22:02 07.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սանկտ Պետերբուրգում սադրիչ հարցերով դիմեց ադրբեջանցի մի լրագրող: Հարցերից մեկը վերաբերում էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին այցի ժամանակ ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին լուրին:
Փաշինյանը պատասխանեց, որ երբ ադրբեջանական կողմում հայտարարեցին մայորի մահվան մասին, հայկական կողմը, ստանալով այդ տեղեկությունը, այն փոխանցեց համանախագահներին:
«Մենք ստուգեցինք, պարզվեց՝ հայկական կողմից այդ օրը ոչ մի կրակոց չի եղել: Մենք անգամ ստուգեցինք զինծառայողների բոլոր զենքերը: ԼՂ իշխանությունները հաստատեցին, որ կրակոց չի եղել, հակառակը՝ այդտեղ Ադրբեջանի ԶՈւ զորավարժություններ էին: Մենք անգամ տեսանյութ ենք փոխանցել, որ ցույց են տալիս՝ ադրբեջանական ուժերն այդ հատվածում կրակում են: Մենք տեսանյութ ենք փոխանցել համանախագահներին ու ադրբեջանական կողմին, որ ցույց է տալիս՝ այդ ժամանակ հայկական կողմից ոչ մի կրակոց չի եղել, բայց չնայած դրան՝ հաջորդ օրը ԼՂ ՊԲ զինծառայողը ադրբեջանական դիպուկահարի կրակոցից մահացել է: Իրականությունը սա է»,- ասաց նա:
ՀՀ վարչապետը ցավով նշեց, որ Դուշանբեի պայմանավորվածություններից հետո առաջին զոհերն են գրանցվել, հույս հայտնեց, որ երկրները կկարողանան տարածաշրջանում լարվածության մակարդակն իջեցնել: Իսկ նման վեճերից՝ ով, երբ, որտեղ է կրակել, խուսափելու համար, ըստ Փաշինյանի, պետք է քննարկել այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել դեռ 2016 թ. Վիեննայում, ապա մասնավորեցրեց՝ խոսքը վերաբերում է հակամարտության գոտում հրադադարի խախտման հետաքննությունների մեխանիզմին:
Փաշինյանը տեղեկացրեց՝ ԼՂ և ՀՀ կառավարությունը կողմ են, պատրաստ են ԵԱՀԿ հետաքննությունների մեխանիզմին:
«Ես համաձայն եմ, որ նման դեպքերը բացասաբար են ազդում, ու դրանցից խուսափելու համար պետք է կոնկրետ միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ներդնել»,- ասաց վարչապետը:
Ադրբեջանցի լրագրողի հաջորդ սադրիչ հարցին պատասխանելիս Փաշինյանը հիշեցրեց, որ այդ մասին խոսել է դեռ ԵԽ-ում:
«Ադրբեջանում շատ են ասում, թե ԼՂ տարածքը օկուպացված է, ինչպե՞ս կարող են տարածքը օկուպացնել մարդիկ, որ ծնվել են այդտեղ, իրենց պապերն ու պապերի պապերն են ծնվել ու ապրել այդտեղ: Ինչպե՞ս կարելի է օկուպացնել տարածքը, որտեղ դարերով ապրել են այդ մարդիկ: Հայաստանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ ԼՂ անվտանգության երաշխավորն է, քանի որ, ցավոք, եթե այդ անվտանգության երաշխավորը չլինի, ԼՂ բնակիչները, քաղաքացիներն այլ երաշխիքներ չունեն»,- ասաց նա:
08:00 10.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 10.04.2025
Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցումՆոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 09.04.2025
Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը անմիջապես կբարձրացնի Չինաստանի նկատմամբ առևտրային մաքսատուրքերը մինչև 125%։ «Ելնելով այն ոչ հարգալից վերաբերմունքից, որ Չինաստանը ցուցաբերեց համաշխարհային շուկաների նկատմամբ, ես բարձրացնում եմ ԱՄՆ-ի մաքսատուքերը Չինաստանի նկատմամբ մինչև 125 տոկոս․ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրել է Թրամփն իր Truth Social-ում՝ հավելելով, որ հուսով է՝ մոտ […] ...
23:52 09.04.2025
Բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք․ Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը: ««Արսենալը» գերազանց հանդիպում անցկացրեց, բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք: Կախարդական ու անհավանական ինչ-որ բան է անհրաժեշտ իրավիճակը փոխելու համար, բայց եթե կա մի թիմ, որ կարող է հաղթահարել այս իրավիճակը, դա «Ռեալն» է»,- անգլիացու խոսքերն է մեջբերում Marca-ն: ...
23:49 09.04.2025
Վայքում բախվել են «Mercedes Sprinter»-ը և «Opel Vectra»-ն․ կա վիրավորԱպրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 162 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Վարդան Ա․-ի վարած «Mercedes Sprinter» և Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Մհեր Գ․-ի վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդ Մհեր Գ․-ն տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական […] ...
23:44 09.04.2025
Թրամփը վստահեցրել է, որը պատրաստ է կնքել արդար առևտրային համաձայնագրերՎաշինգտոնի վարչակազմը պատրաստ է արդար առևտրային համաձայնագրեր կնքել ինչպես Չինաստանի, այնպես էլ այլ կողմերի, այդ թվում՝ ԵՄ պետությունների հետ։ Այս մասին լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Հնարավոր է գործարք կնքել բոլորի հետ», – վստահեցրեց նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն հնարավոր է համարում ԵՄ երկրների հետ առևտրի ոլորտում փոխշահավետ համաձայնագրերը։ «Չինաստանի […] ...