Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը դատարան մտնում դատավորների համար նախատեսված մուտքից. հարցը քննարկման թեմա է դարձել դատարանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+8.09 oC

Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը դատարան մտնում դատավորների համար նախատեսված մուտքից. հարցը քննարկման թեմա է դարձել դատարանում

11:24 14.06.2019

Այսօր Վերաքննիչ դատարանում շարունակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը:

Դատական նիստի սկզբում մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանն, արդեն երկրորդ անգամ,  դատարան է մտնում փակ՝ դատավորների համար նախատեսված  մուտքից.

«Ի՞նչ շփումներ են լինում մեղադրյալի հետ և ինչո՞ւ է նա մտնում այդ մուտքից»,- հարցրել է դատախազը՝ հետաքրքրվելով, թե արդյո՞ք նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը տեղեկացված է այդ մասին։

Նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը պնդել է, որ շփում չի կարող լինել, իրեն հայտնի չէ  այլ մուտքից մուտք գործելու հանգամանքը:

«Որևէ մեկն ինձ այդ մասին չի դիմել, իմ կողմից նման կարգ չի սահմանվել: Ինչ վերաբերում է շփումներին՝ բացարձակ  շփում չկա», – ասել է դատավորը:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը նկատել է, որ ՀՀ բոլոր պաշտոնաթող նախագահները, համապատասխան օրենքի համաձայն, ունեն հատուկ կարգավիճակ: Ըստ դրա՝  տեղաշարժվում են հատուկ ծառայողների ուղեկցությամբ, այդ թվում՝ դատական նիստերի դահլիճ մուտք են գործում այլ մուտքից։

«Եթե դատախազությունը գտնում է, որ սա ռիսկ է առաջացնում դատավորի կողմնակալության մասով, խնդրեմ, կարող են միանալ մեր ինքնաբացարկին», – ասել է Օրբելյանը։

Դատախազ Գևորգ Բաղդասարյանն էլ հավելել է, որ  իրենք կսպասեն դատարանի պարզաբանմանը:

Ավելի ուշ Վերաքննիչ դատարանը քննել է դատավորի ինքնաբացարկի հարցը և որոշում կայացնելու համար գնացել ընդմիջման:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

Լարսը փակ է բեռնատարների համար

23:59 17.04.2025

Լարսը փակ է բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար: ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 17.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

23:48 17.04.2025

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

Միացյալ Նահանգները չի շտապում հարձակվել Իրանի վրա՝ Թեհրանի զարգացող միջուկային ծրագրի պատճառով։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրան խնդրեցին մեկնաբանել Իսլամական Հանրապետության վրա հարձակվելու հնարավորությունը։ «Ես չէի ասի, որ մերժել եմ այս տարբերակը։ Ես չեմ շտապում դա անել, քանի որ կարծում եմ, որ Իրանն ունի հնարավորություն ստեղծելու […] ...

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

23:43 17.04.2025

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

Ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Սարգիս Խ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Մոհարամ Ս․-ի վարած «Scania» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։ Վթարի փաստով […] ...

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

23:34 17.04.2025

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

Ուրախ էի կրկին այցելել Սյունիք և ծանոթանալ նրա հարուստ մշակույթին ու պատմությանը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալահերը։ «Ոգեշնչող է տեսնել այն կարևոր աշխատանքը, որ կատարում են տեղական իշխանությունները և քաղաքացիական հասարակությունը, հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի»,- գրել է նա: Մեկ այլ […] ...

BACK_TO_TOP