Եթե ընտրվեմ ՍԴ դատավոր, որ պահին զգամ ճնշման տակ եմ, այն պահից ես դատավոր չեմ լինելու. Վահե Գրիգորյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
3:36:40
Ամսաթիվ
15 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    390.92
  • RUBLE
    4.75
  • 445.10
WEATHER
+7.09 oC

Եթե ընտրվեմ ՍԴ դատավոր, որ պահին զգամ ճնշման տակ եմ, այն պահից ես դատավոր չեմ լինելու. Վահե Գրիգորյան

13:20 13.06.2019

Այսօր ԱԺ-ում ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը հանդիպում է ունեցել «Իմ քայլը» քաղաքական  դաշինքի ներկայացուցիչների հետ, որից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: Նա ընդունել է պնդումները, որ իր առաջադրումը քաղաքական որոշման արդյունք է՝ ասելով, որ սա  քաղաքական մի մարմնից մյուս մարմնի անդամի ընտրություն է: Իսկ թե ինչ է քննարկել «Իմ քայլը» դաշինքի հետ, չի մանրամասնել, ասել է.

«Հուսով եմ, որ այս հարցի պատասխանները կտրվեն նաև հանձնաժողովի նիստի ընթացքում, եթե չտրվի էլ, կանդրադառնամ»:

Հարցին` հանդիպման տպավորությունը դրակա՞ն էր, պատասխանել է, թե դրական էր տպավորությունը նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ հանդիպման տպավորությունը:

Լրագրողները հետաքրքրվել են նաև նրա քաղաքական հայացքների վերաբերյալ՝ հարց ուղղելով, թե դրանք չե՞ն խանգարելու աշխատանքի ընթացքում:

«ՀՀ-ում չկան մարդիկ, որ չունենան քաղաքական հայացքներ, չունենալը ավելի ծանր մեղադրանք է, քան ունենալը, նույնիսկ դատավորի համար, այլ հարց է, թե դրանք որքանով են իրականացնում դատավորի արդարադատության իրականացման վրա, ես, իհարկե, ունեմ քաղաքական հայացքներ, ես բարձրաձայնել եմ: ՍԴ-ն ապակուսակցական քաղաքական մարմին է, բայց ասել, որ ապաքաղաքական մարմին է, կներեք, այս պետությունում ամենաքաղաքական որոշում կայացնողը ՍԴ-ն է: Անցած տարիների ընթացքում դատավորների կերպարը, նրանց վերաբերյալ ձևավորված հանրային ընկալումն այնպիսին է, որ հնարավոր է զանգել, քաղաքական որոշումներ թելադրել, ես գիտեմ, որ դա պրակտիկա է եղել, ես հստակ արտահայտվելու եմ, ցանկացած որոշում լինելու է իմ որոշումը: Որ պահին, որ զգամ ճնշման տակ եմ, այն պահից ես դատավոր չեմ լինելու, եթե ընտրվեմ դատավոր: Էդ ամենը ծիծաղելի է: Եթե գործադիր իշխանության մի կոչով կարող են ճնշում գործադրել դատական իշխանության վրա, ավելի լուրջ մտահոգության առիթ է դատական իշխանությունը»,- ասել է Վահե Գրիգորյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

00:00 15.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

23:57 14.04.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Ջերմուկի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» կոչվող հատված տանող ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սպիտակի ոլորանները կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Սյունիքի մարզում (բացի Կապան և Մեղրի քաղաքներից), Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Արագածի […] ...

Արարատ Միրզոյանը Վիեննայում ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներում վերջին զարգացումները

23:55 14.04.2025

Արարատ Միրզոյանը Վիեննայում ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներում վերջին զարգացումները

Ապրիլի 13-14-ը Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական ու Հյուսիսային Ամերիկայի երկրներում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների աշխատաժողով: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային իրադարձությունների շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներում վերջին զարգացումները: Քննարկվել են տարբեր ուղղություններով, այդ […] ...

Երևանում՝ Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են «Hyundai»-ն ու «Opel»-ը

23:50 14.04.2025

Երևանում՝ Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են «Hyundai»-ն ու «Opel»-ը

Ապրիլի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:50-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ Երևանյան լճի հարևանությամբ՝ «CPS» բենզալցակայանի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ 35-ամյա Գրիգոր Ս.-ի վարած «Hyundai» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 29-ամյա Վահե Ս.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Վարորդներին առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ […] ...

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը միանձնյա գլխավորում է IV դիվիզիոնի ԱԱ մրցաշարային աղյուսակը

23:42 14.04.2025

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը միանձնյա գլխավորում է IV դիվիզիոնի ԱԱ մրցաշարային աղյուսակը

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնության շրջանակում երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել՝ առավելության հասնելով Ուզբեկստանի ընտրանու նկատմամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում գոլեր չեն գրանցվել և հանդիպման ելքը վճռվել է հետխաղյա բուլիտներում, որտեղ մեր ընտրանին փայլուն հաղթանակ է տարել […] ...

Սյունիքի մարզում կառուցվում է Խոտ ֊ Որոտան 11 կմ երկարությամբ ճանապարհը

23:33 14.04.2025

Սյունիքի մարզում կառուցվում է Խոտ ֊ Որոտան 11 կմ երկարությամբ ճանապարհը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Սյունիքի մարզում կառուցվում է Խոտ ֊ Որոտան 11 կմ երկարությամբ ճանապարհը: ...

BACK_TO_TOP