Հայաստանում անցկացվել է փողային գործիքների միջազգային 3-րդ փառատոնը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Հայաստանում անցկացվել է փողային գործիքների միջազգային 3-րդ փառատոնը

18:15 08.06.2019

Հայաստանում անցկացվել է փողային գործիքների միջազգային երրորդ փառատոնը, որին մասնակցել են 17 երաժիշտ-կատարողներ աշխարհի 7 երկրներից: Փառատոնը կրում է հայ կոմպոզիտոր և դաշնակահար Ալեքսանդր Հարությունյանի անունը, որը աշխարհահռչակ է դարձել իր հայտնի շեփորի կոնցերտով:

Հայ և համաշխարհային կոմպոզիտորների ստեղծագործությունները 5 օր շարունակ հնչել են փողային տարբեր նվագարանների կատարմամբ: Իսկ փառատոնի եզրափակիչ համերգը տեղի է ունեցել Գյումրիում` Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մասնաճյուղում:

Ֆագոտահար Ջորջիո Մանդոլեսին Ցյուրիխի կոնսերվատորիայի պրոֆեսոր է: Հայաստանի ու հայկական մշակույթի հետ նրա ծանոթությունը իր հայ ուսանողների միջոցով է եղել: Նրանց մասնակցությամբ ու իտալացի ֆագոտահարի ղեկավարությամբ անսամբլ են կազմել ու կատարում են հայ և համաշխարհային կոմպոզիտորների ստեղծագործությունները:

«Հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները յուրահատուկ խառնուրդ են: Դրանցում կովկասյան երանգները նկատվում են, բայց, միևնույն ժամանակ, կա նաև եվրոպական ճաշակ: Ես կատարել եմ Բաբաջանյանի վոկալիզը ֆագոտի համար: Իտալիայում բոլոր երաժիշտները, երբ առաջին անգամ լսեցին այդ ստեղծագործությունը, ուղղակի հիացած էին,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ֆագոտահար Ջորջիո Մանդոլեսին։

Փառատոնային կատարումների ցանկում նաև Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործություններն են: Հայ կոմպոզիտորը փողային գրեթե բոլոր նվագարանների համար է երաժշտություն գրել: Նրա շեփորի կոնցերտը համաշխարհային ճանաչում ունի: Բայց այսօր Հայաստանում ու արտերկրում Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները շատ չեն հնչում:

«Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները ոչ հաճախ են կատարվել վերջին ժամանակներս ՀՀ-ում։ Այս փառատոնի շնորհիվ պարտավորվում ենք, որ ամեն տարի ավելանա կոմպոզիտորի ստեղծագործությունների կատարումը։ Պետք է հաճախակի դրանք բարձրացնել բեմ»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է փառատոնի տնօրեն Շմավոն Գրիգորյանը։

Իսկ Գյումրին այն քաղաքն է, որտեղ փողային նվագարանների ամենաշատ խմբերն են գործել: Այս նվագարանի նկատմամբ սերը գալիս է ալեքպոլյան տարիներից: Փողային նվագարանները որպես զինվորական նվագախմբի մաս են մտել քաղաք:

Հանրապետության լավագույն փողային երաժիշտները տարիներ առաջ եղել են լենինականցիները: Նաև պարտադիր է եղել բոլոր դպրոցներում ունենալ փոքրիկ փողային նվագախմբեր: Սա եղել է այն հիմքը, որն ապահովել է պրոֆեսիոնալ երաժիշտներ: Այսօր, սակայն, փողային երաժիշտների պակաս կա ոչ միայն Գյումրիում: Ֆագոտ, անգլիական եղջերափող, սաքսոֆոնների մի քանի տեսակ …

Փողային գործիքների միջազգային երրորդ փառատոնի` Գյումրիում կայացած եզրափակիչ համերգի ժամանակ ներկայացվեցին այնպիսի փողային նվագարաններ գործիքներ, որոնք մեր երաժշտական կրթական հաստատություններում չկան:

3 տարում փառատոնը Հայաստան է բերել 48 երաժիշտների աշխարհի տարբեր երկրներից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

14:16 19.04.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

13:58 19.04.2025

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական ​​հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

13:50 19.04.2025

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

Այսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

13:33 19.04.2025

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:22 19.04.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...

BACK_TO_TOP