Հայկ Ալումյանը Քոչարյանի գործը քննող դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
18:09:54
Ամսաթիվ
15 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    390.68
  • RUBLE
    4.76
  • 443.11
WEATHER
+8.09 oC

Հայկ Ալումյանը Քոչարյանի գործը քննող դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց

13:03 12.06.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը Վերաքննիչ դատարանում այսօր ընթացող դատական նիստի ժամանակ ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին: Ալումյանը կրկին շեշտեց, որ անհասկանալի է՝ ինչպես է երկու տարբեր վերաքննիչ բողոքների քննությունը հանձնարարվել նույն դատավորին:

Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը: Դատական նիստին այսօր մասնակցում է նաև Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանը: Դատարանում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Դատական նիստին ներկա է Ռոբերտ Քոչարյանը:

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20-ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:

Վերաքննիչ բողոքներ են ներկայացրել նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 15.04.2025

SHANTNEWS

Երևանում բախվել է 4 տրանսպորտային միջոց, վրացական համարանիշերով «Porsche»-ը հայտնվել է ճանապարհի մեջտեղում

21:51 15.04.2025

Երևանում բախվել է 4 տրանսպորտային միջոց, վրացական համարանիշերով «Porsche»-ը հայտնվել է ճանապարհի մեջտեղում

Ապրիլի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախվել են 4 տրանսպորտային միջոց, ինչից հետո ավտոմեքենաներից «Porsche»-ը հայտնվել է ճանապարհի մեջտեղում: ...

Կոնֆլիկտ «Ռեալի» 2 ֆուտբոլիստների միջև

21:45 15.04.2025

Կոնֆլիկտ «Ռեալի» 2 ֆուտբոլիստների միջև

«Ռեալի» մարզման ժամանակ կոնֆլիկտ է տեղի ունեցել Անտոնիո Ռյուդիգերի և Ջուդ Բելինգհեմի միջև, հայտնում է El Chiringuito-ն: Մենապայքարի ժամանակ Ռյուդիգերը կոպիտ սահանկում է կատարել, ինչը դուր չի եկել Ջուդին: Նրանց միջև կոնֆլիկտ է սկսվել, սակայն թիմակիցները կարողացել են բաժանել ֆուտբոլիստներին, որպեսզի ծեծկռտուք չլինի: Երբ կրքերը հանդարտվել են Ռյուդիգերն ու Բելինգհեմը միմյանց ձեռք են սեղմել: ...

Թալին համայքի մի շարք բնակավայրերի գազաֆիկացման ցանցի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են. ՏԿԵ նախարարը

21:34 15.04.2025

Թալին համայքի մի շարք բնակավայրերի գազաֆիկացման ցանցի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են. ՏԿԵ նախարարը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրով կառուցվող Թալին համայքի Կարմրաշեն, Ոսկեթաս, Զովասար, Գառնահովիտ բնակավայրերի գազաֆիկացման ցանցի կառուցման աշխատանքները: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

21:21 15.04.2025

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

17-ամյա աստղը մրցելու է քրոջ հետ

21:17 15.04.2025

17-ամյա աստղը մրցելու է քրոջ հետ

Աշխարհի 7-րդ ռակետ Միրա Անդրեևան մրցելու է ավագ քրոջ հետ, հայտնում է Sports.ru-ն: Վիճակահանությունը 17-ամյա ու 20-ամյա ռուս քույրերին մրցակից է դարձրել Շտուտգարտում կայանալիք մրցաշարի առաջին շրջանում: Անդրեևա քույրերը պրոֆեսիոնալ թենիսում մրցել են միայն մեկ անգամ: Չինական Ուհանում կայացած WTA-1000 կարգի մրցաշարում Միրան հաղթել է 6:3, 6:1 հաշվով: Շտուտգարտում աշխարհի 97-րդ ռակետ Էրիկան չէր հաղթահարել […] ...

BACK_TO_TOP