Մարդը չի կարող լինել համարյա հղի. պատգամավորը` Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

Մարդը չի կարող լինել համարյա հղի. պատգամավորը` Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի մասին

18:02 07.06.2019

Խորհրդարանում այսօր ներկայացվեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը, որի դրույթներից հատկապես շատ քննադատության արժանացավ եկամտահարկի համահարթեցումը, երբ անկախ աշխատավարձի չափից՝ բոլորը պետք է նույնքան եկամտահարկ վճարեն։ Ընդդիմադիր պատգամավորների մեծ մասի դժգոհությունները հենց սրան էին վերաբերում։

«Մարդը չի կարող լինել համարյա հղի» բնութագրումով ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը բացատրեց, որ հնարավոր չէ եկամտահարկը բարձրանել ու բյուջեի եկամուտները վերականգնել այլ հարկատեսակներով։ Նա այս հարցում նաև հոգեբանական խնդիր տեսավ։

«Շատ դժվար է լինելու բացատրել 55 հազար դրամ, կամ 100 հազար դրամ, կամ 150 հազար դրամ աշխատավարձ ստացող ՀՀ քաղաքացուն, թե ինչի համար իր աշխատավարձից նույն տոկոսային չափն է գանձվում, ինչ գանձվում է օրինակ` 2 մլն դրամ ստացողից»,- ասաց Աբովյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բայրամովը և Բերբոքը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը

17:16 22.11.2024

Բայրամովը և Բերբոքը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը COP29 կլիմայական համաժողովի շրջանակում հանդիպել է Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Նախարարները քննարկել են տարածաշրջանում հետպատերազմյան իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը, ինչպես նաև խաղաղության հաստատման գործընթացում առկա խնդիրները։ ...

Քրեակատարողական ծառայությունում ընդունել են ԵՄ Անվտանգության ոլորտի կառավարման մեխանիզմի գնահատման առաքելության անդամներին

17:12 22.11.2024

Քրեակատարողական ծառայությունում ընդունել են ԵՄ Անվտանգության ոլորտի կառավարման մեխանիզմի գնահատման առաքելության անդամներին

Նոյեմբերի 22-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանն ընդունել է Եվրոպական միության Անվտանգության ոլորտի կառավարման մեխանիզմի գնահատման առաքելությանը՝ ԵՄ անվտանգության ոլորտի կառավարման հաստատության ավագ փորձագետներ Ալինա Բելսկայային և Հենրի Վաթենին, Ժնևի Անվտանգության ոլորտի կառավարման կենտրոնի ներկայացուցիչ Թիյս Կորստենին և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության ներկայացուցիչ Գաբրիելե Յակովինոյին։ Առաքելությունը Հայաստան է ժամանել […] ...

Ինչ պետք է իմանան ժամանակավորապես օտարերկրյա պետությունում բնակվող ՀՀ  ֆիզիկական անձինք Հայաստան ժամանելիս

17:09 22.11.2024

Ինչ պետք է իմանան ժամանակավորապես օտարերկրյա պետությունում բնակվող ՀՀ ֆիզիկական անձինք Հայաստան ժամանելիս

Հայաստանում մշտական բնակության վայր ունեցող և ժամանակավորապես օտարերկրյա պետությունում բնակվող ՀՀ ֆիզիկական անձը կարող է առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռով Հայաստան ներմուծել 5000 եվրոն չգերազանցող արժեքով անձնական օգտագործման ապրանքներ՝ ՀՀ կառավարության սահմանած բնաիրային չափերը չգերազանցող քանակներով։ Հայաստան ժամանելիս անձը կարող է արտոնությամբ ներմուծել կենցաղային և անձնական օգտագործման սարքեր` յուրաքանչյուր տեսակից 2 […] ...

Տեղի է ունեցել «Կանաչ Հայաստան» հարթակի քաղաքականությունների երկխոսության շարքի հերթական հանդիպումը

17:04 22.11.2024

Տեղի է ունեցել «Կանաչ Հայաստան» հարթակի քաղաքականությունների երկխոսության շարքի հերթական հանդիպումը

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Կանաչ Հայաստան» հարթակի քաղաքականությունների երկխոսության շարքի 5-րդ նիստը՝ ուղղված կլիմայական փոփոխություններին ընդառաջ աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ առկա բացերի և քաղաքականությունների լավարկման հնարավորությունների վերհանմանը։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին […] ...

Ավստրալիան պայքարից դուրս թողեց ԱՄՆ-ին. Դևիսի գավաթ

16:57 22.11.2024

Ավստրալիան պայքարից դուրս թողեց ԱՄՆ-ին. Դևիսի գավաթ

Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Ավստրալիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթեց ԱՄՆ-ի թիմին։ Առաջին խաղում աշխարհի 77-րդ ռակետ Թանասի Կոկինակիսը (Ավստրալիա) 6-1, 4-6, 7-6 հաշվով անակնկալ հաղթանակ տարավ Բեն Շելթոնի (21-րդ ռակետ) նկատմամբ։ Հաշվի հավասարակշռությունը վերականգնեց աշխարհի չորրորդ ռակետ Թեյլոր Ֆրիցը, որը 6-3, 6-4 հաշվով պարտության մատնեց Ալեքս Դե Մինորին (9-րդ ռակետ)։ Վճռորոշ դարձավ զուգախաղի […] ...

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

16:50 22.11.2024

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` բեռնատարն ընկել է Որոտան գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Սիսիան-Կապան […] ...

BACK_TO_TOP