18:20 10.06.2019
Ռուսական մամուլում այսօր մեծ շուքով շրջանառվեց լուրը, որ հուլիսի 1-ից Ռուսաստանում գազը թանկանալու է 1,4 տոկոսով։ Դա արվում է երկրի դաշնային հակամենաշնորհային մարմնի որոշման հիման վրա՝ գնաճի սահմաններում գազի գինը նորմավորելու համար։ Այս նորությունը Հայաստանում անորոշ սպասում առաջացրեց՝ Հայաստանում գազը կթանկանա՞։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որևէ դիմում, հայտ չի ստացել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից՝ գազի գնի հնարավոր թանկացման վերաբերյալ հայցով։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀԾԿՀ խոսնակ Լիանա Ազիզյանը։
«Նշված թանկացումը վերաբերում է Ռուսաստանի բնակչության և արդյունաբերողների համար «Գազպրոմի» կողմից մատակարարվող գազին։ Դա մեզ չի վերաբերում»,- ասաց Ազիզյանը։
Նրա խոսքերով՝ ռուսական մամուլի այդ հրապարակումը հայկական դաշտ հասավ փոքր-ինչ աղավաղված, ինչի հետևանքը եղավ թյուրընկալումը։
Հայաստանում գազի գնի ձևավորման վրա ազդում են բազմաթիվ գործոններ, ու բանակցությունները ռուսական կողմի հետ դեռ չեն ամփոփվել։ Այս մասին այսօր առաջինը ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նա ասաց, որ բանակցությունների երկու ճյուղ կա՝ գինը սահմանին ու գինը բաշխման ցանցում։ Առաջինը ռուսական կողմի հետ բանակցություններին է վերաբերում, երկրորդը՝ դուստր ձեռնարկությանը՝ «Գազպրոմ Արմենիային»։
2018 թվականին սահմանի վրա գազի գինը 150 դոլար էր։ 2019 թվականին այն դարձավ 165 դոլար, բայց Հայաստանի իշխանությունների հետ պայմանավորվածության արդյունքում «Գազպրոմ Արմենիան» իր հաշվին զսպեց գնի բարձրացումը։ Դա արվեց ընկերության ծախսերի կրճատման արդյունքում, և սպառողների համար գինը մնաց անփոփոխ։ Բայց այդ գինը Հայաստանի համար սահմանված է մինչև տարեվերջ։
Իսկ մինչև մյուս տարվա սկիզբ պետք է բանակցություններ անցկացնել և՛ ռուսական կողմի հետ, և՛ դուստր ձեռնարկության հետ, որպեսզի գազի գնի թանկացում չլինի 2020 թվականին։
«Կան բազմաթիվ ծախսեր, որոնց շուրջ նախնական պայմանավորվածություն կա, և դրանք պետք է նվազեցվեն՝ «Գազպրոմ Արմենիայի» գործունեության օպտիմիզացիայի հաշվին … Ծախսեր շատ եղել են, չեմ բացառում, որ ուռճացված էլ են եղել, բայց ես չեմ ցանկանում հիմա դետալիզացնել, որովհետև ի վերջո էդ բանակցությունները կունենան վերջնական տեսք, ու դուք դրա մասին կիմանաք»,- լրագրողներին ասաց Գրիգորյանը։
08:20 18.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:10 18.04.2025
Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել08:00 18.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են23:59 17.04.2025
Լարսը փակ է բեռնատարների համար23:57 17.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են23:48 17.04.2025
Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա23:43 17.04.2025
Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը23:22 17.04.2025
Երևան-Սևան ավտոճանապարհին «Datsun»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի23:19 17.04.2025
Կառավարությունը սահմանել է ամառային զորակոչի ժամկետը22:49 17.04.2025
Կստեղծվի Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ22:37 17.04.2025
ՃՏՊ Սիսիան-Շամբ ավտոճանապարհին22:03 17.04.2025
Ռաֆիկ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն․ ծանրամատի ԵԱ21:48 17.04.2025
Կբարելավվեն Տավուշի մարզային նշանակության ավտոճանապարհները08:30 18.04.2025
Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններինԱՄՆ վարչակազմը հրաժարվել է երաշխավորել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմասնակցի ԵՄ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլին, որը նախատեսված է հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում։ Լրագրողների համար հերթական ճեպազրույցում, մեկնաբանելով եվրոպացիների այս ծրագրերը, ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը փաստացի խոստովանել է, որ Ռուբիոն կարող է չգնալ Լոնդոն։ «Ես լսել եմ այս հայտարարությունը […] ...
08:20 18.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:15 18.04.2025
Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետոՀենրիխ Մխիթարյանը Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից (2-2) հետո գրառում է կատարել. «Կհանդիպենք կիսաեզրափակչում»,- սոցցանցերում գրել է 36-ամյա ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը կիսաեզրափակչում կմրցի կատալոնական «Բարսելոնայի» հետ: ...
08:10 18.04.2025
Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնելԱՄՆ-ի 145% մաքսատուրքերը, որոնք սահմանվում են չինական ապրանքների վրա, կարող են կրճատվել և դժվար թե այն բարձրացվի։ Այս մասին հինգշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ ուզում, որ սակագները բարձրանան, ես կարող եմ չբարձրացնել դրանք կամ, նույնիսկ, հնարավոր է ցանկանամ իջեցնել դրանք որոշակի մակարդակի»,- ասել է պետության […] ...
08:00 18.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 18.04.2025
Հոկեյում էական առաջընթաց ունենքԵրևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...