11:57 16.06.2019
Պետք է կարողանանք ապահովել մեր երկրի անվտանգությունն ու բարեկեցության այնպիսի մակարդակ ու հնարավորություններ, որ Հայաստանի բնակչության թիվն առաջիկա 20 տարվա ընթացքում կրկնապատկվի: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովի ընթացքում այս մասին խոսեց կուսակցության վարչության անդամ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս թեզի մեկնաբանությունների հետ կապված՝ երկու դիտարկում եմ ուզում անել: Առաջինը՝ երբեմն հարցնում են, թե երբվանից պետք է հաշվել 20 տարվա մեկնարկային ժամկետը, թե այսօրվա բնակչության ինչ թիվ պետք է դնենք հիմքում: Երբեմն ասում են, թե այդքան էլ իրատեսական չէ Հայաստանի բնակչության թվի կրկնապատկումը այդ ժամանակահատվածում: Ուզում եմ ընդգծել, որ եթե առաջիկա 20 տարում Հայաստանի բնակչությունը ոչ թե 100 տոկոսով աճի, այլ, օրինակ, 87, չեմ կարծում, թե դրանից մենք մեզ դժբախտ կզգանք»,- ասաց նա:
Ըստ Փաշինյանի՝ գլխավոր գաղափարն այն է, որ Հայաստանում բնակչության թվի անկման միտումը պիտի փոխարինվի աճի միտումով:
«Այս խնդրի լուծման հավասարազոր գործիքներ են մեծ հայրենադարձությունը և, իհարկե, ծնելիության աճը»,- ասաց Փաշինյանը:
10:24 10.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 10-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 427 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 434․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․51 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․63 դրամ։ ...
10:17 10.04.2025
«Բարսելոնան» ջախջախել է «Բորուսիային»․ ՉԼ 1/4 եզրափակիչՉեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» սեփական դաշտում 4-0 հաշվով հաղթել է Դորտմունդի «Բորուսիային»։ Դուբլ է գրանցել Ռոբերտ Լևանդովսկին, մեկական անգամ էլ աչքի են ընկել Ռաֆինյան ու Լամին Յամալը։ Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին։ ...
10:08 10.04.2025
Արագյուղի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակԱպրիլի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի «Արագյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
10:00 10.04.2025
Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը Ռուբիոյի հետ քննարկել է Գազայի և Ուկրաինայի իրավիճակըՍաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել է երկու երկրների համատեղ ջանքերը՝ Ուկրաինայում, Գազայի հատվածում, Եմենում և Սուդանում հակամարտությունները լուծելու համար։ Այս մասին հայտնել է թագավորության արտաքին գործերի նախարարությունը։ «Կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ համակարգման ամրապնդման և համատեղ գործողությունների ակտիվացման ուղիները, […] ...
09:58 10.04.2025
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԵԱ-ումՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի ներկայացուցիչների մրցելույթների ժամանակացույցն ապրիլի 13-21-ը Քիշնևում կայանալիք Եվրոպայի առաջնությունում։ Հայաստանը մրցաշարին կմասնակցի 20 ծանրորդով` 10 տղամարդ, 10 կին։ Տղամարդիկ՝ Գառնիկ Չոլակյան (61 կգ) – ապրիլի 14` 20:00, Գոռ Սահակյան (73 կգ) – ապրիլի 16` 17:00, Ռաֆիկ Հարությունյան (81 կգ) – ապրիլի 17` 20:00, Մնացական Աբրահամյան (89 կգ) – ապրիլի […] ...
09:55 10.04.2025
Հարավային հոսանքները Իրաքի անապատներից դեպի ՀՀ-են տեղափոխել փոշու մեծ կոնցենտրացիա ունեցող օդԵրեկ հանրապետության տարածքում գործող ցիկլոնը դուրս գալով Միջերկրական ծովից, տեղափոխվեց Իրաք, այնտեղից՝ դեպի Կովկաս: Մթնոլորտի նման շրջանառության արդյունքում, հարավային հոսանքները Իրաքի անապատներից դեպի մեր երկիր տեղափոխեցին փոշու մեծ կոնցենտրացիա ունեցող օդ, ինչի արդյունքում շրջանների մեծ մասում տեղացին այսպես կոչված «ցեխային անձրևներ»: Այս մասին հայտնում են ՇՄՆ-ից։ «Տարվա այս ժամանակահատվածում, գրեթե ամեն տարի նման երևույթները կրկնվում […] ...