19:09 17.06.2019
ՀՀ Վերաքննիչ դատարանն այսօր շարունակել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը 2 ամսով երկարաձգելու Ընդհանուր իրավասության դատարանի` մայիսի 2 որոշման դեմ պաշտպանների բողոքի քննությունը:
Նախագահող դատավոր Նարինե Հովակիմյանին ներկայացվեցին տեղեկանքներ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից ամբաստանյալի առողջական վիճակի մասին:
Պաշտպան Կարեն Քամալյանը դատարանին տեղեկացրեց, որ Գրիգորյանի մոտ սկսվել է փտախտ ու անդամահատման վտանգ կա: Պաշտպան Լևոն Բաղդասարյանն էլ ասաց, թե Գրիգորյանի հիվանդությունները մինչ կալանավորվելը 3-ն էին, այժմ դարձել են 33:
Մյուս պաշտպանը՝ Արսեն Մկրտչյանը, փորձեց դարձյալ հիշեցնել Գրիգորյանի անցած ուղին, սակայն մեղադրողն առարկեց, այն հիմնավորմամբ, որ դա բողոքի բուն էության և քննության հետ կապ չունի։
Չնայած նախագահող դատավորի առաջարկներին` խոսել բուն բողոքի շրջանակներում, Արսեն Մկրտչյանը, այդուհանդերձ, պնդեց՝ Գրիգորյանն իր հիվանդությունները ձեռք է բերել Ադրբեջանում գերի ընկնելուց հետո։
«Կալանավորումից 1 տարի 1 օր անց նա ունի արյան մեջ շաքարի 27 մոլ ցուցանիշ, ինքնուրույն չի տեղաշարժվում: Հիվանդանոցում հայտնվել է սայլակ, որով տեղափոխում են նրան: Ասածս էն է, որ ադրբեջանական գերության հետևանքները ավելի մեղմ են եղել, քան Հայաստանում կալանավորման հետևանքները: Կարելի՞ է մարդուն սպանել միայն նրա համար, որ տղամարդ է ու չի լացում: Մի՞թե մենք էդքան չկանք, որ սրա վերջը տանք»,- ասաց պաշտպանը:
Դատավորն առաջարկեց պաշտպանին էմոցիոնալ դաշտից տեղափոխվել իրավական հարթություն:
Նշենք, որ պաշտպանական կողմը միջնորդել է որպես խափանման միջոց կիրառել գրավը՝ չափը թողնելով դատարանի հայեցողությանը:
Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատարանը որոշումը կհրապարակի վաղը:
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...