23:37 11.06.2019
Այսօր տնօրենի մրցույթ է անցկացվել Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոցում: Տնօրենի պաշտոնը թափուր էր ապրիլից, դպրոցի նախկին տնօրեն Կարինե Լալազարյանի ձերբակալությունից հետո։ Նրա նկատմամբ 3 քրեական գործ կա հարուցված․ դպրոցում ֆիզիկա, հայոց լեզու, քիմիա և ֆիզկուլտուրա առարկաները չդասավանդելու, բայց ուսուցիչներին աշխատավարձեր վճարելու փաստով, աշխատանքի տեղավորելու համար կաշառք վերցնելու, դպրոցի ֆոնդը համալրելու պատրվակով աշակերտներից և ուսուցիչներից չհիմնավորված տարբեր առիթներով 6 տարի շարունակ գումարներ հավաքելու համար։
Դպրոցի նախկին տնօրենը գրավի դիմաց ազատ է արձակվել: Մրցույթին 3 հավակնորդ կար, 3-ն էլ դպրոցի մանկավարժական հանրույթից չէին։ Հավակնորդներից 2-ը տնօրեններ են` Մարալիկի թիվ 2 դպրոցի տնօրեն Ռոզա Գևորգյանը և Հայկավան գյուղի դպրոցի տնօրեն Կարեն Գալստյանը:
Իսկ երրորդ թեկնածուն Առափիի դպրոցի կազմակերպիչ Սուսաննա Ստեփանյանն էր։ Խորհուրդն 8-ի փոխարեն 7 հոգանոց կազմով տնօրեն ընտրեց:
Կառավարման խորհրդի անդամներից Կարեն Գալստյանը տնօրենի թեկնածու էր, ինչի համար նրա լիազորությունները խորհուրդը ժամանակավոր դադարեցրել էր։ Վերջինս էլ առավելագույն ձայներով ընտրվեց թիվ 27 միջնակարգ դպրոցի տնօրեն: Նա մինչ Հայկավանի դպրոցի տնօրեն ընտրվելը այս դպրոցում պատմություն է դասավանդել 10 տարի։ Ծանոթ է ոչ միայն դպրոցի խնդիրներին, այլև մանկավարժներին։ Առաջին գործն էլ, որ որպես տնօրեն, պատրաստվում է դպրոցի բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացնել, նորմալ աշխատանքային պայմաններ հաստատել։
09:34 11.04.2025
ՊՆ-ը հաղորդագրություն է տարածել09:30 11.04.2025
Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը ևս դուրս են եկել եզրափակիչ․ Աշխարհի գավաթԽորվաթիայի Օսյեկ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի նժույգ թափեր վարժությունում Հայաստանը ներկայացնող Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը դուրս են եկել եզրափակիչ: Երիտասարդների աշխարհի չեմպիոն Մանուկյանը որակավորման փուլում վաստակել է 14,433, Մամիկոն Խաչատրյանը` 14,466 միավոր: Հիշեցնենք, որ մինչ այս օղակների վարժությունում եզրափակիչ են դուրս եկել Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը: Հենացատկում էլ […] ...
09:25 11.04.2025
Kan․ Իսրայելն ու Թուրքիան Ադրբեջանում չեն կարողացել համաձայնության գալ Սիրիայի հարցովԻսրայելն ու Թուրքիան չկարողացան համաձայնության գալ Սիրիայում իրենց միջև լարվածությունը կանխելու համար Ադրբեջանում կայացած բանակցությունների փուլի ընթացքում։ Այսպիսի հայտարարություն է արել Իսրայելի պետական հեռուստառադիոընկերությունը՝ Kan-ը։ Բանակցությունները, որոնց ընթացքում իսրայելական և թուրքական կողմերը փորձում են պայմանավորվել Սիրիայում իրենց միջև հակամարտությունները կանխելու մեխանիզմի ստեղծման շուրջ, պետք է շարունակվեն հրեական Պասեքի տոնի ավարտից հետո, որն այս տարի ապրիլի […] ...
09:19 11.04.2025
Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապվածuu խնդիրները պետք է գտնվեն հատուկ ուշադրության կենտրոնում. Անահիտ Մանասյանը մասնակցել է ոլորտային քննարկմանՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 10-ին մասնակցել է Հայաստանի Ազգային ժողովի կողմից՝ Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի (DCAF) աջակցությամբ կազմակերպված «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» երկօրյա քննարկմանը և հանդես եկել բացման խոսքով, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Միջոցառման նպատակն է պաշտպանության ոլորտի կառավարման և վերահսկողության հիմնական շահագրգիռ կողմերի հետ քննարկելու, թե ինչպես ապահովել և […] ...
09:15 11.04.2025
Վենեսուելայի խորհրդարանը հաստատել է արտակարգ տնտեսական դրության մասին հրամանագիրըՎենեսուելայի Ազգային ժողովը (խորհրդարանը) միաձայն հաստատել է երկրի ողջ տարածքում արտակարգ տնտեսական դրության մասին հրամանագիրը։ «Հրամանագիրը նպատակ ունի համակողմանիորեն պաշտպանել երկրի բոլոր արտադրողական հատվածները մաքսատուրքերի պատերազմից, որը սանձազերծել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը», – ասել է Վենեսուելայի գործադիր փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը խորհրդարանի լիագումար նիստում։ Հեռարձակումն իրականացրել է Venezolana de Televisión հեռուստաալիքը։ Ռոդրիգեսը նշել է, […] ...
09:05 11.04.2025
ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախագահները շնորհավորել են Արմեն ՄելիքբեկյանինՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ «Կասկած չունեմ, որ Ձեր փորձը, գիտելիքները, չխոսելով անգամ ֆուտբոլի հանդեպ ունեցած Ձեր սիրո և մարդկային որակների մասին, կօգնեն դիմակայել ապագա բոլոր մարտահրավերներին՝ ի ծառայություն եվրոպական ֆուտբոլային հանրության: Համոզված եմ, որ որպես ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ՝ Դուք […] ...
09:00 11.04.2025
Al Jazeera․ Իսրայելի հարվածները Գազայում 24 ժամում 29 մարդու կյանք են խլելԳազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 29 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Փրկարարները շարունակում են անհետ կորածների որոնումները այն բանից հետո, երբ չորեքշաբթի Իսրայելը հարվածներ հասցրեց Գազայի արևելյան ալ-Շուջայա շրջանում գտնվող բնակելի թաղամասին, ինչի հետևանքով զոհվեց 35 մարդ: Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական […] ...