19:53 17.06.2019
Խարկովի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիայի առաջին կուրսի ուսանող Արթուր Մարտիրոսյանը ուսանողական հանրակացարանում տեղի ունեցած միջադեպից հետո հայտնվել է հիվանդանոցում:
18-ամյա Արթուրը, որ զբաղվում է ըմբշամարտով, հանրակացարանում ընկերացել է մի ադրբեջանցու հետ, որը հրավիրել է նրան երեկույթի: Այդտեղ եղել են նաև այլ ադրբեջանցիներ: Երեկույթի ընթացքում Արթուրը վատ է զգացել և վերադարձել է իր սենյակ: Քիչ հետո նրա մոտ են եկել ադրբեջանցիները, իբր հետաքրքրվելու նրա առողջական վիճակով:
Արթուրը նկատել է, որ ադրբեջանցիներն ինչ-որ պայուսակ են թողել իր մոտ և անձնագրեր ու գլխի է ընկել, որ այդ պայուսակի մեջ թմրանյութ կա: Նա ենթադրել է, որ այդպիսով փորձել են իր վրա «գործ սարքել», սակայն ցույց չի տվել, որ հասկացել է դա:
Նա սպասել է մինչև ադրբեջանցիների գնալը, ապա պատուհանից դուրս է նետել պայուսակն ու անձնագրերը: Ադրբեջանցիները դա տեսել են, հետ են վերադարձել, կոտրել են դուռը և ծեծի են ենթարկել Արթուրին: Արթուրը հասել է մինչև պատուհան և օգնություն է կանչել: Այդ ժամանակ էլ ադրբեջանցիները նրան դուրս են նետել պատուհանից: «ХарківTimes» լրատվականին այս մասին պատմել է Արթուրի հայրը` Սերգոն:
Արթուրը հրաշքով է ողջ մնացել: Նա սողալով հասել է մինչև ավտոկայանատեղի: Պահակը նկատել է դա և չի թողել, որ տարածք մուտք գործեն նաև ադրբեջանցիները: Նա ոստիկանություն է կանչել: Արթուրը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: Նրա մոտ ախտորոշվել է կոնքոսկրերի և ազդրոսկրի կոտրվածք, կոնքոսկրերի տեղաշարժ:
13:00 19.04.2025
Պենտագոնը կրճատում է ԱՄՆ զինվորականների թիվը Սիրիայում12:37 19.04.2025
ԱՄՆ-ը հայտարարել է COVID-19-ի իրական ծագման բացահայտման մասին12:47 19.04.2025
Դատախազների ֆուտբոլի թիմը՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության եզրափակիչումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի ապրիլի 18-ին, «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության խաղադահլիճի տրիբունայից, հետևել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության օրվան նվիրված՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարում հանդես եկող՝ դատախազների ֆուտբոլի թիմի խաղին: Կիսաեզրափակիչ փուլ դուրս եկած Դատախազություն-Քննչական կոմիտե խաղում հաղթել է Դատախազության ֆուտբոլի թիմը՝ 3-1 հաշվով: Եզրափակիչ փուլում դատախազների ֆուտբոլի թիմը […] ...
12:42 19.04.2025
Քրեական ոստիկանները զարգացնում են հմտությունները. ՆԳ նախարարը հետևել է ցուցադրական գործնական պարապմունքինՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ապրիլի 18-ին հետևել է Քրեական ոստիկանության օպերատիվ արձագանքման վարչության ծառայողների տակտիկական պատրաստության գործնական պարապմունքին։ Կրակային պատրաստության, տրանսպորտային միջոցներում ու շինություններում զինված հանցագործների վնասազերծման տարբեր սցենարային իրավիճակներում քրեական ոստիկանները ցուցադրել են մարտավարական բարձր պատրաստվածություն ու մասնագիտական հմտություններ։ Հանցավոր գործողություններին արագ ու արդյունավետ հակազդելու գործընթացում ընդգծվել է օպերատիվ արձագանքման ծառայողների թիմային աշխատանքն ու […] ...
12:37 19.04.2025
ԱՄՆ-ը հայտարարել է COVID-19-ի իրական ծագման բացահայտման մասինԿորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, առաջացել է լաբորատորիայում և տարածվել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայից արտահոսքի հետևանքով, հայտնել է Սպիտակ տունը։ «Վիրուսն ունի կենսաբանական բնութագիր, որը բնության մեջ չի հայտնաբերվել։ Ուհանում է գտնվում SARS վիրուսների դեմ Չինաստանի առաջատար հետազոտական լաբորատորիան, որն ունի կենսաանվտանգության վատ պայմաններում ֆունկցիոնալ հետազոտություններ իրականացնելու փորձ»,- նշված է վարչակազմի կայքում հրապարակման մեջ։ Այն նաև […] ...
12:25 19.04.2025
ՉԼ ու ԵԼ կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերըՉեմպիոնների լիգայում ու Եվրոպա լիգայում կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը։ Այդ թիմերն են համապատասխանաբար «Լիվերպուլն» ու «Լացիոն»։ Փոխարենը կիսաեզրափակիչներում կխաղան Լիգայի փուլում 2-4 տեղերը զբաղեցրած թիմերը: Ակումբային գլխավոր եվրագավաթի Լիգայի փուլում երկրորդ տեղը զբաղեցրել էր «Բարսելոնան», երրորդը՝ «Արսենալը», չորրորդը՝ «Ինտերը»: Եվրոպա լիգայում համապատասխանաբար հետևյալ պատկերն է՝ […] ...
12:09 19.04.2025
ԱՄՆ-ը կարող է Ղրիմը ճանաչել որպես ռուսական տարածք․ BloombergԱմերիկյան իշխանությունները պատրաստ են Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության համաձայնագրի շրջանակներում ճանաչել Ղրիմը որպես ռուսական տարածք։ Այս մասին ուրբաթ հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Այս քայլը, նշում է հրատարակությունը, ցույց է տալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հրադադարի հասնելու և Ուկրաինայում հակամարտությունը լուծելու ցանկությունը։ Վերջնական որոշում դեռ կայացված չէ։ Հինգշաբթի օրը Վաշինգտոնը Փարիզում իր դաշնակիցներին […] ...