Մենք ոչ մի բան պահելու, վախենալու չունենք. Բաբայանը Աբովյանի գործող քաղաքապետի համակիրներին բերման ենթարկելու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+12.09 oC

Մենք ոչ մի բան պահելու, վախենալու չունենք. Բաբայանը Աբովյանի գործող քաղաքապետի համակիրներին բերման ենթարկելու մասին

19:50 09.06.2019

«Սկզբից կար լարվածություն, բայց հիմա կարծես հանդարտվել է, մարզպետը էլ չի գնում ընտրատեղամասեր»,- Աբովյանում` լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանը:

Լրագրողների դիտարկմանը, թե Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ասել է, թե Աբովյանում պետք է փոխվեն բարքերը, նոր իշխանություն հաստատվի, Բաբայանը զարմացավ` ասելով, թե «ի՞նչ իրավիճակ է, մարդիկ ոնց ապրում էին նորմալ, տենց էլ շարունակում են ապրել»:

«Փոխելու բան չկա ստեղ»,- ասաց Բաբայանը:

Լրագրողներից մեկի նկատառմանը, թե Կոտայքի մարզպետն ասել է, որ Աբովյանի գործող քաղաքապետը և Բաբայանը ոչինչ չեն արել քաղաքի համար, տվեց հետևյալ պատասխանը.

«Տուն սարքե՞լն է հարստանալը: 10 տարի առաջ եմ սկսել սարքել: Ոչ մի պետական աշխատանքի ես չեմ եղել, բիզնես էլ չունեմ»:

Ինչ վերաբերում է Աբովյանի գործող քաղաքապետին, ասաց, որ իր «մանկության ընկերն է»:

«Ընտանիքներով շատ մոտ ենք, ԲՀԿ-ն Վահագնի հետ կապ չունի»,- ասաց նա:

Հարցին, թե տեղյա՞կ է, որ Վահագն Գևորգյանի մի քանի համակիրների են բերման ենթարկել ոստիկանություն, ասաց, որ նրանց «արդեն բաց են թողել»:

«Մենք ոչ մի բան պահելու, վախենալու չունենք»,- ասաց նա:

Մանրամասները` տեսանյութում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ը վերանայում է իր միջուկային ռազմավարությունը՝ Չինաստանի և Ռուսաստանի աճող հնարավորությունների ֆոնին

12:04 22.11.2024

ԱՄՆ-ը վերանայում է իր միջուկային ռազմավարությունը՝ Չինաստանի և Ռուսաստանի աճող հնարավորությունների ֆոնին

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը վերանայում է միջուկային զսպման մոտեցումները Չինաստանի և Ռուսաստանի՝ աճող միջուկային հնարավորությունների պայմաններում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի միջուկային քաղաքականության և զանգվածային ոչնչացման զենքերի հակազդման հարցերով օգնականի տեղակալ Ռիչարդ Ք.Ջոնսոնը, հայտնում է РБК-Украина-ն ՝ հղում անելով Պենտագոնի մամուլի ծառայությանը։ Նա նշել է, որ ժամանակակից աշխարհում Միացյալ Նահանգները բախվում են բազմաթիվ միջուկային […] ...

SHANTNEWS

12:00 22.11.2024

SHANTNEWS

Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել

11:53 22.11.2024

Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ուկրաինական հակամարտության կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հրթիռային հարվածների փոխանակումից և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տեսաուղերձից հետո։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։ «Ստեղծված պայմաններում բոլոր կողմերը պետք է պահպանեն հանգստություն և զսպվածություն, ջանքեր գործադրեն երկխոսության և քննարկումների միջոցով […] ...

Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին

11:46 22.11.2024

Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին

Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2 թաղամասում շների սպանդ է տեղի ունեցել, և երեք շան կրակված մարմին երկու օր է՝ ընկած են նշված վայրում: Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը: Ձեռնարկվել են հանցագործությունը բացահայտելուն ուղղված միջոցառումներ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արթիկի և Անիի քննչական բաժին: […] ...

Չեխիայի ԱԳՆ ղեկավարը ժամանել է Կիև

11:41 22.11.2024

Չեխիայի ԱԳՆ ղեկավարը ժամանել է Կիև

Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին ուրբաթ՝ նոյեմբերի 22-ին, ժամանել է Ուկրաինա։ Այս մասին պաշտոնյան հայտնել է X-ում: Չեխիայի ԱԳՆ ղեկավարն այսօր առավոտյան գնացքով ժամանել է Կիև։ Լիպավսկին նշել է, որ ցանկանում է իմանալ, թե ինչպես են ուկրաինացիները ռուսական գնդակոծությունից հետո։ Նաև, ըստ նախարարի, ինքը տեղում  կստուգի, թե ինչպես են աշխատում չեխական նախագծերը և կքննարկվի, թե ինչպես լավագույնս […] ...

Գերագույն ռադայի նիստը չեղարկվել է ռուսական հարվածի սպառնալիքի պատճառով

11:33 22.11.2024

Գերագույն ռադայի նիստը չեղարկվել է ռուսական հարվածի սպառնալիքի պատճառով

Ուկրաինայի Գերագույն ռադան չեղարկել է նոյեմբերի 22-ին նախատեսված նիստը՝ ռուսական հարվածի սպառնալիքի պատճառով։ Պատգամավորներին նախազգուշացվել է խորհրդարանի շենքին ռուսական հնարավոր հրթիռային հարվածի մասին։ Украинская правда-ի զրուցակիցների խոսքով՝ պատգամավորներին կոչ է արվել սահմանափակել իրենց ներկայությունը կառավարական թաղամասում։ Այս տեղեկությունը հաստատել է պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն։ Նրա խոսքով, նոյեմբերի 22-ին Ռադան պետք է մեկ ժամ հարցեր ունենար Նախարարների […] ...

BACK_TO_TOP