16:49 15.06.2019
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը SHANTNEWS-ին տված հարցազրույցի ընթացքում խոսել է Հայաստանի առաջնությունում մրցավարական խնդիրների մասին և նշել, որ Հայաստանի առաջնությունում կներդրվի VAR համակարգ:
«VAR համակարգի հետ կապված բանակցությունները ընթանում են, և չնայած այն հանգամանքին, որ դա մեծ գումարների հետ է կապված, մենք փորձելու ենք ամեն ինչ անել, որպեսզի հաջորդ մրցաշրջանում այդ համակարգը ձեռք բերենք»,- ասել է Արթուր Վանեցյանը:
10:44 08.04.2025
Վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենան․ բժիշկը մահացել էԵրևանում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենան: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Ցավոք, բժիշկը մահացել է: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում բժշկուհի Ղազարյանի ընտանիքին, հարազատներին: Բուժքույրը վիրահատվել է, առողջական վիճակն այս պահին գնահատվում է ծանր»,-գրել է նախարարը: ...
10:34 08.04.2025
Չարենցավան համայնքի «Ալափարսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակԱպրիլի 9-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի «Ալափարսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
10:22 08.04.2025
ՀՀ նախագահն իր կեցավայրում ընդունել է ԱՄԷ Էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարարինԱբու Դաբի կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն իր կեցավայրում ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Սուհայիլ Ալ Մազրուին և «Էթիհադ Ռեյլ» ընկերության գործադիր տնօրեն Շադի Մալակին: Հանդիպման ընթացքում կողմերը համապարփակ քննարկումներ են ունեցել երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ներդրումային տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ: Հատկապես շեշտվել է […] ...
10:16 08.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 8-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 425․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 431 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․59 դրամ: ...
10:00 08.04.2025
Ճապոնիան երկու տարով երկարաձգել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներըՃապոնիայի կառավարությունը որոշել է ևս երկու տարով երկարաձգել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները, որոնք ներառում են, մասնավորապես, երկկողմ առևտրի ամբողջական արգելք։ Այս մասին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոշիմասա Հայաշին։ «Մենք այս որոշումը կայացրել ենք՝ ելնելով մեր մտադրությունից՝ բոլոր ջանքերը գործադրելու՝ համակողմանիորեն լուծելու չլուծված խնդիրները, ինչպիսիք են Ճապոնիայի քաղաքացիների առևանգումը և […] ...
09:50 08.04.2025
ԱՄՆ Գերագույն դատարանը չեղարկել է միգրանտների զանգվածային արտաքսման արգելքըԱՄՆ Գերագույն դատարանը երկուշաբթի օրը բավարարել է ամերիկյան վարչակազմի խնդրանքը և հանել միգրանտների զանգվածային արտաքսման արգելքը։ Համապատասխան որոշումը հրապարակվել է դատարանի կայքում։ Դատարանի հինգ անդամ քվեարկել է արգելքը հանելու օգտին, իսկ չորսը՝ դեմ։ Այսպիսով, վերաքննիչ դատարանի որոշումը, որն ուժի մեջ է թողել ստորադաս դատարանի որոշումը, բեկանվել է։ Գերագույն դատարանը նաև պարտավորեցրել է գործադիրին «ողջամիտ ժամանակ» […] ...