09:08 15.06.2019
«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանի և ԲՀԿ-ական պատգամավորների հանդիպումն անցել է բավականին թեժ մթնոլորտում։ Ակտիվ է եղել Գևորգ Պետրոսյանը, ով վիճարկել է Գրիգորյանի նախորդ օրվա հայտարարությունները, թե իր առաջադրումը եղել է քաղաքական որոշման արդյունք, և նորմալ է, որ իշխանությունը ՍԴ պետք է գործուղի իր «վստահելի» մարդկանց։
Պատգամավորը հիշեցրել է, որ բարձրագույն դատական այս մարմինն ապաքաղաքական է և պահանջում է բացառապես չեզոքություն։ Վահե Գրիգորյանն էլ ասել է, որ քաղաքական և կուսակցական տերմինները չպետք է մեկը մյուսին խառնել։
Նա ուշագրավ հայտարարություն է արել, որ ինքը կարծում է, թե Հայաստանում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն կա, և ավելին՝ Հայաստանի դեպքում ավելի նպատակահարմար է նախագահական կառավարման համակարգը։ ԲՀԿ-ում եկել են այն եզրահանգման, որ եթե իշխանությունում չլինեին այդպիսի մտադրություններ, Վահեն նման հայտարարություն չէր անի»:
12:46 15.04.2025
Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնում գրանցվել է 2025 թվականի 1️00-րդ արբիտրաժային գործըԱրբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնում գրանցվել է 2025 թվականի 1️00-րդ արբիտրաժային գործը։ 2025 թվականի ապրիլի 14-ին, Կենտրոնի քարտուղարությունը գրանցել է տարվա 100-րդ արբիտրաժային գործը, որը վերաբերում է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրային հարաբերություններից բխող վեճին։ 2025 թվականի առաջին չորս ամիսների ընդհանուր հաշվարկով Կենտրոնի քննության ներքո գտնվող գործերը ներառում են ինչպես միջազգային, այնպես էլ տեղական բնույթի վեճեր, […] ...
12:38 15.04.2025
Tehran Times. Արաղչին ասել է Ուիթքոֆին, որ Իրանը չի դադարեցնի միջուկային ծրագիրըԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ապրիլի 12-ին Օմանում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ անուղղակի բանակցությունների ժամանակ ասել է, որ Թեհրանը չի համաձայնի սահմանափակել իր միջուկային ծրագիրը, սակայն պատրաստ է ՄԱԳԱՏԷ-ին թույլ տալ մուտք գործել միջուկային օբյեկտներ։ Այս մասին հայտնում է Tehran Times թերթը ՝ հիմնվելով իր տրամադրության տակ եղած տեղեկատվության վրա։ Հրատարակության […] ...
12:25 15.04.2025
Սպարտակիադա․ 7-12-րդ դասարանների աշակերտների միջև բազկամարտի և հրաձգության եզրափակիչ փուլի մրցումներ7-12-րդ դասարանների աշակերտների միջև Սպարտակիադայի ծրագրով կայացել են բազկամարտի և հրաձգության հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները, որոնց մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների ուժեղագույն դպրոցականները: Բազկամարտի մրցումներում թիմային 1-ին տեղը զբաղեցրել է Երևան քաղաքի թիմը, 2-րդ լավագույն արդյունքը ցույց է տվել Կոտայքի մարզի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Շիրակի մարզի թիմը: Սպարտակիադայի […] ...
12:12 15.04.2025
ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանըՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը։ Փոխնախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել Հայաստանի ու Համաշխարհային բանկի միջև խորացող գործընկերության կարևորությունը՝ հատկապես ճանապարհային անվտանգության ոլորտում։ Հանդիպման ընթացքում հայտարարվել է, որ Ճանապարհային անվտանգության գլոբալ հիմնադրամը և Համաշխարհային բանկը հաստատել են 150․000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ՝ «Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավում. անվտանգության […] ...
12:07 15.04.2025
Ապրիլի 15-16-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Սլովենիայի արտաքին ու եվրոպական հարցերի նախարարըԱպրիլի 15-16-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնը: Ապրիլի 16-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Տանյա Ֆայոնի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը: ...
12:04 15.04.2025
Հեղափոխությունից հետո մինչև 2024 թվականը պետական բյուջե մուտք է եղել լրացուցիչ 4.2 միլիարդ դոլար․ վարչապետՀայաստանում 2018 թվականից ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից մինչև 2024 թվականը պետական բյուջե մուտք է եղել հավելյալ 4.2 միլիարդ դոլար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության 2021-2026 թթ. կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պետք է ընդգծել, որ ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը նախորդող […] ...