17:09 07.06.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որում անդրադարձել է վեթինգի վերաբերյալ նախատեսվող օրենքի նախագծի քննարկման հարցին: Նա հայտարարել էր, որ գործընթացն առայժմ անորոշ փուլում է, և նախագծի հայեցակարգի և քննարկումների ծավալման վերաբերյալ իրենք դեռևս որևէ տեղեկություն չունեն:
Այս գրառմանն իր ֆեյսբուքյան էջում պատասխանել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Ի պատասխան պարոն Մարուքյանի ֆեյսբուքյան էջի գրառման.
«Իմ քայլը» խմբակցության անունից ես ԱԺ ամբիոնից հնչեցրել եմ առաջարկ այս փուլի համար վեթինգին առնչվող առաջարկներ և/կամ ռիսկերի վերաբերյալ կանխատեսումներ ներկայացնել ԻՔ խմբակցությանը, քանի որ հանդես ենք գալու օրենսդրական նախաձեռնությամբ: Այդ առաջարկը պայմանավորված է եղել մի քանի հանգամանքով.
1. մենք կարևորում ենք նախ նյութականացնել այն ուսումնասիրությունները, որոնք կատարել ենք ամիսների ընթացքում, այնուհետև սկսել հանրային քննարկում՝ ապահովելով ներառականություն,
2. վեթինգի գործընթացը սկսելու մասին հայտարարությունից հետո մենք ստանում ենք տարբեր առաջարկներ և ճիշտ ենք համարում, որ իրենց առաջարկներով հանդես գան նաև մեր խորհրդարանական գործընկերները,
3. տարբեր մեդիա հարթակներում մեր գործընկերներն արդեն իսկ խոսում են ռիսկերի մասին, ինչը ենթադրում է, որ նրանք որոշակի մոտեցումներ ունեն, որոնք կարևորում են: Հետևաբար, այս փուլում այդ մտահոգությունները ցանկության դեպքում մեզ տրամադրելն ամբողջությամբ տրամաբանված է:
Ուզում եմ շեշտել, որ մեր օրենսդրական նախաձեռնության նախնական փաստաթուղթն ունենալուն պես մենք կձեռնարկենք արդեն հաջորդ փուլի մեկնարկը՝ լայնածավալ քննարկումներ՝ ներառելով նաև դատական ոլորտի ներկայացուցիչներ: Փորձը ցույց է տվել, որ առանց կոնկրետության քննարկումներ սկսելը դատապարտվում է ոչ կառուցողական, հաճախ անարդյունավետ քննարկման, ինչը, այդ թվում հարցի հրատապությունը հաշվի առնելով, մենք չենք կարող մեզ թույլ տալ:
Այնուամենայնիվ, նրանք, ովքեր նպատակահարմար չեն գտնի այս փուլում ներգրավվել, հույս ունենք, որ փաթեթն ունենալուն պես ակտիվորեն կլծվեն համընդհանուր նշանակության ձեռնարկին, որտեղ համերաշխությունը միայն լինելու է ի նպաստ բարեփոխումների»:
12:14 10.04.2025
Քննարկվել է սպորտի ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մարզական ֆեդերացիաների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել սպորտի ոլորտի 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծի քննարկումը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ներկայության համար և պատրաստակամություն հայտնել ներդնելու ջանքեր՝ համատեղ աշխատանքով նպաստելու ոլորտի զարգացմանը: […] ...
12:05 10.04.2025
Սալահը մոտ է «Լիվերպուլի» հետ նոր պայմանագիր կնքելուն«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը մոտ է ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուն, հայտնում է The Atheltic-ը։ Նրա հետ բանակցություններում ակումբի ղեկավարները առաջընթաց են գրանցել։ Նոր պայմանագիրը, ամենայն հավանականությամբ, կլինի 2 տարով։ Սալահի գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև այս տարվա հուլիսի 1-ը։ ...
11:57 10.04.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է վառելիքի ներկրմամբ զբաղվող ընկերության սեփականատեր Կամո Մելքոնյանից բռնագանձել 14 անշարժ գույք, 59 միլիոն դրամՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ վառելիքի ներկրմամբ զբաղվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականատեր Կամո Մելքոնյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 14 անշարժ գույք, որից 10-ը՝ Երևանում, 4-ը՝ մարզերում. Երևանում գտնվող […] ...
11:53 10.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 9-10-ըԲացահայտվել է 113 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության և հոգեկան ներգործության, 4 դեպք՝ խուլիգանության, 3 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 2-ական դեպք՝ աշխատանքի պաշտպանության […] ...
11:46 10.04.2025
Լևանդովսկիի ռեկորդը Չեմպիոնների լիգայում4 անպատասխան գնդակ է ուղարկել Դորտմունդի «Բորուսիայի» դարպասը: Կատալոնական թիմի կազմում դուբլ է ձևակերպել Ռոբերտ Լևանդովսկին, իսկ Ռաֆինյան աչքի է ընկել գոլով ու 2 ասիստով: «Բարսելոնայի» հարձակվող Լևանդովսկին պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը գլխավոր եվրագավաթի մեկ մրցաշրջանում երկնիշ թվով գոլ է խփել 3 տարբեր թիմերի կազմում, հայտնում է Opta-ն: Լեհ հարձակվողն այս մրցաշրջանում աչքի […] ...