«Սանիթեք» ընկերությունն այլևս չի կարող սպասարկել Երևանը. քաղաքապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
18:09:55
Ամսաթիվ
15 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    390.68
  • RUBLE
    4.76
  • 443.11
WEATHER
+8.09 oC

«Սանիթեք» ընկերությունն այլևս չի կարող սպասարկել Երևանը. քաղաքապետ

15:48 12.06.2019

«Կարծում եմ` «Սանիթեք» ընկերությունը այլևս չի կարող սպասարկել Երևան քաղաքը, այդ ունակությունը, այդ կարողությունը չունի»,- հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով աղբահանության խնդրին, ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նա նաև վստահեցրեց, որ իր պաշտոնավարման առաջին օրվանից փորձել է հնարավոր ամեն բանով օգնել, որ «Սանիթեքը» կարողանա պատշաճ իրականացնել պայմանագրով նախատեսված իր պարտականությունները: Դրա համար շաբաթական մեկ անգամ մեծ շրջանակով հանդիպումներ են տեղի ունեցել:

«Չեմ կարծում, որ չեն ցանկանում, ըստ իս, ուղղակի չեն կարողանում կատարել այդ ծառայությունները: Իրենց մեքենաների, աշխատուժի քանակը, տեխնիկայի վիճակը գրեթե հասել է զրոյի: Իրենց ասելով` օրական 10-12 մեքենա են հանում, բայց մեծ մասը ճանապարհի կեսից խափանվում է և հետ է վերադառնում, այսինքն` փոքր քանակության մեքենաներ են կարողանում սպասարկել քաղաքը և այն, ինչ տեսնում ենք, հենց դրա արդյունքն է»,- ասաց քաղաքապետը:

Հայկ Մարությանը նաև չբացառեց, որ պայմանագիրը «Սանիթեքի» հետ կխզվի` նշելով, որ դրա համար սպասում են ոչ թե «Սանիթեքին», այլ իրենց, թե երբ դա կլինի, ժամանակը ցույց կտա, երբ կստեղծվի բյուջետային հիմնարկը:

«Իրենք գումարներ չեն ներդնում, պետք է ըստ պայմանագրի 8000 աղբաման լինի, դրանից այսօր մոտ 5000-ն է առկա, և վիճակը շատ վատ է: «Սանիթեքը» թերի աշխատանքի համար ամեն ամիս տուգանվում է»,- նշեց քաղաքապետը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 15.04.2025

SHANTNEWS

Երևանում բախվել է 4 տրանսպորտային միջոց, վրացական համարանիշերով «Porsche»-ը հայտնվել է ճանապարհի մեջտեղում

21:51 15.04.2025

Երևանում բախվել է 4 տրանսպորտային միջոց, վրացական համարանիշերով «Porsche»-ը հայտնվել է ճանապարհի մեջտեղում

Ապրիլի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախվել են 4 տրանսպորտային միջոց, ինչից հետո ավտոմեքենաներից «Porsche»-ը հայտնվել է ճանապարհի մեջտեղում: ...

Կոնֆլիկտ «Ռեալի» 2 ֆուտբոլիստների միջև

21:45 15.04.2025

Կոնֆլիկտ «Ռեալի» 2 ֆուտբոլիստների միջև

«Ռեալի» մարզման ժամանակ կոնֆլիկտ է տեղի ունեցել Անտոնիո Ռյուդիգերի և Ջուդ Բելինգհեմի միջև, հայտնում է El Chiringuito-ն: Մենապայքարի ժամանակ Ռյուդիգերը կոպիտ սահանկում է կատարել, ինչը դուր չի եկել Ջուդին: Նրանց միջև կոնֆլիկտ է սկսվել, սակայն թիմակիցները կարողացել են բաժանել ֆուտբոլիստներին, որպեսզի ծեծկռտուք չլինի: Երբ կրքերը հանդարտվել են Ռյուդիգերն ու Բելինգհեմը միմյանց ձեռք են սեղմել: ...

Թալին համայքի մի շարք բնակավայրերի գազաֆիկացման ցանցի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են. ՏԿԵ նախարարը

21:34 15.04.2025

Թալին համայքի մի շարք բնակավայրերի գազաֆիկացման ցանցի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են. ՏԿԵ նախարարը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրով կառուցվող Թալին համայքի Կարմրաշեն, Ոսկեթաս, Զովասար, Գառնահովիտ բնակավայրերի գազաֆիկացման ցանցի կառուցման աշխատանքները: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

21:21 15.04.2025

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

17-ամյա աստղը մրցելու է քրոջ հետ

21:17 15.04.2025

17-ամյա աստղը մրցելու է քրոջ հետ

Աշխարհի 7-րդ ռակետ Միրա Անդրեևան մրցելու է ավագ քրոջ հետ, հայտնում է Sports.ru-ն: Վիճակահանությունը 17-ամյա ու 20-ամյա ռուս քույրերին մրցակից է դարձրել Շտուտգարտում կայանալիք մրցաշարի առաջին շրջանում: Անդրեևա քույրերը պրոֆեսիոնալ թենիսում մրցել են միայն մեկ անգամ: Չինական Ուհանում կայացած WTA-1000 կարգի մրցաշարում Միրան հաղթել է 6:3, 6:1 հաշվով: Շտուտգարտում աշխարհի 97-րդ ռակետ Էրիկան չէր հաղթահարել […] ...

BACK_TO_TOP