«Արդարադատությունը սուրբ գործ է, որտեղ պետք է մտնել մաքուր խղճով և արդար հոգով». ամբաստանյալը՝ դատավորին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+19.09 oC

«Արդարադատությունը սուրբ գործ է, որտեղ պետք է մտնել մաքուր խղճով և արդար հոգով». ամբաստանյալը՝ դատավորին

14:12 14.11.2017

Պարեկապահակային գնդի գրավման քրեական գործից անջատված մասով դատաքննությունը Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ այսօր շարունակվել է:

Նիստը սկսվելուց անմիջապես հետո ամբաստանյալ Թորոս Թորոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալին անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ: Միջնորդությանը միացան նաև մյուս պաշտպանները: Միջնորդության դեմ առարկեցին մեղադրող դատախազները:

Դատավորն առանց ամբաստանյալների կարծիքը լսելու շտապում էր հեռանալ խորհրդակցական սենյակ: Ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանի պաշտպան Լուսինե Սահակյանը դատավորին ասաց, որ իր պաշտպանյալը հայտարարություն ունի անելու:

Հայտարարությունը բավականին երկար էր և բանաստեղծական:

«Արդարադատությունը սուրբ գործ է, մաքուր տաճար, այստեղ պետք է մտնել մաքուր խղճով և արդար հոգով»,- ասաց ամբաստանյալը:

Դատավոր Արթուր Օհանյանը Դեդ մականունով ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանի հայտարարությունը լսեց մինչև վերջ, հեռացավ խորհրդակցական սենյակ, որտեղից վերադարձավ 30 րոպե անց և մերժեց միջնորդությունը:

Հիշեցնենք, որ քրեական գործից անջատված մասով 11 ամբաստանյալ կա՝ Արամ Մանուկյան, Հովհաննես Հարությունյան, Թաթուլ Թամրազյան, Արամ Հակոբյան, Տիգրան Մանուկյան, Արայիկ Հակոբյան, Վարդան Գերավետյան, Մարտիրոս Հակոբյան, Սերգեյ Կյուրեղյան, Գևորգ Իրիցյան և Թորոս Թորոսյան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուոլցն Ուկրաինան անվանել է ամենակոռումպացված երկրներից մեկը

15:05 29.04.2025

Ուոլցն Ուկրաինան անվանել է ամենակոռումպացված երկրներից մեկը

Ուկրաինան մնում է աշխարհի ամենակոռումպացված երկիրը, չնայած ամերիկացի հարկատուներից միլիարդավոր դոլարներ ստանալուն։ Այս կարծիքը հայտնել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլցը։ «Ուկրաինան եղել և մնում է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը։ Մենք պետք է փորձենք խնայել ամերիկացի հարկատուների փողերը, իսկ այնտեղ միլիարդավոր դոլարներ են գնում», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։ ...

SHANTNEWS

15:00 29.04.2025

SHANTNEWS

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 28-29-ը

14:57 29.04.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 28-29-ը

Բացահայտվել է 114 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 22 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 10 դեպք՝ խարդախության, 8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու ու փաստաթղթի կեղծիքի, 7 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության և խուլիգանության, 4-ական […] ...

Երվանդ Մկրտչյանն ու Գոռ Հովակիմյանը ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում

14:52 29.04.2025

Երվանդ Մկրտչյանն ու Գոռ Հովակիմյանը ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում

Իրանում անցկացված աթլետիկայի միջազգային խոշոր մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներ Երվանդ Մկրտչյանն ու Գոռ Հովակիմյանը ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել: Հայաստանի առաջատար վազորդ, գյումրեցի Երվանդ Մկրտչյանը 1500 մետր մրցատարածությունում 3:48,17 արդյունքով ոսկե մեդալակիր է դարձել: 5000 մետր մրցատարածությունում էլ 14:40,12 արդյունքով արծաթե մեդալի է արժանացել: Գոռ Հովակիմյանը եռացատկում և հեռացատկում արծաթե մեդալակիր է դարձել; Եռացատկում նա […] ...

Ֆինլանդիայի նախագահը չի բացառում Կիևի՝ տարածքային զիջումների գնալը

14:46 29.04.2025

Ֆինլանդիայի նախագահը չի բացառում Կիևի՝ տարածքային զիջումների գնալը

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը չի բացառել, որ Ուկրաինան կարող է ստիպված լինել տարածքային զիջումներ անել։ Համապատասխան հայտարարությունը նա արել է The New York Times- ին տված հարցազրույցում։ «Նա ընդունեց, որ Ուկրաինան ստիպված կլինի զիջումների գնալ տարածքային հարցում», – գրում է հրատարակությունը։ Միաժամանակ Ստուբը հայտարարել է, որ իր երկիրը չի ճանաչում այդ տարածքները ռուսական։ Նա նշել […] ...

Խաչատուրյանն ու Կավելաշվիլին շեշտել են տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման հրամայականը

14:40 29.04.2025

Խաչատուրյանն ու Կավելաշվիլին շեշտել են տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման հրամայականը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ: Երկու երկրների նախագահները նախ առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով: Ողջունելով իր պաշտոնակցին Հանրապետության նախագահը նշել է. «Ձեր այցը ևս մեկ վկայություն է, որ մենք շարունակում ենք այն դարավոր ավանդույթները, […] ...

BACK_TO_TOP