Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի գերբեռնվածության ու հակասանիտարական խնդիրները կլուծվեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի գերբեռնվածության ու հակասանիտարական խնդիրները կլուծվեն

19:59 10.06.2019

Հրատապ խնդիրների լուծման ծրագրով վերանորոգվում է Գյումրու հոգեկան առողջության կենտրոնը: Ոչ տիպային նախկին ԴՕՍԱԱՖ-ի եռահարկ շենքում տեղակայված  բուժհաստատությունը 13 տարի և ընդամենը  կոսմետիկ վերանորոգումներով փորձում  էին հարմարեցնել  նեղ պրոֆիլի հիվանդանոցային պայմաններին:

Նախորդ տարի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի անցկացրած ստուգումներով հայտնաբերվեցին բոլոր թերությունները, որոնք կային բուժհաստատությունում: Արձանագրված այդ թերությունները վերացվում են պետբյուջեից հատկացված միջոցներով:  Հոգեկան առողջության կենտրոնի երրորդ հարկի ստացիոնար բուժում ստացող հիվանդների փոխարեն տարածքը զբաղեցրել են շինարարները: Տղամարդկանց բաժանմունքի հիվանդները մոտ երկու ամիս է՝  տեղափոխվել են կանանց բաժանմունք, իսկ կանայք՝ ժամանակավորապես նարկոլոգիական բաժանմունք:

Կենտրոնի ստացիոնար հիվանդներին տուն ուղարկել չի լինում և հարկադրված են բուժմանը զուգահեռ շինարարություն անել շենքում: Վերանորոգումների ծավալն էլ բավական մեծ է, ամեն հարկը 2700 քառակուսի մետր տարածք է ընդգրկում: Փոփոխության են ենթարկում հիվանդասենյակները, օրինակ, դրանցից մեկը վերածում են սանհանգույցի ու լոգարանի, ու  բաժանմունքները կունենան մեկի փոխարեն  երեքական:

«Պատկերացրեք, եթե 30-40 հիվանդի պարագայում ընդամենը լինում է մեկ զուգարան, արդեն խոսքերն ավելորդ են,թե որքան մեծ աշխատանք է պետք և օրվա 24 ժամվա ընթացքում պահպանել նորմերը, դա մեծ դժվարությունների հետ էր կապված»,- կենտրոնի խնդիրներն է նկարագրում տնօրեն Նադյա Վարդանյանը։

Առանձնահատուկ բուժման կարիք ունեցող ու հաշմանդամ հիվանդների համար նաև կլինեն հատուկ սանհանգույցներ, որոնք պահանջված նորմերով են, կհեշտացնեն այդպիսի հիվանդների սանհանգույցների օգտվելու հարցը: Վերանորոգումներից հետո Հոգեկան առողջության կենտրոնը հիվանդասենյակների գերբեռնվածության խնդիրն էլ վերջապես կլուծի: Նախկին տնտեսական նշանակության սենյակների ու մանիպուլյացիոն կաբինետները կդառնան հիվանդասենյակներ, իսկ համեմատաբար մեծ սենյակներն էլ առանձնացրել են միջնապատերով:

«Մենք արդեն ունենք 3-4 ավելացած հիվանդասենյակ, իսկ դա արդեն յուրաքանչյուր սենյակում 3-4 մահճակալ է նշանակում, միջին հաշվով մենք 10 մահճակալ ազատ կդնենք, իսկ դա արդեն խոսում է նախկին ծանրաբեռնված, գերբեռնված պալատների թեթևացման մասին»,- նշում է Նադյա Վարդանյանը:
Նեղ պրոֆիլի այս հիվանդանոցում նաև անվտանգության ապահովման խնդիրներն են առաջնային լուծվում: Հիվանդների առանձնահատկությունները հաշվի առնելով տեղադրվել են էլեկտրական փակվող վարդակներ:

Շինարարը մրցույթը շահել է էժան գնով, արդյունքում՝ հրատապի ծրագրով հատկացված գումարի տնտեսված մասը վերադարձվել է պետբյուջե, իսկ Հոգեկան առողջության կենտրոնի կարիքների լուծումը մնում է անավարտ:

«7-8 միլիոն ավելի գումար մնաց այն նախատեսվածներից, որը մեզ տալու էին, հետո ես փորձեցի դիմել, որ այդ գումարը նորից մեզ տրամադրվի, բայց բացատրեցին, որ այնպես չի, որ այդ գումարը դրվում է ինչ-որ մի տեղ, որ երբ ուզեք, հետ վերադարձնեն, դա շատ արագ մեկ այլ ծրագրում է ընդգրկվում»,- պարզաբանել է Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի տնօրենը։

Հոգեկան առողջության կենտրոնի տարածքի բարեկարգում, զբոսանքի համար նախատեսված անվտանգ վայրերի կառուցում դարձյալ չի լինի, թեև այն առաջարկությունների փաթեթում ներառված է եղել: Կենտրոնն այլևս տարածք ընդլայնելու հնարավորություն չի ունենա՝ անկախ նրանից, որ հիվանդների դիմելիության ցուցանիշը մեծ է:

Այսուհետ կենտրոնը նախկին 60 ստացիոնար բուժում ստացողների փոխարեն առավելագույնը կկարողանա ընդունել առնվազն 40 հիվանդի, իսկ մյուսների բուժումը կշարունակեն ընտանիքներում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայի պաշարված հիվանդանոցի աշխատակիցները օգնություն են խնդրել

08:34 25.11.2024

Գազայի պաշարված հիվանդանոցի աշխատակիցները օգնություն են խնդրել

Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Քամալ Ադվան բժշկական համալիրի աշխատակիցները կոչ են արել միջազգային հանրությանը` խնդրելով առնվազն մեկ շտապօգնություն ուղարկել պաշարված հիվանդների և հիվանդանոցի անձնակազմի համար: Պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության կողմից հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ «հիվանդանոցի անձնակազմը և հիվանդները 50 օր շրջափակման մեջ են գտնվում իսրայելական բանակի կողմից»։ «Մենք խնդրում ենք վիրաբույժներ, բժշկական պարագաներ […] ...

Ուրուգվայի նախագահը շնորհավորել է Օրսիին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

08:25 25.11.2024

Ուրուգվայի նախագահը շնորհավորել է Օրսիին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

Ուրուգվայի նախագահ Լուիս Լակալ Պուն շնորհավորել է ընդդիմադիր ձախ կենտրոնամետ կոալիցիայի «Լայն ճակատ» կուսակցության թեկնածու Յամանդա Օրսիին՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում տարած հաղթանակի կապակցությամբ։ «Ես զանգահարեցի Յամանդու Օրսիին, որպեսզի շնորհավորեմ նրան որպես մեր երկրի ընտրված նախագահ», -գրել է Լակալ Պուն X-ում: Նա նաև հայտարարել է իշխանությունը փոխանցելու գործընթաց սկսելու պատրաստակամության մասին: Նոյեմբերի 24-ին Ուրուգվայում կայացել […] ...

Հրդեհ ավտոմեքենայում

08:16 25.11.2024

Հրդեհ ավտոմեքենայում

Նոյեմբերի 25-ին, ժամը 04:10-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաթումի փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է «BMW» մակնիշի ավտոմեքենա։ ...

Ուրուգվայում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը

08:00 25.11.2024

Ուրուգվայում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը

Ուրուգվայում կիրակի օրը ավարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։ Ինչպես հաղորդում է Canal 5-ը, ընտրատեղամասերի փակումից 30 րոպե առաջ մասնակցությունը կազմել է շուրջ 82%: Ընտրությունների օրը լուրջ միջադեպեր չեն գրանցվել։ Առաջիկա ժամերին սպասվում են ձայների հաշվարկի առաջին արդյունքները։ Ուրուգվայցիները ստիպված էին ընտրություն կատարել ձախ կենտրոնամետ «Լայն ճակատ» կոալիցիայի համար առաջադրվող Կանելոնեսի նախկին քաղաքապետ Յամանդա […] ...

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

00:00 25.11.2024

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

Ինդոնեզիայի Հալմահերա կղզում գտնվող Դուկոնո հրաբուխը սկսել է ժայթքել և 3 հազար մետր բարձրությամբ մոխրի սյուն է նետել, հաղորդում է Antara գործակալությունը։ Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների ծառայությունները հրաբխում մի շարք ցնցումներ են գրանցել, որի գագաթը ծովի մակարդակից 1 335 մետր է։ Իշխանությունները կոչ են արել տեղի բնակիչներին հեռու մնալ Դուկոնոյի գագաթից 3 կմ շառավղով և դիմակներ […] ...

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

23:55 24.11.2024

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

Նոյեմբերի 23-ին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 84 մարդ, վիրավորվել՝ 213 լիբանանցի։ Նման տվյալներ են բերվում Լիբանանի Առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կենտրոնի զեկույցում, որը հրապարակվել է Ֆեյսբուքում: Այդ տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերին ռազմական սրացման սկզբից ի վեր Իսրայելի ռմբակոծությունների և հրետանային հարձակումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմում է 3 754, իսկ վիրավորներինը՝ 15 […] ...

BACK_TO_TOP