Վարչապետին է ներկայացվել աղետի գոտում իրականացված հաշվառման աշխատանքների ընթացքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
16:43:58
Ամսաթիվ
08 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.01
  • RUBLE
    4.56
  • 427.33
WEATHER
+12.09 oC

Վարչապետին է ներկայացվել աղետի գոտում իրականացված հաշվառման աշխատանքների ընթացքը

18:08 14.06.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է աղետի գոտում իրականացված հաշվառման աշխատանքների ընթացքը:

«Այսօր հավաքվել ենք, որպեսզի հասկանանք, թե ինչ վիճակում է 2018 թվականի դեկտեմբերի 7-ին Գյումրիում տրված հանձնարարականի կատարումը: Այն վերաբերում էր աղետի գոտում հաշվառում անելուն, հասկանալու՝ բնակարանային խնդիրների ծավալները, թե պետությունն ինչպիսի պարտավորություններ ունի, դրանից դուրս ինչպիսի իրավիճակ է, որպեսզի պարզենք, թե այս պահի դրությամբ աղետի գոտի ասելով կոնկրետ ինչ ենք հասկանում, ինչ ծավալների մասին է խոսքը և ինչ պետք է անենք դրա հետ կապված, ինչ ժամկետներում»,- խորհրդակցության սկզբում նշել է վարչապետը:

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը զեկուցել է, որ 2008-2020 թվականների ծրագրով դեռևս մնում է 557 ընտանիքի բնակարանային պայմանների բարելավման խնդիր: 2018 թվականի բյուջեով հատկացված 460 մլն դրամով բնակարանով ապահովվել է 44 ընտանիք: 2019-ին տվյալ ծրագրի շրջանակում հատկացվել է 560 մլն դրամ, որի շրջանակում կլուծվի 60 ընտանիքի խնդիր: 2020-ին նախատեսվում է լուծում տալ 453 ընտանիքի բնակարանային խնդիր: Նրանցից 280-ը գտնվում է Լոռու, 149-ը՝ Շիրակի, 24-ը՝ Արագածոտնի մարզում:

Միաժամանակ, Վահագն Վերմիշյանը զեկուցել է, որ կատարված աշխատանքների արդյունքում աղետի գոտու տարածքում հաշվառվել է 6 հազար 536 տնակ, որոնք օգտագործվում են որպես բնակարան: Դրանցից 3500-ը գտնվում է Շիրակի մարզում, 2845-ը՝ Լոռիում, 51-՝ը Արագածոտնում: Նշվել է, որ վարչապետի հանձնարարականի համաձայն՝ մինչ հունիսի 30-ը հասցեական ճշտումներ են իրականացվելու, հասկանալու, թե պետությունն այդ տնակներում բնակվող ընտանիքներից որոնց նկատմամբ ունի պարտավորություն:
Այնուհետև քննարկվել են բնակարանային, վթարային շենքերի, քաղաքաշինական այլ խնդիրների լուծման, ինչպես նաև աղետի գոտում շինարարության ոլորտի խթանման հնարավորություններն ու տարբերակները:

Վարչապետը կարևորել է Գյումրին, Վանաձորը և մյուս բնակավայրերը տնակներից ազատելու խնդիրն ու նշել, որ քաղաքները պետք է զարգանան քաղաքաշինական հատակագծերի տրամաբանությամբ: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը խնդիր է դնում լուծում տալ աղետի գոտու խնդրին: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը Քաղաքաշինության պետական կոմիտեին հանձնարարել է՝ հաշվի առնելով միջազգային փորձը, ներկայացնել հանրապետության վթարային շենքերի խնդրի լուծման տարբերակներ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հարձակման լավագույն եռյակները ըստ Goal-ի

20:38 08.04.2025

Հարձակման լավագույն եռյակները ըստ Goal-ի

Հեղինակավոր Goal պարբերականը կազմել է 21-րդ դարում եվրոպական ակումբային ֆուտբոլի լավագույն հարձակողական եռյակները: Առաջին տեղը գրավել է «Բարսելոնայի»՝ Լիոնել Մեսսի – Լուիս Սուարես – Նեյմար եռյակը, որը կատալոնական թիմում համատեղ անցկացրել է 3 տարի: Երկրորդ տեղը գրավել է նույն ժամանակ Մարիդի «Ռեալում» ձևավորված Կարիմ Բենզեմա – Գարեթ Բեյլ – Կրիշտիանու Ռոնալդու եռյակը: Goal.com-ի վարկածով 21-րդ […] ...

Վահագն Խաչատուրյանն այցելել է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն

20:31 08.04.2025

Վահագն Խաչատուրյանն այցելել է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն և հանդիպել Աբու Դաբիի՝ Սորբոնի և Նյու Յորքի համալսարանների հայ ուսանողների հետ: Անմիջական և ջերմ զրույցի ընթացքում նախագահ Խաչատուրյանը հետաքրքրվել է ուսանողների ուսումնառության ընթացքով, ապագայի ծրագրերով և պատասխանել է նրանց հուզող հարցերին: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև ՀՀ-ԱՄԷ հարաբերությունների […] ...

«Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները շարունակում են համալրել ՀՀ զինված ուժերի պայմանագրայինների շարքերը

20:26 08.04.2025

«Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները շարունակում են համալրել ՀՀ զինված ուժերի պայմանագրայինների շարքերը

«Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները շարունակում են համալրել ՀՀ զինված ուժերի պայմանագրայինների շարքերը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Վահագն Խաչատուրյանն այցելել է Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցի

20:16 08.04.2025

Վահագն Խաչատուրյանն այցելել է Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցի

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄԷ աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցի և հանդիպել Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի և Շրջակայից Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տէր Մեսրոպ Արք. Սարգիսեանի և համայնքի ներկայացուցիչների հետ: Այցի ընթացքում անմիջական մթնոլորտում նախագահ Խաչատուրյանը ծանոթացել է համայնքի գործունեությանը: Զրույցի ընթացքում քննարկվել են հայաստանյան և տարածաշրջանային արդի իրողությունները: […] ...

15-ամյա ֆուտբոլիստը նորամուտն է նշել Պրեմիեր լիգայում

20:06 08.04.2025

15-ամյա ֆուտբոլիստը նորամուտն է նշել Պրեմիեր լիգայում

Անգլիայի առաջնության 31-րդ տուրի «Լեսթեր»-«Նյուքասլ» խաղում նորամուտն է նշել դաշտի տերերի կիսապաշտպան Ջերեմի Մոնգան։ Այս մասին հայտնում է Opta-ն: 15-ամյա ֆուտբոլիստը դարձել է պատմության երկրորդ ամենաերիտասարդ խաղացողը, որը խաղադաշտ է դուրս եկել Պրեմիեր լիգայում: Նորամուտի օրը նա 15 տարեկան և 271 օրական էր: Ռեկորդակիրն «Արսենալի» եզրային հարձակվող Իթան Նվաներին է, որը Պրեմիեր լիգայում նորամուտը նշել […] ...

SHANTNEWS

20:00 08.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP