Ապամոնտաժվում է Կոմիտասի պողոտայի կենտրոնական փակ շուկայի դիմացի կրպակաշարը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+4.09 oC

Ապամոնտաժվում է Կոմիտասի պողոտայի կենտրոնական փակ շուկայի դիմացի կրպակաշարը

16:46 13.06.2019

Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայի կենտրոնական փակ շուկայի (Կոմիտասի շուկա) դիմացի կրպակաշարը ապամոնտաժվում է սեփականատիրոջ միջոցներով։ Մանրամասները կհաղորդենք ավելի ուշ։

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել կրպակաշարի ապամոնտաժման մասին.

«Երեկվանից մեկնարկել է Կոմիտասի շուկայի մայթին գտնվող կրպակների ապամոնտաժումը:

Հուշարձան հանդիսացող այս շենքի գեղեցիկ ֆասադը պարզապես կորել էր կրպակների հետևում, մայթն էլ վերածվել արևելյան շուկայի…
Կոմիտասի շուկան մանկությանս հուշերից մեկն է՝ կապված լուսահոգի հորս հետ… Ինձ հաճախ հետը տանում էր այնտեղ, որ իմ ձեռքով ընտրեմ մրգերը… Նաև այնտեղ սովորեցրեց տարբերել լավ բերքը վատից, ընտրել ճիշտ մսի կտոր…

Շագանակագույն թղթե տոպրակները լցնում էինք ընտիր մրգերով, բանջարեղենով և կանխորոշում, թե այդ շաբաթ ինչ պիտի պատրաստի մայրիկը: Տպավորվել է նաև մսավաճառ Եղիշ ձյաձյան, ում ականջի վերին հատվածը կտրված էր, քանի որ անզգուշությամբ ինքն իրեն կախել էր մսի համար նախատեսած կեռ կախիչից:

Շուկաների դատարկվելը, օտարվելը շատ վատ ազդեց քաղաքային կյանքի վրա…

Նշեմ նաև, որ համայնքը վերջերս վերադարձրեց շուկայի հարևանությամբ գտնվող՝ Արաբկիրի մեկ այլ այցեքարտ դարձած բարձրահարկ շենքերի դիմացի տարածքը, որի բարեկարգման համար մրցույթ կլինի:
Ի դեպ, կարծում եմ, կարող եք դուք էլ նախագծեր պատրաստել և առաջարկել, երբ կմեկնարկի 1 մլն դոլարով քաղաքացիների գաղափարների ֆինանսավորման մրցույթ ծրագիրը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

Լարսը փակ է բեռնատարների համար

23:59 17.04.2025

Լարսը փակ է բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար: ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 17.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

23:48 17.04.2025

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

Միացյալ Նահանգները չի շտապում հարձակվել Իրանի վրա՝ Թեհրանի զարգացող միջուկային ծրագրի պատճառով։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրան խնդրեցին մեկնաբանել Իսլամական Հանրապետության վրա հարձակվելու հնարավորությունը։ «Ես չէի ասի, որ մերժել եմ այս տարբերակը։ Ես չեմ շտապում դա անել, քանի որ կարծում եմ, որ Իրանն ունի հնարավորություն ստեղծելու […] ...

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

23:43 17.04.2025

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

Ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Սարգիս Խ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Մոհարամ Ս․-ի վարած «Scania» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։ Վթարի փաստով […] ...

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

23:34 17.04.2025

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

Ուրախ էի կրկին այցելել Սյունիք և ծանոթանալ նրա հարուստ մշակույթին ու պատմությանը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալահերը։ «Ոգեշնչող է տեսնել այն կարևոր աշխատանքը, որ կատարում են տեղական իշխանությունները և քաղաքացիական հասարակությունը, հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի»,- գրել է նա: Մեկ այլ […] ...

BACK_TO_TOP