Մի գյուղում մի թեկնածու մեկ ձայն է ստացել. ուշագրավ փաստեր անցած ՏԻՄ ընտրություններից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+17.09 oC

Մի գյուղում մի թեկնածու մեկ ձայն է ստացել. ուշագրավ փաստեր անցած ՏԻՄ ընտրություններից

19:10 10.06.2019

Երեկ հանրապետության 23 համայնքում կայացել են ՏԻՄ ընտրություններ, դրանցից 9-ում ընտրությունները արտահերթ էին` 12-ում ընտրել են համայնքի ղեկավար, 8-ում` ավագանի, իսկ 3-ում` և´ համայնքի ղեկավար, և´ ավագանի: Այս նյութում փորձել ենք ամփոփել անցած ընտրությունների առավել ուշագրավ փաստերը:

Գյուղական ընտրություններն ամենաքիչ քաղաքականացվածն են: Համենայնդեպս, թեկնածուների ցուցակներից այդպես է երևում: Համայնքի ղեկավարի համար պայքարել է 43 թեկնածու, ավագանու անդամի համար՝ 97:  Երկուսը միասին 140, որոնցից  ընդամենը 12-ն է քաղաքական ուժ ներկայացնում, մնացած 128-ն անկուսակցական է:

Համայնքապետի աթոռի համար 3 հոգի ՔՊ-ից է պայքարել,  1-ը՝  ԲՀԿ-ից,  մեկն էլ  ՀՅԴ-ից: 3 ՔՊ-ականներից մեկն է հաղթել:  Աբովյանից բացի, ՔՊ-ական թեկնածուն պարտվել է Շենավանում: Համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին այստեղ գյուղի դպրոցի անկուսակցական ֆիզկուլտուրայի ուսուցիչն է հաղթել:

Հաղթել են նաև ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի մեկական թեկնածուները, ընդ որում՝ դաշնակցականն իր գյուղում գյուղապետի միակ թեկնածուն է եղել: Միակ թեկնածուի դեպքն էլ է միակը այս ընտրություններում: Մյուս բոլոր տեղերում թեկնածուներն առնվազն երկուսն են եղել, իսկ Գեղարքունիքի Գեղհովիտում` նույնիսկ 6-ը:

Շատ ու քիչ թեկնածուները, սակայն, եղանակ չեն ստեղծել, եթե պայքարողների թվում գործող համայնքապետն է եղել: Բոլոր գործողները հաղթել են. ստացվում է` հներին շատ են սիրում: Մի տեղում գյուղապետն ատամնաբույժին է հաղթել, մյուս տեղում էլ, օրինակ` խանութի վաճառողուհուն:

Ընդհանրապես, ցուցակներում թեկնածուների շատ հետաքրքիր մասնագիտություններ կան` գրադարանավարուհի, մանկապարտեզի դաստիարակ, գազալցակայանի լիցքավորող, հսկիչ, բանվոր, մեքենավար, տնտեսվար, դպրոցի պահակ ու անգամ գիշերային պահակ: Մյուսները ու մեծ մասն իրենց մասնագիտության կամ աշխատանքի մասին չեն նշել:

Մասնակցության մասին

23 համայնքների մոտ 73 300 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է շուրջ 32 500-ը, այսինքն` կեսից պակաս: Սա մոտ 44 տոկոս է: Ամենաակտիվը եղել է Սյունիքի մարզի Գորայք համայնքը, որտեղ և´ գյուղապետ, և´ ավագանի են ընտրել: Այստեղ մասնակցությունը հասել է 76 տոկոսի:

Իսկ ամենապասիվը Շիրակի մարզի Հայկավան գյուղի բնակիչներն են եղել: 16 տոկոսն է գնացել քվեարկության: Արագածոտնի Սորիկ գյուղում էլ 18 մարդ է գնացել ընտրության: 18 մարդը 19 տոկոս է կազմել: 18 հոգով 5 հոգանոց ավագանի են ընտրել: Թեկնածուներն էլ են 5-ը եղել, ճիշտ այնքան, որքան տեղ կար ավագանիում: Այս դեպքում կարելի էր ավագանի ընտրվել 3 ու նույնիսկ 2 ձայնով:

Թեկնածուին էլ հանած` կմնա ընդամենը մեկ հոգու ձայն ավագանի դառնալու համար: 3 հոգին հենց այդպես էլ արել են, կարիք չի եղել նույնիսկ բոլոր տանեցիներին տանել քվեարկության: Բայց սա էլ ամենաուշագրավը չէ:

Մի գյուղում ավագանու մի թեկնածու մեկ ձայն է ստացել: Դպրոցի պահակն է եղել: Թե ինքն է իրեն ընտրել կամ էլ ամբողջ օրը աշխատավայրում է եղել, թե չէ երկու ձայն կլիներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների․ Արաղչի

15:25 18.04.2025

Իրանը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների․ Արաղչի

ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններն Իրանի համար ներկայումս անհնար են պատժամիջոցների և Վաշինգտոնի կողմից վարվող առավելագույն ճնշման քաղաքականության պատճառով, սակայն դիվանագիտության դաշտը բաց է, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։ «Այս պահին մենք միայն անուղղակի բանակցություններ ենք վարելու: Ակնհայտ է, որ ԱՄՆ կառավարության հնչեցրած սպառնալիքների և տնտեսական պատժամիջոցների, ինչպես նաև մեր դեմ առավելագույն ճնշման քաղաքականության պատճառով […] ...

Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում խոշոր հարկ վճարողների հետ

15:18 18.04.2025

Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում խոշոր հարկ վճարողների հետ

Պետական եկամուտների կոմիտեում ապրիլի 19-ի՝ Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում է տեղի ունեցել տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող խոշոր հարկ վճարողների հետ։ Հանդիպման նպատակն է՝ լսել բիզնեսին մտահոգող հարցերը, առաջարկները և համատեղ քննարկել գործնականում առաջացող խնդիրները։ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը շնորհավորելով տնտեսվարողներին Հարկ վճարողի օրվա առթիվ՝ ընդգծել է, որ օրն առանձնահատուկ հնարավորություն է երախտագիտություն […] ...

Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո. Marca

15:11 18.04.2025

Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո. Marca

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնալուց հետո, չնայած այն հանգամանքին, որ իտալացի մասնագետի ապագան մնում է անորոշ։ Այս մասին հայտնում է իսպանական Marca պարբերականը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Անչելոտիի հետագա կարիերան Մադրիդում կդիտարկվի Իսպանիայի Գավաթի խաղարկության եզրափակչից հետո, որտեղ «Ռեալը» կխաղա «Բարսելոնայի» հետ։ Սակայն, ինչպես նշում է […] ...

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

15:05 18.04.2025

ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի նախագահի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու մասին» ՆՈ-44-Լ որոշմամբ գումարվող ՀՀ ԱԺ արտահերթ նիստից անմիջապես հետո կառավարության նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով. ««Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ […] ...

SHANTNEWS

15:00 18.04.2025

SHANTNEWS

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունն ու մոբիլիզացիան

14:53 18.04.2025

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրությունն ու մոբիլիզացիան

Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրությունը և զորահավաքը 90 օրով՝ մինչև օգոստոսի 6-ը երկարաձգելու մասին օրենքները, ուրբաթ հաղորդում է РБК-Ուկրաինա գործակալությունը։ Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսի Գոնչարենկոն չորեքշաբթի օրը հայտնել է, որ Ուկրաինայի խորհրդարանը 90 օրով՝ մինչև օգոստոսի 6-ը, երկարացրել է երկրում ռազմական դրությունը և համընդհանուր մոբիլիզացիան։ «Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրության և […] ...

BACK_TO_TOP