7-ից 10-ն անցկացվում է աշխատանքային […] ...