Երևանի տրանսպորտում լինելու է միանգամայն նոր վճարման համակարգ․ խոսնակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.10
  • RUBLE
    4.61
  • 422.27
WEATHER
+19.09 oC

Երևանի տրանսպորտում լինելու է միանգամայն նոր վճարման համակարգ․ խոսնակ

13:59 11.06.2019

Երևանի հանրային տրանսպորտի պարկը ծայրահեղ մաշված է, վարորդների աշխատանքի պայմանները ծայրահեղ վատն են։ Այս պայմաններում լավ տրանսպորտ չի կարելի ակնկալել․ խնդիրները տարիներ շարունակ կուտակվել են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ մեկնաբանելով ծխող վարորդի հետ կապված միջադեպը։

Նրա պնդմամբ՝ այդ խնդիրները շուտով լուծվելու են ներդրվող նոր տրանսպորտային համակարգում, որտեղ երթուղիների մեծագույն մասը սպասարկելու են ավտոբուսները։ Կարապետյանն ասաց, որ համակարգը ոչ թե վերափոխվելու է, այլ ներդրվելու է բոլորովին նոր համակարգ։

Կարապետյանը որոշ մանրամասներ ներկայացրեց այդ համակարգից․

  • ներդրվելու է վճարման բոլորովին նոր համակարգ,
  • վարորդի և ուղևորի միջև անձնական կոնտակտ չի լինելու,
  • վարորդի աշխատավարձը կախված չի լինելու ուղևորների քանակից։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի և Վիետնամի միջև առևտրաշրջանառությունը վերջին տարիներին բավականին արագ տեմպերով աճում է․ Հակոբ Արշակյան

13:00 02.04.2025

Հայաստանի և Վիետնամի միջև առևտրաշրջանառությունը վերջին տարիներին բավականին արագ տեմպերով աճում է․ Հակոբ Արշակյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով մեր երկրում է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում ապրիլի 2-ին կայացել է Վիետնամ-Հայաստան կլոր սեղան-քննարկում, որին մասնակցել եւ բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Հակոբ Արշակյանը նախ ողջունել է Վիետնամի Ազգային ժողովի նախագահի եւ նրա գլխավորած […] ...

ԱՄՆ կոնգրեսականները Հայոց ցեղասպանության մասին կրթական ծրագիր իրականացնելու օրինագիծ են ներկայացրել

12:51 02.04.2025

ԱՄՆ կոնգրեսականները Հայոց ցեղասպանության մասին կրթական ծրագիր իրականացնելու օրինագիծ են ներկայացրել

ԱՄՆ կոնգրեսական Դինա Տիտուսը հանդես է եկել Հայոց ցեղասպանության մասին կրթական ծրագիր իրականացնելու նախաձեռնությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, Դինա Տիտուսի նախաձեռնությանը միացել են նաև կոնգրեսականներ Գաս Բիլիրակիսը, Դեյվիդ Վալադաոն և Թեդ Լյուն։ Օրինագծով առաջարկվում է 5 տարվա ընթացքում 10 միլիոն դոլար հատկացնել կրթական նյութերի մշակմանն ու տարածմանը, ուսուցիչների վերապատրաստմանը, օնլայն […] ...

Նախագիծ. հանրային քննարկման է ներկայացվել պետական դպրոց տնօրեն գործուղելու կարգը

12:40 02.04.2025

Նախագիծ. հանրային քննարկման է ներկայացվել պետական դպրոց տնօրեն գործուղելու կարգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգը հաստատելու մասին» նախարարի հրամանի նախագիծը: Նախագծով առաջարկվում է հանրակրթական ուսումնական հաստատություն տնօրենի գործուղման ընթացակարգ սահմանել այն դեպքում, եթե առնվազն 3 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով տնօրենի թափուր տեղի համար դիմորդ չի եղել, կամ տեղը չի համալրվել: Գործուղման գործընթաց կարող է իրականացվել […] ...

Անուշիկ Ավետյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

12:30 02.04.2025

Անուշիկ Ավետյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Անուշիկ Ավետյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Անուշիկ Ավետյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,- նշված է վարչապետի որոշման մեջ:   ...

Վիեննայում ԱՍՀ փոխնախարարը ներկայացրել է երեխաների իրավունքների պաշտպանության և թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքները

12:23 02.04.2025

Վիեննայում ԱՍՀ փոխնախարարը ներկայացրել է երեխաների իրավունքների պաշտպանության և թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքները

Մարտի 31-ից ապրիլի 1-ը Վիեննայում տեղի է ունեցել ԵԱՀԿ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի դաշինքի 25-րդ համաժողովը, որին մասնակցել են նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն ու ԱՍՀՆ մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ Սոֆի Բոստանչյանը։ «Մանկության պաշտպանություն, ապագայի ձևավորում. երեխաների թրաֆիքինգի դադարեցման կոչ» խորագիրը կրող համաժողովին ներկա են եղել տարբեր երկրների […] ...

Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 9-րդ տարելիցն է

12:14 02.04.2025

Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 9-րդ տարելիցն է

2016 թ․ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին 1994 թ․ մայիսի 12-ի և Հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ 1995 թ․ փետրվարի 6-ի համաձայնագրերը, հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի վրա։ Ադրբեջանական բանակը, ծանր տեխնիկայի, հրետանու և ավիացիայի կիրառմամբ, ԼՂ-ի հետ շփման գծի ամբողջ երկայնքով հարձակում ձեռնարկեց։ Մարտական գործողությունների հետևանքով […] ...

BACK_TO_TOP