10:29 12.06.2019
Այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ Հայաստանում 13 միլիոն 182 հազար 667 հատ ՀԴՄ կտրոն ավել է տպագրվել: Այս մասին «ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա նշանակում է, որ մենք սկսել ենք գերազանցել ոչ միայն նախահեղափոխական, այլեւ հեղափոխական ցուցանիշները:
Կրկին շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն ձեռներեցներին, ովքեր պարտաճանաչ ՀԴՄ կտրոն են տպում: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր քաղաքացիներին, ովքեր բոլոր տեղերում ՀԴՄ կտրոն են պահանջում:
Ուզում եմ նաև ընդգծել, որ իրականում հենց այս մարդիկ են, օրինակ, Հայոց բանակում աշխատավարձերի համատարած եւ շոշափելի բարձրացման իրական հեղինակը: Ձեր վճարած հարկերով է, սիրելի հայրենակիցներ, մեր զինվորականների աշխատավարձը շոշափելիորեն բարձրացել:
Ահա այսպիսի գործերով է, որ մենք ի ցույց ենք դնում, որ ժողովուրդը կանգնած է Հայոց բանակի թիկունքին, կառավարությունը կանգնած է Հայոց բանակի թիկունքին: Դուխով»,- գրել է Փաշինյանը:
16:53 15.04.2025
Քրեական ոստիկանները գողության փորձի մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերելՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 14-ին՝ ժամը 21-ի սահմաններում, մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկի տարածքում հայտնաբերել, ձերբակալել և վարչություն են տեղափոխել 33-ամյա մի երիտասարդի, որը ապրիլի 2-ից Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
16:40 15.04.2025
Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի ղեկավարի հետԻրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի ղեկավար Սամադ Հասանզադեի հետ: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան առևտրատնտեսական հարաբերություններն առավել խորացնելու հնարավորություններին, ընթացիկ ծրագրերին ու նոր նախագծերը կյանքի կոչելու քայլերին: ...
16:32 15.04.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀԲԸՄ «Բացահայտիր Հայաստանը» ծրագրի մասնակիցներինԱպրիլի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) «Բացահայտիր Հայաստանը» հայրենաճանաչության ծրագրին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին։ Իր օրհնությունն ու հայրական պատգամը բերելով երիտասարդներին՝ Հայոց Հայրապետը բարձրորեն գնահատեց ՀԲԸՄ-ի կողմից իրականացվող նմանօրինակ ծրագրերը, որոնց շնորհիվ սփյուռքի երիտասարդ հայորդիները հնարավորություն են ստանում հաղորդ դառնալու հայրենի […] ...
16:24 15.04.2025
«Ռեալ Մադրիդը» նաև պետք է հույս դնի «Սանտիագո Բեռնաբեուի» կախարդանքի վրա․ ՎալդանոՄադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Խորխե Վալդանոն կարծիք է հայտնել «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղի մասին, հաղորդում է Cadena Ser-ը: Հիշեցնենք, որ առաջին մրցավեճում իսպանական թիմը պարտվել էր 0:3 հաշվով: «Պետք է անհանգստության ու քաոսի զգացում տիրի, որն ի հայտ է գալիս առաջին գոլի հետ: «Ռեալը» պետք է մտածի միայն առաջին […] ...
16:18 15.04.2025
Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում էԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային երկօրյա այցով Արաբական Միացյալ Էմիրություններում է` «Աբու Դաբիի Առողջապահության համաշխարհային շաբաթվա» շրջանակում: Միջոցառումն իր շուրջն է համախմբել տարբեր երկրների առողջապահության նախարարների, քաղաքականություն մշակողների, առողջապահության ոլորտի տարբեր մասնագետների և ներդրողների: Աբու Դաբիում նախարարը հանդիպում և քննարկում է ունեցել ԱՄԷ-ի առողջապահության դեպարտամենտի նախագահ Մանսուր Իբրահիմ Ալ Մանսուրի հետ: Կողմերը պայմանավորվել են շարունակել […] ...
16:12 15.04.2025
ԱԺ նախագահն անդրադարձել է Հաղթանակի 80-ամյակի միջոցառումներին Երևանի մասնակցությանն ու այդ առնչությամբ Բրյուսելի հնարավոր արձագանքինԱզգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն, անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 9-ին Մոսկվա այցելելու և Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տարեդարձի տոնակատարություններին մասնակցելու շուրջ Եվրոպական միության կողմից հնարավոր բացասական արձագանքների մասին հարցին, մատնանշել է, որ այդ մասնակցությունը Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն է, քանի որ պատերազմում տարած հաղթանակը նաև հայ ժողովրդի հաղթանակն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին […] ...