Թիթեռներից մինչև բեզոարյան այծ. Հայաստանի արգելված որսի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+20.09 oC

Թիթեռներից մինչև բեզոարյան այծ. Հայաստանի արգելված որսի մասին

15:41 13.11.2017

«Հայաստանը աշխարհի որոշ մեծահարուստների գրավում է նաև  իր կարմկրգրքային թիթեռներով», – այս  մասին այօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանկ ասել է Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը, հավելելով, որ աշխարհում ընդունված բիզնե է՝ Միացյալ Նահանգներում, Եվրոպայում շատ տարածված, երբ  մեծահարուստները թիթեռները ներ են մուծում իրենցզվարճանքների միջոցառումները զարդարելու համար:

Կենդանապաշտպաններն  այսօր, ասուլիս հրավիրելով,  տեղեկացրել են, որ կենդանիների պաշտպանության համար օրենսդրական նախագիծ են մշակում: ժամկետներ դժվարացել են նշել, բայց ասել են, որ հենց այդ բացն է Հայաստանում բերել ամենաթողության:

«Մարդիկ, ովքեր որ որսագողություն են անում, նրանք պետք է  քրեական պատասխանատվություն կրեն, բայց սենց չէ է որ ասեն վաղեմության ժամկետն անցելա մենք ոչ մի բան չենք կարող անել, տուգանել ենք 250 հազար դրամ մեկ թռչունի համար, 250 հազար դրամն էդ մարդու համար ինչա՞», -ասել  է Սիլվա Ադամյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրապարակեց Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղերի որսի մասին տեղեկություն, որը մեծ արձագանք ստացավ: Օրեր անց ՀՀ ոստիկանությունից փոխանցեցին, որ քրեական գործի հարուցումը մերժվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգքրի 35 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով: 

Օրեր անց, ևես մեկ դեպքի մասին հրապարակում եղավ: Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն օրեր անց ֆեյսբուքյան իր էջում պարզաբանեց, որ
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված անգղի ապօրինի որսը կատարել է Արմավիր քաղաքի բնակիչ, 1967 թ. ծնված Արմեն Շ.-ն, որը հրավիրվել է ոստիկանության Բաղրամյանի բաժին և բացատրություն տվել, որ 2012թ. փետրվարին Բագարան գյուղի վարչական տարածքի դաշտերում որս անելիս իրեն պատկանող որսորդական հրացանից կրակել է նշված անգղին:  Կատարվում է հետաքննություն:

Կարմիրգրքային կենդանու որսի մասին հաջորդ  հրապարակումը հոկտմեբրի 30-ն էր: Իսկ ապօրինի որսի հերթական սիրահարը հոգևոր հովիվ էր: Աշտարակի Սուրբ Կարմրավոր եկեղեցու և Նոր Եդեսիա համայնքի հոգևոր հովիվը Տեր Ղևոնդ քահանա ( Արարատ ) Գափոյանը Կարմի գրքում գրանցված մկնաճուռակ է որացսացել: Քործը նախաքննության ոլում է, իսկ մայր Աթոռ սուրբ Էջմիածնի կարգապահական հնձնաժողովը քննում է հոգեվոր հովիվին կարգալույծ անելու կամ չանելու հարցը: 

Ապօրինի որսի՝ վերջին հրապարակման մեջ էլ հայտնի դարձավ, որ Գերմանիայում մշտական բնակություն հաստատած  Տիգրան Խաչատրյանը 2014 թվականինսոցիալակն իր էջում մի քանի նկարներ է տեղադրել, որտոնց մեջ կարելի է տեսնել սպանված է արջ, բեզոարյան այծ և մուֆլոն: Ցուցադրված լուսանկարները համացանց բեռնելու օրը (09/11/2014թ.) Տիգրան Խաչատրյանը լուսանկարներ է բեռնել նաև Բախչալարից (Բախչալարը ներկայիս Բագարան համայնքի պատմական անվանումն է, որը գտնվում է Արմավիր մարզում, մարզկենտրոնից 39 կմ հարավ-արևմուտք), հայ-թուրքական սահմանից: Որսված կենդանիները, հավանաբար, հետագայում տեղ են գտել նշված մարդու «անձնական հավաքածուի» մեջ, ինչի մասին վդարձյալ լուսանկերներն են վկայում: 2015թ.-ին: Տիգրան Խաչատրյանը  2015 թվականին լուսանկարում  անձամբ նշել է, որ Հայաստանում է քարայծի (բեզոարյան այծ) որսի նպատակով:

Ապօրինի որսի նախորդող դեպքերին ավելի մանրամասնորեն կարող եք ծանոթանալ նաև “>տեսանյությում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պարի միջազգային օրվա շրջանակում ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են

16:50 29.04.2025

Պարի միջազգային օրվա շրջանակում ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են

Այսօր Պարի միջազգային օրն է․ այդ կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ոլորտի մի շարք ներկայացուցիչների պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով, պատվոգրերով ու շնորհակալագրերով: Պարգևների հանձնման արարողությանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Պարգևատրվել են ՀՀ մարզերի և Երևանի պետական և ոչ պետական համույթների ներկայացուցիչներ: Ոլորտում երկարատև գործունեության և […] ...

Ծանրամարտի կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները` դասակարգման առաջատարներ

16:44 29.04.2025

Ծանրամարտի կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները` դասակարգման առաջատարներ

Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան թարմացրել է կանանց և տղամարդկանց հավաքականների դասակարգման աղյուսակները` ներկայացնելով թոփ-6-երը: Կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները առաջատարներն են: Կանանց հավաքականը 581 միավորով է առաջին տեղում, տղամարդկանցը` 652 միավորով: Հիշեցնենք, որ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները հաղթել էին թիմային պայքարում: ...

Տալլինում համատեղ ասուլիս են տվել Հայաստանի և Էստոնիայի վարչապետերը

16:37 29.04.2025

Տալլինում համատեղ ասուլիս են տվել Հայաստանի և Էստոնիայի վարչապետերը

Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, ԵՄ հետ հարաբերությունների խորացման և մի շարք այլ ուղղությունների շուրջ Տալլինում համատեղ մամուլի ասուլիս են տվել Հայաստանի և Էստոնիայի վարչապետերը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է կրթության ոլորտին վերաբերող օրենքների նախագծեր

16:30 29.04.2025

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է կրթության ոլորտին վերաբերող օրենքների նախագծեր

Նախագծի ընդունման նպատակն է կարգավորել կրթության բնագավառում տեսչական մարմնի վերահսկողության համապարփակ գործունեությունը: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ին գումարված նիստում ներկայացնելով «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ […] ...

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստին

16:22 29.04.2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստին

Ուզբեկստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Տաշքենդում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի 105-րդ նիստին, որի ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական համագործակցության արդիական հարցերի շուրջ:   ...

Աշխարհի գավաթի բացարձակ հաղթողներ Արթուր Դավթյանն ու Համլետ Մանուկյանը պարգևատրվել են

16:16 29.04.2025

Աշխարհի գավաթի բացարձակ հաղթողներ Արթուր Դավթյանն ու Համլետ Մանուկյանը պարգևատրվել են

Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի բացարձակ հաղթողներ Արթուր Դավթյանն ու Համլետ Մանուկյանը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում պարգևատրվել են: Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն ու Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը հենացատկում մասնակցել է աշխարհի գավաթի 6 փուլերից 5-ին և նվաճել 4 ոսկե մեդալ: Երիտասարդների աշխարհի չեմպիոն, 17-ամյա Համլետ Մանուկյանը նժույգ թափերում մասնակցել է […] ...

BACK_TO_TOP