Սոցցանցում կեղծ էջի միջոցով անառակաբարո նյութեր ուղարկած անձի նկատմամբ քրգործը կասեցվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+19.09 oC

Սոցցանցում կեղծ էջի միջոցով անառակաբարո նյութեր ուղարկած անձի նկատմամբ քրգործը կասեցվել է

19:00 13.11.2017

Անչափահաս աղջկա անվամբ սոցցանցում ստեղծված կեղծ էջի միջոցով անառակաբարո նյութեր ուղարկած անձի նկատմամբ քրեական գործը կասեցվել է: Այս մասին  հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը: 

«Քրեական գործը կասեցվել է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1 մասի 9 կետի հիմքով(անձն արարքը կատարելու պահին չի հասել քրեական պատասխանատվության ենթարկելու՝ օրենքով նախատեսված տարիքին)»,- նշեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Ավելի վաղ, 2017թվականի մարտի 10-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ իր անչափահաս դստեր անհատական տվյալներով և լուսանկարով սոցիալական ցանցում այլ անձի կողմից ստեղծվել է կեղծ էջ, որով անառակաբարո հաղորդագրություն և տեսանյութ է ուղարկվել երեխայի համադասարանցիներին:

Նշանակվել էր մշակութաբանական փորձաքննություն, որի եզրակացությամբ փաստվել է, որ անչափահասի անունից տարածված նյութերը հանդիսանում են պոռնկագրական բնույթի։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։

Արդյունքում պարզվել են IP հասցեն, դրա բաժանորդը, փաստական տվյալներ ձեռք բերվել` ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության, ով ևս անչափահաս էր, և շարժառիթի վերաբերյալ։

 
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մադրիդի «Մասթերսի» մի շարք մրցախաղերը չեն կայացել զանգվածային հոսանքազրկման պատճառով

15:20 29.04.2025

Մադրիդի «Մասթերսի» մի շարք մրցախաղերը չեն կայացել զանգվածային հոսանքազրկման պատճառով

Թենիսի Մադրիդի «Մասթերսի»` ապրիլի 28-ի ցերեկային և գիշերային մրցախաղերը չեն կայացել զանգվածային հոսանքազրկման պատճառով։ Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: «Կազմակերպության վերահսկողությունից անկախ պատճառներով և ընդհանուր անվտանգությունն ապահովելու նպատակով, ապրիլի 28-ին Իսպանիայում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումը հանգեցրել է Mutua Madrid Open-ի ցերեկային և գիշերային մրցախաղերի չեղարկմանը»,- նշված է պաշտոնական հայտարարությունում: ...

Կառավարությունում Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Միխեիլ Կավելաշվիլիին

15:15 29.04.2025

Կառավարությունում Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Միխեիլ Կավելաշվիլիին

Կառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին վարչապետը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։ ...

Հրդեհի ահազանգ Շիրակի փողոցում

15:12 29.04.2025

Հրդեհի ահազանգ Շիրակի փողոցում

Ապրիլի 29-ին, ժամը 14։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Շիրակի փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան […] ...

Ուոլցն Ուկրաինան անվանել է ամենակոռումպացված երկրներից մեկը

15:05 29.04.2025

Ուոլցն Ուկրաինան անվանել է ամենակոռումպացված երկրներից մեկը

Ուկրաինան մնում է աշխարհի ամենակոռումպացված երկիրը, չնայած ամերիկացի հարկատուներից միլիարդավոր դոլարներ ստանալուն։ Այս կարծիքը հայտնել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլցը։ «Ուկրաինան եղել և մնում է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը։ Մենք պետք է փորձենք խնայել ամերիկացի հարկատուների փողերը, իսկ այնտեղ միլիարդավոր դոլարներ են գնում», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։ ...

SHANTNEWS

15:00 29.04.2025

SHANTNEWS

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 28-29-ը

14:57 29.04.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 28-29-ը

Բացահայտվել է 114 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 22 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 10 դեպք՝ խարդախության, 8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու ու փաստաթղթի կեղծիքի, 7 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության և խուլիգանության, 4-ական […] ...

BACK_TO_TOP