Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ 3 օրինագիծ է ընդունել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.07
  • RUBLE
    4.66
  • 443.20
WEATHER
+15.09 oC

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ 3 օրինագիծ է ընդունել

14:22 10.06.2019

Այսօր խորհրդարանում ներկայացվել ու երկրորդ ընթերցմամբ ընդունվել է երեք օրինագիծ: Նախ` երկրորդ ընթերցմամբ ներկայացվել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ  և ամբողջությամբ ընդունելու հարցը:

«Նախագծի ընդունումը պայմանավորված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված  այն ելակետային գաղափարի կյանքի կոչման իրողությամբ, որ ՀՀ ԱՆ-ն պարտավորվում է նորմատիվ իրավական ակտեր ընդունող մարմինների կողմից ներկայացված իրավական ակտերի պաշտոնական հրապարակումն ապահովել նախարարության պաշտոնական կայքում»,- ասել է  հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, թե ինչ խնդիր էր առաջացել և ինչպես են պատկերացնում դրա լուծումը:

Հիմնական զեկուցողն ասել է, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ, նախագծի բովանդակության հետ կապված, առաջարկություն չեն ստացել:

Խորհրդարանում հաջորդը քննարկման թեմա է դարձել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

«Ըստ Էության՝ խնդիրը պայմանավորված է նրանով, որ մինչ այս փաստացի գործող քաղաքաշինական, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն օրենսդրական անորոշության պատճառով չի ունեցել իր համարժեք ձևակերպումը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով: Մենք առաջարկում ենք ապահովել եզրույթների համապատասխան կիրառումը թե´ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով, թե´ տեսչական մարմինների մասին ՀՀ օրենքով: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքն ունի արմատական փոփոխության անհրաժեշտություն: Սա մեր այն իրավական ակտերից է, որում դեռևս օգտագործվում են «ԽՍՀՄ իրավական ակտեր ձևակերպումը», «Սոցիալիստական Հայաստան» ձևակերպումը: Մենք ձեռնարկել ենք Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի մշակման աշխատանքներ, ինչն առաջիկայում կներկայացվի հանրային քննարկման»,- ասել է փոխնախարարը՝ պարզաբանելով, թե այս օրենքի ընդունումն ինչ այլ խնդիրներ էլ կլուծի:

Երրորդ օրինագիծը, որը դարձյալ քննարկվել է երկրորդ ընթերցմամբ, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն էր:

«Այս նախագծով լուծվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության ծառայության պետական կարգավիճակի հստակեցման հետ կապված հարցը: Այս մարմնի քաղաքացիական ծառայողները շարունակելու են առանց մրցույթի և ժամկետային աշխատանքի պայմանագրի կնքման վերանշանակվել արդեն իրավահաջորդ համարվող Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում»,- ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել է, որ իրենք դեմ են այս օրինագծին, քանի որ օրենքի ընդունման ժամկետը չի պահպանվել և հարցը չի քննարկվել Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը պարզաբանել է, որ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ չի հրավիրել, քանի որ չէր պահպանվի գրավոր առաջարկներ ներկայացնելու 2-օրյա ժամկետը: Բոլոր խորհրդարանական ուժերը հրավիրվել են քննարկմանը և այդ քննարկմանը մասնակցել է նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչը:

Խնդիրը շատ ավելի մեծ կլիներ, եթե ժամկետները չպահպանվեին:

Ամեն դեպքում, ինչպես նախորդ, այնպես էլ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ընդունվել է:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մանվել Խաչատրյանը բացահայտ առավելությամբ հաղթեց թուրք ըմբիշին և նույնպես դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ԵԱ

15:54 11.04.2025

Մանվել Խաչատրյանը բացահայտ առավելությամբ հաղթեց թուրք ըմբիշին և նույնպես դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 55 կգ․ քաշային Մանվել Խաչատրյանը պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը 3 րոպե 34 վայրկյանում բացահայտ առավելությամբ՝ 9-0 հաշվով հաղթել է թուրք Էմրե Մուտլուին և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ են դուրս եկել նար Կարեն Ասլանյանն (63 կգ․) և Մալխաս Ամոյանը (77 կգ․)։ ...

Փաշինյանը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին

15:49 11.04.2025

Փաշինյանը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին։ Այս մասին Փաշինյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում ու կիսվել տեսանյութով։ ...

Մալխաս Ամոյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշի հետ․ ԵԱ

15:40 11.04.2025

Մալխաս Ամոյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշի հետ․ ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) երկրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ 1/4 եզրափակչում Մալխասը 7-2 հաշվով հաղթեց մոլդովացի Ալեքսանդր Սոլովեյին։ Հիշեցնենք, որ 1/8-ում Մալխասը հանդիպել էր լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել էր 1 րոպե 59 վայրկյան։ 1/2 եզրափակչում Ամոյանը կմրցի Բուլղարիան […] ...

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ․ Ռուբինյան

15:35 11.04.2025

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ․ Ռուբինյան

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել է կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ։ Ռուբինյանն այս մասին հայտնել է X-ի իր միկրոբլոգում։ «Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ»,- գրել է Ռուբինյանը։ ...

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել վարկային համաձայնագրին

15:33 11.04.2025

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել վարկային համաձայնագրին

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագիր» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հուլիսի 25-ին: Համաձայնագրով նախատեսվում է բանկի կողմից Հայաստանին տրամադրել 102,000,000 եվրո վարկ՝ առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագրի իրականացման համար: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ […] ...

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

15:25 11.04.2025

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...

BACK_TO_TOP