Հեղափոխությունն արել ենք, որ իշխանական թեկնածուները մի տեղ հաղթեն, մի տեղ՝ պարտվեն. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
8:12:14
Ամսաթիվ
08 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.14
  • RUBLE
    4.55
  • 428.65
WEATHER
+12.09 oC

Հեղափոխությունն արել ենք, որ իշխանական թեկնածուները մի տեղ հաղթեն, մի տեղ՝ պարտվեն. Փաշինյան

11:27 10.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ-իտալական բիզնես համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երեկ Աբովյանում կայացած ընտրություններին: Նա նշեց՝ Աբովյանում տեղի են ունեցել ընտրություններ, հաղթել է ժողովրդավարությունը: ՔՊ թեկնածուի պարտության մասին խոսելով՝ նա նշեց.

«Հեղափոխությունը դրա համար էլ արել ենք, որ տեղ-տեղ իշխանական կուսակցության թեկնածուները հաղթեն, տեղ-տեղ՝ պարտվեն: Եթե հիշում եք, հեղափոխությունից առաջ երկար տարիներ ամենաառաջնային կարգախոսը ՀՀԿ մենաշնորհի վերացման անհրաժեշտությունն էր, որի մասին խոսում էին բոլոր քաղաքական ուժերը, այնպես որ ևս մեկ անգամ այս ընտրություններով արձանագրվեց՝ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավար երկիր է, որտեղ քաղաքացիները իրավունք ունեն կատարել իրենց ընտրությունը, և իշխանությունը ոչ մի ապօրինի ռեսուրս չի կիրառում իր թեկնածուների հաղթանակին հասնելու համար»:

Փաշինյանը կրկին ընդգծեց՝ ՀՀ-ում ժողովրդի իշխանությունն է հաստատված: Դիտարկմանը՝ արդյո՞ք սա իր վարկանիշի անկման վկայությունն է, Փաշինյանը հիշեցրեց՝ Կապանի քաղաքապետի ընտրություններին իրենց թեկնածուն պարտվեց, հետո արդար ընտրություններ եղան, Սյունիքի մարզում «Իմ քայլը» դաշինքը 70 տոկոս ձայն հավաքեց: Վարչապետը հորդորեց այսօրվա իրողությունները հին արշինով չչափել, այսինքն՝ ընտրությունների ժամանակ, անկախ նրանից՝ որ թեկնածուն կհաղթի, հաղթում է հեղափոխությունը և ժողովուրդը: Դա, ըստ Փաշինյանի, ամենակարևոր արձանագրումն էր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կրթության ոլորտում մասնագիտական զարգացման և խրախուսման ծրագրերը կշարունակվեն. միջնաժամկետ ծախսային ծրագրի քննարկում

12:05 08.04.2025

Կրթության ոլորտում մասնագիտական զարգացման և խրախուսման ծրագրերը կշարունակվեն. միջնաժամկետ ծախսային ծրագրի քննարկում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է հանրակրթության, նախադպրոցական և միջին մասնագիտական կրթության ոլորտների 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագիծը: Հանդիպմանը ներկա են եղել ոլորտային ստորաբաժանումների և կառույցների ներկայացուցիչներ: Կշարունակվի 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագիրը Ներկայացնելով միջնաժամկետ ծախսային ծրագրերի հիմնական ուղղությունները՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը […] ...

SHANTNEWS

12:00 08.04.2025

SHANTNEWS

Հակոբ Արշակյանը ԵԽ փոխնախագահի հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցության նոր հնարավորությունների վերաբերյալ հարցեր

11:53 08.04.2025

Հակոբ Արշակյանը ԵԽ փոխնախագահի հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցության նոր հնարավորությունների վերաբերյալ հարցեր

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Նիկոլաե Շտեֆանուտայի հետ: Հանդիպման սկզբում Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել Եվրախորհրդարանին Հայաստանին եւ հայ ժողովրդին հուզող հարցերին անսասան ու հաստատուն աջակցության համար: Նա նշել է, որ Եվրոպական խորհրդարանն իր բազմաթիվ հայտարարություններով ու բանաձեւերով արտահայտել է իր անաչառ եւ արդար դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի ու […] ...

Մեծամոր համայնքի Նոր Կեսարիա բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:33 08.04.2025

Մեծամոր համայնքի Նոր Կեսարիա բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ապրիլի 9-ին՝ ժամը 11:00-ին, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նոր Կեսարիա բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Հայտնաբերվել է ՀՀ ներկրված առանձնապես խոշոր չափի` շուրջ 12 կգ քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց

11:24 08.04.2025

Հայտնաբերվել է ՀՀ ներկրված առանձնապես խոշոր չափի` շուրջ 12 կգ քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց

Քաղաքացիներին թմրամիջոցների և հոգեմետ նյութերի վնասակար ազդեցությունից զերծ պահելու, ինչպես նաև դրանց ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպքերը կանխելու ուղղությամբ Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է սկզբունքային պայքարը: Օրերս «Ագարակ» անցման կետում, Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցը ռենտգեն սարքավորման միջոցով մաքսային զննման է ենթարկել ԻԻՀ-ից ժամանած քաղաքացի Ն․Ա․-ի կողմից շահագործվող բեռնատար […] ...

Շտապօգնության բժիշկն ամրակապված չի եղել․ մանրամասներ ողբերգական վթարից

11:15 08.04.2025

Շտապօգնության բժիշկն ամրակապված չի եղել․ մանրամասներ ողբերգական վթարից

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն անդրադարձել է շտապ բժշկական օգնության ավտոմեքենայի վթարին ու հայտնել, որ մահացած բժիշկն ամրակապված չի եղել։ «Ցավով պետք է նշեմ, որ բժիշկը ամրագոտիով ամրակապված չի եղել, ինչի հետևանքով ստացել է ծանր վնասվածքներ, որոնք կյանքի հետ անհամատեղելի են եղել»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ շտապօգնության «Տոյոտա» մակնիշի մեքենան դուրս է եկել […] ...

BACK_TO_TOP