Գյումրիի քննական 3 կենտրոնում հայոց լեզվից միասնական քննություն է հանձնել մարզի 486 դիմորդ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Գյումրիի քննական 3 կենտրոնում հայոց լեզվից միասնական քննություն է հանձնել մարզի 486 դիմորդ

20:00 07.06.2019

Այսօր` հունիսի 7-ին, հանրապետության դիմորդները միասնական քննություն են հանձնել հայոց լեզվից։ Գյումրիի 3  քննական կենտրոններում միասնական քննությանը մասնակցել է 486 դիմորդ: Այլ առարկաների համեմատ հայոց լեզվից քննություն հանձնողների թիվն ամենաշատն է: Սա այն քննական առարկան է, որը պարտադիր է տարբեր բուհերի տարբեր բաժիններ ընդունվելու համար:

Գյումրիի թիվ 21 Օյունջյան դպրոցը քննական կենտրոններից մեկն է, որտեղ հայոց լեզվից միասնական քննություն հանձնողների թիվը 161-ն է: Այս թվից մի քիչ ավելի կամ պակաս էլ մյուս երկու քննական կենտրոնների դիմորդների թիվն էր: Մայրենի լեզվից ու գրականությունից միասնական քննության միավորը որոշիչ է տարբեր բուհերի շատ բաժիններ ընդունվողների համար: Իսկ այն, որ սա բուհական քննություն է, միայն դա չէր դիմորդների լարվածության պատճառը: Շտեմարանային առաջադրանքները որոշակի փոփոխություններով են տեղ գտել քննական հարցաշարերում:

Հանրապետության տարբեր բուհերում դիմելու և հայտում մինչև 10 բաժին նշելու հնարավորությունը, ըստ էության, նաև առավելություն է դառնում դիմորդի համար, պարզապես որոշ դիմորդներ կարող են բավարարվել ընդամենը անցողիկ շեմը հաղթահարելով, իսկ շատերի համար գերխնդիրն առավելագույն միավորներ վաստակելն է: Սա հիմնականում այն դիմորդների դեպքում է, որոնք ընտրել են բանասիրության, պատմության ու էլի մի քանի մասնագիտություններ:

Հանրապետության բուհերի շատ բաժիններում մրցույթներ սպասվում են: Սա բուհերը կանխատեսում են` հաշվի առնելով այս տարվա շրջանավարտների թիվը:

Եվ բուհական քննությունների ընթացքի վերջին տարիներին ներմուծված ու անփոփոխ երևույթի մասին` միասնական քննություն հանձնող իրենց երեխաներին ծնողներն ու մտահոգ հարազատները հետևում են մեծ էկրանից` անկախ նրանից, թե ինչքան ու ինչ չափով կարելի է հասկանալ ներսում քննություն հանձնողի հոգեվիճակը: Բայց ամեն ինչի վերջում քննության արդյունքներն են կարևոր դառնում: 5 օրից Գնահատման և թեստավորման կենտրոնը կհրապարակի վաստակած միավորները, իսկ դրանից առաջ ու քննությունից ժամեր անց արդեն կենտրոնի պաշտոնական կայքի միջոցով հարցաշարերի ճիշտ ու սխալ պատասխանները դիմորդները կարող են գտնել ու համեմատել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

14:16 19.04.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

13:58 19.04.2025

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական ​​հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

13:50 19.04.2025

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

Այսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

13:33 19.04.2025

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:22 19.04.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...

BACK_TO_TOP