Ստավրոպոլում ՃՏՊ-ի հետևանքով տուժել են ՀՀ քաղաքացիներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 04 2025
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+12.09 oC

Ստավրոպոլում ՃՏՊ-ի հետևանքով տուժել են ՀՀ քաղաքացիներ

13:19 17.06.2019

Ստավրոպոլում, 6 ավտոմեքենայի մասնակցությամբ, ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է ՀՀ 4 քաղաքացի: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ըստ ՌԴ ներքին գործերի նախարարության տվյալների՝  «Կովկաս» ավտոճանապարհի 250 կմ-ի հատվածում միմյանց է բախվել 6 մեքենա: ՃՏՊ-ի հետևանքով տուժել է 6 մարդ։ Մեկի վիճակը ծանր է գնահատվում։

Նշվում է նաև, որ պատահարի մասնակից է դարձել 32 մարդ: Վթարային իրավիճակում հայտնվել է նաև հայկական պետհամարանիշներով ավտոմեքենա:

Նախնական տեղեկություններով՝ վթարի պատճառն արագության գերազանցումն է եղել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արագածոտնում «Opel»-ը բախվել է հողաթմբին, ծառերին և մի քանի պտույտ շրջվելով` հայտնվել դաշտում

22:25 09.04.2025

Արագածոտնում «Opel»-ը բախվել է հողաթմբին, ծառերին և մի քանի պտույտ շրջվելով` հայտնվել դաշտում

Ապրիլի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 19-ամյա Էրիկ Կ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 27 կմ հատվածում՝ Փարպի բնակավայրի վարչական տարածքում՝ դեպի Գյումրի ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին, ծառերին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանած […] ...

ՊՍԺ-ի ու «Ասթոն Վիլլայի» երկրպագուների միջև միջադեպ է տեղի ունեցել

22:19 09.04.2025

ՊՍԺ-ի ու «Ասթոն Վիլլայի» երկրպագուների միջև միջադեպ է տեղի ունեցել

ՊՍԺ-ի ու «Ասթոն Վիլլայի» երկրպագուների միջև միջադեպ է տեղի ունեցել Փարիզում։ Այս մասին հաղորդում է RMC Sport-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ Փարիզի բարերից մեկում, որտեղ հավաքված են եղել անգլիական ակումբի երկրպագուները, ծեծկռտուք է սկսվել։ Փարիզի երկրպագուներն ու «Ասթոն Վիլլայի» երկրպագուները միմյանց հարվածել են աթոռներով ու այլ իրերով։ Այսօր կայանալու է թիմերի միջև Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին […] ...

SHANTNEWS

22:00 09.04.2025

SHANTNEWS

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Խորվաթիա համագործակցությանն առնչվող հարցեր

21:58 09.04.2025

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Խորվաթիա համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մասնակցում է Ադրիատիկ ծովի պաշտպանության և տիեզերքի 8-րդ ռազմատեխնիկական ցուցահանդես-կոնֆերանսին։ Այս մասին հայտնել են ՊՆ-ից: Միջոցառմանը մասնակցության շրջանակում ՀՀ ՊՆ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Խորվաթիայի պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության հարցերով պետքարտուղար Տոմիսլավ Գալիչի և խորվաթական ռազմաարդյունաբերական համալիրի մի շարք ընկերությունների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել […] ...

Տուգանայինից խփված երկու գոլերն ամբողջությամբ կոտրեցին մեզ․ Անչելոտի

21:50 09.04.2025

Տուգանայինից խփված երկու գոլերն ամբողջությամբ կոտրեցին մեզ․ Անչելոտի

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Արսենալի» դեմ առաջին խաղից հետո ասել է, որ Դեկլան Ռայսի տուգանայինից խփած երկրորդ գոլն ամբողջությամբ կոտրել է թիմին։ «Չէինք սպասում այսպիսի արդյունքի։ Մենք մոտ մեկ ժամ լավ ֆուտբոլ խաղացինք։ Հանդիպման վերջին հատվածը վատն էր մեր կատարմամբ։ Տուգանայինից խփված երկու գոլերն ամբողջությամբ կոտրեցին մեզ»,-ասել է Անչելոտին։ ...

Խորհրդարանական լսումներ «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով

21:39 09.04.2025

Խորհրդարանական լսումներ «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 9-ին հրավիրվել են խորհրդարանական լսումներ «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով: Լսումներին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ՆԳՆ և այլ շահագրգիռ պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հրավիրյալներ: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը բացման […] ...

BACK_TO_TOP