Թերեզա Մեյը հեռացել է Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+8.09 oC

Թերեզա Մեյը հեռացել է Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնից

22:42 07.06.2019

Թերեզա Մեյը պաշտոնապես վայր է դրել Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության ղեկավարի լրազորությունները: Նա այդ մասին հայտնել է համապատասխան խորհրդարանական կոմիտեին: Կոմիտեն իր հերթին հայտարարել է թեկնածուների առաջադրման մասին: Թեկնածություններն ընդունվելու են երկուշաբթի՝ Գրինվիչի ժամանակով ժամը 17-ից: Հրաժարականը ենթադրում է նաև հեռացում վարչապետի պաշտոնից, սակայն Մեյը կշարունակի կատարել վարչապետի պարտականությունները մինչև կուսակցության նոր լիդերի, հետևաբար՝ նոր վարչապետի ընտրությունը:

Brexit-ը փորձաքար դարձավ Թերեզա Մեյի համար: Սկսած գործընթացը նա այդպես էլ  չկարողացավ հասցնել ավարտին: Մեկը մյուսի հետևից մերժվեցին այն փաստաթղթերը, որոնք ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի անջատման, այսպես ասած, փափուկ մեխանիզմներ էին ապահովելու: Վարչապետի հրաժարականը պահանջող կոչեր հնչեցին: Մեյը ինքը խոստացավ հրաժարական տալ, եթե ընդունեն փաստաթուղթը: Նրա առաջարկած փաստաթղթերը մերժվեցին, ինքն էլ ստիպված հայտարարեց, որ հեռանում է: Այդ մասին նա առաջին անգամ պաշտոնապես հայտարարեց մայիսի 24-ին՝ հազիվ զսպելով արցունքները:

«Ես արել եմ ինձնից կախված ամեն ինչ, որ պատգամավորներին համոզեմ՝ աջակցել այդ գործարքը: Ցավոք, ես չհասցրի»,- ասել է Թերեզա Մեյը:

Հենց այդ օրը նա հայտարարեց՝  հունիսի 7-ին, այսինքն՝ այսօր հեռանալու մասին:

Նա դեռ կկատարի իր պարտականությունները վարչապետի պաշտոնում, քանի դեռ ղեկավարող Պահպանողական կուսակցությունը նոր առաջնորդ չի ընտրել: Հավակնորդներն այս պահին 7-ն են, ըստ  հարցումների, ցուցակը գլխավորում է Լոնդոնի նախկին քաղաքապետ, Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար 54-ամյա Բորիս Ջոնսոնը, որը ժամանակին առաջնորդում էր Եվրամիությունից դուրս գալու արշավը: Ջոնսոնը հայտարարել է, որ փաստաթղթով, կամ առանց դրա Մեծ Բրիտանիան կհեռանա ԵՄ -ից:

Վարչապետի մյուս թեկնածուն Մեյի կաբինետում Brexit-ի հարցով նախկին նախարար, 45-ամյա Դոմինիկ Ռաաբն է, որն այդ պաշտոնը զբաղեցնելուց հինգ ամիս անց հրաժարական ներկայացրեց Մեյի հետ գաղափարական հակասությունների պատճառով:

Գործարքով կամ առանց գործարքի ԵՄ-ից հեռանալու մասին էր հայտարարել նաև Համայնքների պալատի նախկին առաջնորդ Անդրեա Լիդսոմը, որը ևս վարչապետի պաշտոնի հավակնորդ է:  Ավելի վաղ Պահպանողական կուսակցությունը գլխավորելու ցանկություն էին հայտնել առողջապահության և սոցիալական ապահովության հարցերով նախարար Մեթ Հենկոկը, ԱԳ նախկին նախարար Բորիս Ջոնսոնը, միջազգային զարգացման հարցերով նախարար Ռորի Ստյուարտը, աշխատանքի և կենսաթոշակների հարցերով նախկին նախարար Էսթեր Մակվին, խորհրդարանական Գրեմ Բրեյդին:

Պահպանողական կուսակցության նոր առաջնորդի, հետևաբար նոր վարչապետի ընտրության գործընթացը կսկսվի երկուշաբթի, երբ թեկնածուները պաշտոնապես առաջադրվեն: Գործընթացը կտևի մոտ 6 շաբաթ: Բրիտանական լրատվամիջոցները չեն բացառում, որ կառավարության նոր ղեկավարի անունն անակնկալ լինի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

08:30 18.04.2025

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

ԱՄՆ վարչակազմը հրաժարվել է երաշխավորել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմասնակցի ԵՄ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլին, որը նախատեսված է հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում։ Լրագրողների համար հերթական ճեպազրույցում, մեկնաբանելով եվրոպացիների այս ծրագրերը, ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը փաստացի խոստովանել է, որ Ռուբիոն կարող է չգնալ Լոնդոն։ «Ես լսել եմ այս հայտարարությունը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:20 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

08:15 18.04.2025

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

Հենրիխ Մխիթարյանը Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից (2-2) հետո գրառում է կատարել. «Կհանդիպենք կիսաեզրափակչում»,- սոցցանցերում գրել է 36-ամյա ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը կիսաեզրափակչում կմրցի կատալոնական «Բարսելոնայի» հետ:   ...

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

08:10 18.04.2025

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

ԱՄՆ-ի 145% մաքսատուրքերը, որոնք սահմանվում են չինական ապրանքների վրա, կարող են կրճատվել և դժվար թե այն բարձրացվի։ Այս մասին հինգշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ ուզում, որ սակագները բարձրանան, ես կարող եմ չբարձրացնել դրանք կամ, նույնիսկ, հնարավոր է ցանկանամ իջեցնել դրանք որոշակի մակարդակի»,- ասել է պետության […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

BACK_TO_TOP