14:54 14.11.2017
Կրիպտոտարադրամների «արտադրությունը» (մայնինգը)՝ որպես իրավաբանական անձանց ու անհատ-ձեռներեցների գործունեություն, պետք է գրանցվի ու մտնի հարկային դաշտ։ Նման դիրքորոշում է հայտնել Ռուսաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Օլգա Սկորոբոգատովան։
Կրիպտոթղթադրամների վերաբերյալ օրենքը Ռուսաստանում նախատեսում են ներկայացնել 2018 թվականի ամռանը։ Ընդ որում՝ սա միակ օրենքը չի լինելու այս ոլորտում։ Ռուսաստանի իշխանությունները մտադիր են ընդհանուր օրենսդրական կարգավորումներ տալ թվային-ցանցային տնտեսության ոլորտին։
Մինչ այս՝ հոկտեմբերին, կրիպտոտարադրամների և Ռուսաստանում դրանց շրջանառության վերաբերյալ քննարկում է անցկացրել երկրի նախագահը։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ էլեկտրոնային տարադրամների օգտագործումը մեծ ռիսկեր է պարունակում։
Ավելին, Ռուսաստանի Կենտրոնական բանկը մտադիր է սահմանափակել կրիպտոտարադրամներով գործարքների իրավունքը և նման հնարավորություն տալ միայն որակավորված մասնագետներին։ Մինչդեռ կրիպտոտարադրամների գոյության «փիլիսոփայությունը» հենց անկախությունն ու ազատությունն է։
Այս տարադրամները, որոնցից առավել հայտնին բիթքոինն է, «արտադրվում են» (ոլորտում ընդունված տերմինը մայնինգն է) ոչ թե կենտրոնական բանկերի, այլ պարզապես համակարգիչ ունեցողների կողմից։ Բիթքոին ստեղծելու համար անհրաժեշտ է ունենալ հզոր համակարգիչ ու դրա մայնինգի համար նախատեսված ծրագիրը։
Այսօրվա փոխարժեքով՝ 1 բիթքոինն արժե ավելի քան 6000 դոլար։ Գրաֆիկում ներկայացված է բիթքոինի փոխարժեքի փոփոխությունը վերջին 1 ամսվա ընթացքում։
Մայնինգի գործընթացը հետևյալն է․ համակարգիչը համապատասխան ծրագրով միանում է ցանցին ու պարզ ասած՝ սկսում է լուծել մաթեմատիկական խնդիրներ։ Ամեն լուծված խնդրի համար համակարգիչը ստանում է սահմանված քանակի բիթքոիններ։ Հետևաբար, որքան հզոր է համակարգիչը (մասնավորապես՝ դրա վիդեոքարտը), այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ հենց այդ համակարգիչն առաջինը կգտնի ու կլուծի այդ մաթեմատիկական խնդիրը։
Սակայն բիթքոինի ու մյուս կրիպտոտարադրամների «որբ» լինելը (թողարկող կենտրոնական բանկ չունենալը) իրավամբ նաև ռիսկային է դարձնում դրանք, քանի որ դրանց փոխարժեքները որևէ կերպ չեն կարգավորվում։ Որպես օրինակ՝ ծրագրային ապահովման անհաջող փոփոխությունների արդյունքում վերջին շաբաթվա ընթացքում բիքքոինը երկու խոշոր անկում է գրանցել փոխարժեքում։
00:00 12.04.2025
Լարսը փակ է բեռնատարների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: ...
23:59 11.04.2025
ՀՀ նախագահի հրամանագիրը Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալՀՀ նախագահի հրամանագիրը Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Մոնիկա ՍԻՄՈՆՅԱՆԻՆ նշանակել Ճապոնիայում Հայաստանի Հանրա-պետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Տոկիո)։ ...
23:57 11.04.2025
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:54 11.04.2025
Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը բարելավել է իր միջազգային վարկանիշըԿանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը լրացրեց կանանց միջազգային վարպետի իր երկրորդ նորման Հունաստանի Հռոդոս կղզում անցկացված շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Աննան, բոլոր խաղերում խաղալով իրենից բարձր վարկանիշ ունեցող մրցակիցների դեմ, 11 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և 78.2 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը։ ...
23:51 11.04.2025
ՀՀ ԱԳՆ-ում ԵՄ փորձագիտական առաքելության պատվիրակության հետ հանդիպմանը քննարկվել են մարդու հիմնարար իրավունքներին առնչվող հարցերԱպրիլի 11-ին ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության շրջանակներում Հայաստան ժամանած ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելության պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի, միջազգային պայմանագրերի և իրավունքի, հյուպատոսական վարչությունների և ՀՀ ներքին գործերի նախարարության […] ...
23:43 11.04.2025
Հայ շախմատիստուհիների արդյունքները՝ Եվրոպայի կանանց անհատական առաջնությանըՀունաստանի Հռոդոս կղզում ավարտին մոտեցավ 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Չեմպիոն դարձավ սերբ միջազգային վարպետ Թեոդորա Ինյացը, ով 11 հնարավորից վաստակեց 9.5 միավոր: Ռումինացի միջազգային վարպետ Իրինա Բուլմագան 8 միավորով դարձավ արծաթե մեդալակիր, իսկ էստոնացի միջազգային վարպետ Մաի Նարվան 8 միավորով եզրափակեց լավագույն եռյակը: Ներկայացնում ենք […] ...