19:07 09.06.2019
Հունիսի 8-ին Աբովյան քաղաքում ուժեղացված ծառայություն իրականացրած ոստիկանության ծառայողները ժամը 19-ի սահմաններում նկատել են Օգոստոսի 23-ի փողոցով արագ երթևեկող «Հունդայի» մակնիշի ավտոմեքենա։
Մեքենայի վարորդը չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին և մեքենայով դիմել է փախուստի’ Աբովյանի Երևանյան փողոցում հարվածելով ճանապարհային ոստիկանության պարեկային մեքենային։
Բախումից հետո «Հունդայի» վարորդը շարունակել է փախուստը, ոստիկանության ծառայողներն էլ՝ հետապնդելը, նրան Բալահովիտ գյուղում բռնել ու բերման են ենթարկել ոստիկանության Կոտայքի բաժին։
Ստուգվել է 28-ամյա վարորդի սթափության աստճանը. նա ալկոհոլի ազդեցության տակ է եղել։
Դեպքի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնում քննություն է կատարվում։
16:00 08.04.2025
«Բենթլիի» վարորդը ձերբակալվել է․ նրա խուզարկությամբ սառը զենք է հայտնաբերվելԱպրիլի 6-ին Կոտայքի մարզի պարեկները Ջրվեժի Թևոսյան փողոցում սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալել և «Բենթլի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ համայնքային ոստիկանության Գառնիի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 32-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկշեղբ դանակ: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին: ...
15:55 08.04.2025
Իրանի արտգործնախարարը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հիմնական նպատակըԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացում Իրանի գլխավոր նպատակը Թեհրանի դեմ տնտեսական պատժամիջոցների վերացումն է։ Իրանի միջուկային ծրագիրը կրում է բացառապես խաղաղ բնույթ, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Ինչ վերաբերում է բանակցությունների թեմաներին, բնական է, որ բոլորը կարող են արտահայտել իրենց ենթադրությունները կամ ցանկությունները։ Մենք ձգտում ենք ապահովել Իրանի ժողովրդի շահերը, իսկ մեր միջուկային ծրագիրը բացառապես […] ...
15:47 08.04.2025
ՊԵԿ-ում TADAT-ի կիրառմամբ մեկնարկել է հարկային վարչարարության նոր գնահատման գործընթացըՊետական եկամուտների կոմիտեում մեկնարկած բարեփոխումների շրջանակում՝ կոմիտեի նախաձեռնությամբ Արժույթի միջազգային հիմնադրամն իրականացնում է հարկային վարչարարության նոր գնահատում` հարկային վարչարարության ախտորոշիչ գործիքի (Tax Administration Diagnostic Tool – TADAT) կիրառմամբ: Նպատակն է՝ վերհանել համակարգի ձեռքբերումներն ու բացթողումները՝ սահմանելով հետագա բարեփոխումների առաջնահերթությունները: Մայիսին իրականացվող Հարկային վարչարարության արդյունավետության գնահատմանն ընդառաջ՝ Պետական եկամուտների կոմիտեում ապրիլի 7-ից 10-ն անցկացվում է աշխատանքային […] ...
15:41 08.04.2025
Առաջարկվում է մանկապատանեկան մարզադպրոցներն անվանակոչել բարձրագույն նվաճումների հասած ՀՀ մարզիկների անուններովԱռաջարկվում է մանկապատանեկան մարզադպրոցներն անվանակոչել բարձրագույն նվաճումների հասած ՀՀ մարզիկների անուններով Առաջարկվում է սահմանել մարզադպրոցների անվանակոչության վերաբերյալ ընդհանրական չափորոշիչներ: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 8-ին հրավիրած նիստում: Փոխնախարարն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Ֆիզիկական […] ...
15:35 08.04.2025
Երևանի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու համար ձերբակալել են գյումրեցի երիտասարդիԱպրլի 6-ին՝ գիշերվա 1.35-ին, Երևանի պարեկները Շինարարների փողոցում, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են տարել Գյումրիի բնակիչ 30-ամյա երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թղթյա երեք փաթեթ` լցված դեղնականաչավուն զանգվածներով: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին: ...
15:28 08.04.2025
Հակոբ Արշակյանը հանդիպել է Ինդոնեզիայի պատվիրակության ղեկավարին. ընդգծվել է երկու երկրների միջեւ հետագա տնտեսական համագործակցության ներուժըՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ինդոնեզիայի պատվիրակության ղեկավար Մարդանի Ալի Սերայի հետ: ՀՀ ԱԺ փոխնախագահը գոհունակություն է հայտնել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր շարունակվող համագործակցության կապակցությամբ եւ շեշտել քաղաքական երկխոսության բարձր մակարդակի պահպանումը, այդ թվում՝ փոխայցելությունների միջոցով: Երկուստեք կարեւորվել են խորհրդարանական համագործակցության ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող կարեւոր քայլերը քաղաքական, տնտեսական, տեխնոլոգիաների […] ...