10:58 16.06.2019
«Քաղաքացիկանա պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովի ընթացքում կուսակցության վարչության անդամ, ՀՀ վարաչպետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե ինչ սկզբունքների վրա է հենցված ՔՊ-ի գաղափարախոսությունը:
«Առաջին ամենակարևոր գաղափարն անհատի ազդեցությունն է իրականության վրա, անհատական վարքագծի և հանրային վարքագծի կապը: Այս գաղափարի իմաստն այն է, որ ժամանակի ցանկացած հատվածում գոյություն ունեցող իրականության համահեղինակ են հանրության բոլոր անդամները, բոլոր քաղաքացիները՝ առանց բացառության: Սա էր այն անկյունաքարային բանաձևը, որ հանգեցրեց հեղափոխության, որովհետև ի հայտ բերեց մեր իրականության մեկնաբանության նոր մեկնակետ: Մինչ այդ, ձևակերպման ծնունդը մեր հանրության շրջանում ընդունված էր արատավոր իրականության համար մեղադրել, քննադատել ցանկացածին, բայց ոչ երբեք ինքդ քեզ»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքերով՝ ինքնաքննադատությունը երբեմն ավելի կարևոր է, քան ուրիշի քննադատությունը:
«Երկար տարիներ Հայաստանում իշխանության մեջ գտնվող անձինք, ովքեր հանրային բավականին նեգատիվ համարում ունեին, մշտապես գտնվում էին մամուլի և հանրության ուշադրության, երբեմն ատելության տիրույթում, այս կամ այն պատճառով պաշտոնից ազատվելուց և ընդդիմադիր գործունեություն ծավալելուց հետո հանրային որոշակի ինդուլգենցիա են ստանում՝ միանալով քննադատների այն բանակին, որի քննադատության թիրախ էին ընդամենը մի քանի ամիս առաջ: Մի քանի ամիս առաջ մեղավորները մի քանի ամիս հետո դառնում էին անմեղ, մի քանի ամիս առաջ մամուլի ատելիները մի քնաի ամիս հետո դառնում էին մամուլի սիրելի: Սա մի երևույթ է, որ երկար տարիներ հետաքրքրել է ինձ»,- ասաց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
10:53 10.04.2025
Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունները ժամանել են Ստամբուլ՝ բանակցությունների վայրՌուսաստանից և ԱՄՆ-ից պատվիրակություններ են ժամանել Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության շենք։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ռուս բանակցողները ժամանել են տեղական ժամանակով 09:25-ի սահմաններում: Ամերիկյան կողմը ժամանել է 5 րոպե անց։ Սպասվում է, որ բանակցությունները կսկսվեն ժամը 10:00-ին։ ...
10:41 10.04.2025
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսված է իր այցը տարածաշրջան, որը կծառայի խաղաղության և անվտանգության օրակարգինԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում Տաշքենդում հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում խաղաղությանը եւ անվտանգությանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ չնայած խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտին՝ Ադրբեջանը լրացուցիչ նախապայմաններ է առաջադրում, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման եւ գործունեության դադարեցման վերաբերյալ: Արհեստական […] ...
10:24 10.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 10-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 426 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 434․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․52 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․63 դրամ։ ...
10:17 10.04.2025
«Բարսելոնան» ջախջախել է «Բորուսիային»․ ՉԼ 1/4 եզրափակիչՉեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» սեփական դաշտում 4-0 հաշվով հաղթել է Դորտմունդի «Բորուսիային»։ Դուբլ է գրանցել Ռոբերտ Լևանդովսկին, մեկական անգամ էլ աչքի են ընկել Ռաֆինյան ու Լամին Յամալը։ Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին։ ...
10:08 10.04.2025
Արագյուղի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակԱպրիլի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի «Արագյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
10:00 10.04.2025
Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը Ռուբիոյի հետ քննարկել է Գազայի և Ուկրաինայի իրավիճակըՍաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել է երկու երկրների համատեղ ջանքերը՝ Ուկրաինայում, Գազայի հատվածում, Եմենում և Սուդանում հակամարտությունները լուծելու համար։ Այս մասին հայտնել է թագավորության արտաքին գործերի նախարարությունը։ «Կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ համակարգման ամրապնդման և համատեղ գործողությունների ակտիվացման ուղիները, […] ...